Ասում են երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ունենալ.
հոգեկան բավարարվածություն,
ֆիզիկական բավարարվածություն,
նյութական բավարարվածություն:
Ես գրել եմ դրանք ըստ կարևորության, որոնք ունեն իհարկե իրենց ենթատեքստերը: Սրանցից մեկնումեկի նվազումով է բացատրվում ապերջանիկ լինելու զգացողությունը: Իհարկե
երջանկություն կոչվածը հարաբերական մեծություն է: Ինձ համար առաջնային է հոգեկան բավարարվածության առկայությունը, իսկ ինչ-որ մեկին էլ՝ նյութականը կամ ֆիզիկականը: Բայց թույլ տվեք լրացնել, որ ֆիզիկական ու նյութական բավարարվածության նվազումը կարելի է լրացնել հոգեկան բավարարվածությամբ, իսկ հակառակը չեք կարող պնդել: Մի՞թե չկան այնպիսի մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն ապրում սեռական կյանքով, բայց երջանիկ են իրար հետ, որովհետև նրանց ջերմությունը լրացվում է հոգեկան կապվացությամբ: Մի խոսքով, կարծում եմ երջանկությունը այս երեք, այսպես ասած, զգացողությունների ներդաշնակությունն է

Էջանիշներ