Որն է երջանկության իմաստը?
Ասում են երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազը մի անգամ բախում է,իսկ որն է այն?
_____________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Որն է երջանկության իմաստը?
Ասում են երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազը մի անգամ բախում է,իսկ որն է այն?
_____________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Իմ կարծիքով երջանկությունը դա ենթագիտակցական ինքնաբավարարվածության զգացողություն է, իսկ դրա իմաստը կայանում է նրանում, որ դրան հասնելու համար մենք ստիպված ենք հասնել նոնանոր հաջողությունների, կատարել նորանոր լավ գործեր... Միաժամանակ արդարացի կլիներ նշել, որ ցավոք որոշ դեպքերում մենք դրան չենք հասնում մեզանից անկախ պատճառներով:Sun-ի խոսքերից
Իսկ կարծում ես, որ նոնանոր հաջողություններ հասնելու կամ նորանոր լավ գործեր կատարել դեպքում մարդն կզգա՞ երջանկության իմաստը…Z77-ի խոսքերից
Հաճախ մարդիկ ամեն ինչ էլ ունենում են, ամեն ինչի հասնում են, սակայն երջանկության զգացողությունը այդպես էլ անծանոթ է մնում:
–––––––––––––––––––––––––––––––––––
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Եթե ուզում ես երջանիկ լինես եղիր, բայց մեզանից շատերը ուզում են ուրիշներից ավելի երջանիկ լինել, որը գրե թե անհնարին է, որովհետեվ ուրիշները միշտ էլ մեզ թվում են ավելի երջանիկ քան մենք:
Չեմ հիշում ով ա ասել բայց ըստ ինձ ճշմարիտ ա բնութագրել երջանկությունը ու մարդու վերաբերմունքը նրան
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Ասում են կա ինչ որ մի իրական, գերբնական բան,որին ամեն մարդ էլ ձգտում է,դա երջանկություն է... բայց նախ մարդ պետք է իմանալ և հասկանալ դրա իմաստը այս անակընկալներով և խոչընդոտություններով լի կյանքում:Quadro-ի խոսքերից
Իսկ երջանկության աստիճան լինու՞մ է :![]()
Ամենից հաճախ երջանկություն են կոչում այն ,ինչ ինքներս չենք փորձել:
_____________________
[I]Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:[/
Կարծում եմ, որ գերբնականի ձգտումը երջանկություն չէ: Երջանկություն է իրականի ձգտումը, այն էլ այն դեպքում, երբ հասնում ես դրան: Իսկ երջանկության աստիճան իմ կարծիքով չկա: Այլ մարդիկ տարբեր առիթներով տարբեր բավարարվածություն են ապրում: Դա կապված է կոնկրետ պահից:Sun-ի խոսքերից
Միանշանակ այո, քանի որ տվյալ պարագայում մարդ կհասնի իր առջև դրված կոնկրետ նպատակին: Իսկ ինչ վերաբերում է քո վերջին հարցադրմանը, ապա եթե ուշադիր կարդաիր իմ խոսքերը այդ հարցը չէիր տա: Ես նշել եմ և կրկնում եմ ցավոք որշ դեպքերում մենք երջանիկ չենք մեզանից անկախ պատճառներով: Կարծում եմ բավարար է:Sun-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.12.2006, 12:33:
Համամիտ եմ,որ ամեն մարդ էլ այս կյանքում ունի իր առջև դրված կոնկրետ նպատակ և ձգտում այն իրականացնելու համար, սակայն այս բարդ կյանքում, երբ արդեն հասնում էս քո նպատակիդ արդեն ամեն ինչից հագեցած էս լինում և արդեն չէս զգում դրա իմաստը...Z77-ի խոսքերից
Իսկ այս մտքիդ լիովին համաձայն եմ,որշ դեպքերում մենք երջանիկ չենք մեզանից անկախ պատճառներով:
___________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Գիտես, այս հագենալու մասին միտքը կարդալիս ակամա հիշեցի АКВАРИУМ ռուսական ռոք խմբի երգերից մեկում հնչող մի նախադասություն. "Их дети сходят с ума от того, что им больше нечего хотеть" (Նրանց երեխաները խելագարվում են նրանից, որ այլևս ուզելու բան չունեն)։ Կարծում եմ, որ այդպիսի գերհագեցածություն կարող է լինել այն մարդկանց մոտ, որոնք միայն ստանալ են ուզում, այսինքն՝ իրենց երջանիկ են զգում միայն ստանալուց, իսկ տալու մասին կարծես թե երբեք չեն էլ մտածել, կամ շատ քիչ են մտածել։ Այո, նյութական, ֆիզիկական ու ընդհանրապես առօրեական վայելքները, որքան էլ շատ լինեն, վաղ թե ուշ սպառում են իրենց, և եթե չկան ավելի վեհ՝ հոգևոր (այս բառը խնդրում եմ լայն իմաստով հասկանալ) ձգտումներ, ի վերջո, գալիս է մի պահ, երբ մարդն զգում է, որ այլևս ոչինչ չի ուզում այս կյանքից, որովհետև արդեն կարծես ամեն ինչ փորձել է, ամեն ինչից կշտացել է, և մնացել է միայն ունայնության զգացողությունը... Իսկ բարիք գործելու, զարգացման, կատարելության ձգտող մարդը երբեք չի կարող այնպիսի զգացողություն ունենալ, որ ինքն այլևս ոչինչ չի ուզում, քանի որ կատարելագործվելն անվերջ գործընթաց է և երբեք չի սպառվում։ Ինչքան էլ որ ամեն ինչ լավ թվա, միշտ էլ կարող է ավելի լավ լինել, քան կա, հետևաբար միշտ էլ երազելու և երջանկանալու բան լինում է, ուղղակի տեսնել է պետք։Sun-ի խոսքերից
Ուրեմն եկեք տեսնենք։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.12.2006, 13:28:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կարծում եմ, որ այս կյանքը շատ ավելի բարդ է, քան մենք իրականում պատկերացնում ենք: Եվ իմ կարծիքով մարդ կարող է կատարյալ երջանկության հասնել, եթե կարողանա կյանքում իրագործել իր բոլոր նպատակները (տեսականորեն եմ ասում): Սակայն նույնիսկ այդ դեպքում ես գտնում եմ, որ մարդը դրանով չի բավարարվում: Մարդկային հոգեբանության մեջ գոյություն ունի չհագեցվածության նորմա, և յուրաքանչյուր անգամ իր կոնկրետ նպատակին հասնելուց հետո մարդիկ սկսում են մտածել նորանոր նպատակներ: Միաժամանակ երջանկությունից խոսելիս մենք մոռանում ենք առողջության մասին: Ինչպես ասում էր մտածողներից մեկը, առողջությունը ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ առանց առողջության ոչինչ է:Sun-ի խոսքերից
Իմ կարծիքով երջանիկ է այն մարդը, ով ապրում է ներդաշնակության մեջ, թե իր ներսում, և թե արտաքին աշխարհի հետ:
Մաֆիան անմահ է
Մի քանի աֆորիզմներ երջանկության մասին.
«Երջանիկ է նա, ով կարող է կապի մեջ դնել իր կյանքի սկիզբը վերջի հետ»
Գյոթե
«Բախտը երբեմն ամենագեղեցիկ փետուրները խրում է տխմարի գլխարկը»:
Դայքս
«Անձնական հատկանիշներից ամենից անմիջականորեն մեր երջանկությանը նպաստում է ուրախ բարքը»:
Շոփենհաուեր
«Ագահությունն ու երջանկությունը իրար չեն հանդիպել, զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են»:
Ֆրանկլին
«Չի կարելի երջանկություն ձեռք բերել ինքնահայեցողությամբ, նրան զգում են միայն այն դեպքում, երբ ուրիշներից է անդրադառնում»:
Սեմուել Ջոնսոնզ
Renata (24.10.2011)
Ասում են երջանկությունը ուրիշներին երջանկացնելու մեջ է: :Այս միտքի հետ ես համաձայն եմ , եթե հաշվի առնենք, որ կյանքում գործած ամեն մի քայլ , բումերանգի պես վերադառնում է դեպի քեզ:
Ու եթե չգերագնահատենք մեր հնարավորությունները և բավարարվենք այնքանով .որ ունենք, կամ սիրենք այն ինչ ունենք, (Если не имеешь, то- что любишь, научись любить то-что имеешь...) ապա մեզ շատ թե քիչ կբավարարի մեր երջանկությունը:![]()
Հեշտ միայն ասել ԱՅՈ կամ ՈՉ:Դա հենց զգացողությունն է : Դա կյանքի մի վիճակ է , իսկ մենք բոլորս ել ապրում ենք կյանքի տարբեր իրավիճակներում: Եթե դուք որոշել եք մնալ ոչ միայն հետաքրրությունից դրդված, ուրեմն ձեր հոգում չկա երջանկության զգացողություն:Եւ դա ունի իր պատճառը: Դժբախտ մարդկանց մի մասըփնտրում եւ գտնում է իր դժբախտության պատճառը իրեմն շրջապատող աշխարհում : Իրադարձություններում, ընտանիքում, ճակատագրում, կառավարությունում:Բայց առաջին հերթին շրջապատում:Նրանց թվում է , որ հենց այդ մարդիկ եւ այդ իրադարձություններն են դժբախտացնում իրենց կյանքը:Երբեմն մեծ ջանքով փոխում են իրենց միջավայրը, բայց ապարդյուն:Շրջապատող մարդիկ մնում են նույնը:Մարդիկ ովքեր իրենց դժբախտությունը տեսնում են այնտեղ, որ դռներով սովորաբար դուրս են գալիս:Մյուս մասը դժբախտ մարդակնց, իրենց դժբախտությունը տեսնում են ոչ թե իրեն շրջապատող նիջավայրում, այլ ներքինում: Այս մարդիկ գաղափարը փոխարինում են իրենց վրա վերցնելով պատասխանատվություն:Նրանք իրենց վրա են վերցնում մեղքը:Նրանք սովորաբար դուրս են գալիս այդ դռներով եւ մնում են այնտեղ կարճ ժամանակով:
Քեզ համար կուռք մի ստեղծիր քո սեփական պատկերից։
Իսկական երջանկությունը կատարյալ մենակության մեջ ա: Որ ամբողջ մոլորակում մենակ մի մարդ ապրի: Ցանկալի ա անսեռ ու անմահ:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Արէա (29.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ