Կարծում եմ, որ այս կյանքը շատ ավելի բարդ է, քան մենք իրականում պատկերացնում ենք: Եվ իմ կարծիքով մարդ կարող է կատարյալ երջանկության հասնել, եթե կարողանա կյանքում իրագործել իր բոլոր նպատակները (տեսականորեն եմ ասում): Սակայն նույնիսկ այդ դեպքում ես գտնում եմ, որ մարդը դրանով չի բավարարվում: Մարդկային հոգեբանության մեջ գոյություն ունի չհագեցվածության նորմա, և յուրաքանչյուր անգամ իր կոնկրետ նպատակին հասնելուց հետո մարդիկ սկսում են մտածել նորանոր նպատակներ: Միաժամանակ երջանկությունից խոսելիս մենք մոռանում ենք առողջության մասին: Ինչպես ասում էր մտածողներից մեկը, առողջությունը ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ առանց առողջության ոչինչ է:Sun-ի խոսքերից
Էջանիշներ