Ինձ ճիշտն ասած մենակ "Հայ ասպետ" արտաահայտությունն արդեն անսահման ուրախություն ա պատճառում
Ռուսական "Ումնիկի ի ումնիցի"-ի անհաջող նմանակումն ա։
Թեև վատ չի, որ էրեխեքին որոշակի թեմա են տալիս, որ հետո էդ թեմայով պատասխանեն։ Գոնե էդքանը սովորում են։
Իսկ ինձ օրինակ հայ ասպետ ավելի ա դուր գալիս, քան, եթե լիներ գիտունիկ ու գիտունուհիկ![]()
Էդ մի 20 հոգին, որ ինչ-որ բան են սովորում, էդքան էլ կայֆ չի տալի ինձ, բայց որ ես եմ ահագին բան սովորում, շատ ա դուրս գալիս:
Այնուամենայնիվ թերություններ կան ինչքան ուզես, գրեթե բոլոր քննադատությունների հետ համաձայն եմ:
Իմը դուրը էն չի գալիս, որ երեխեքին սովորացնում են զուբրիտ անել, երբեմն շատ անկապ հարցեր են գցում, գումարած հայկական ժողովրդական պարերի ու երգերի անգիր իմանալը, իսկ մնացածը դպրոցի ծրագիրնա: Կարծում եմ ավելի լավ կլիներ վերուծելու ընդունակությունը զարգացնեին երեխեքի մոտ՝ զուբրիտ հա էլ կա: Դրականը իրա իմֆորմատիվությունա՝ նրանք ովքեր դպրոցական ծրագիրը մոռացել են, լավ վերհիշելու առիթա:
Էս վերջում ինձ էլ էին ուզում տանել, որպես թիմի ավագ, որպեսզի ներկայացնեմ մեր քաղաքի ուրիշ դպրոց: Չգնացի, բայց դե ահագին բան իմացա էդ խաղի մասին: Կարծիք կարդացի, որ հարցերի պատասխանները չորով տալիս են երեխաներին: Ասեմ, որ սխալ կարծիք է: Երեխաներին տալիս են միայն ընդհանուր հարցը: Խոսկի Գրականության բաժնի հարցերից էին.
1. Գրիգոր Նարեկացի
2. Սասնա ծռեր I և II ծյուղեր
կամ Աշխարհագրությունից տրված, որ հարց կլինի ամբողջ 8-րդ դասարանի գրքից, կամ էլ պատմությունից տրված էր Բագրատունիներ թեման:
Դե արի խեղճ երեխա էդքան բան սովորի:
Մեկ էլ ինչը էդ խաղում ահավոր դուրս չի գալիս, որ ժյուրին շատ դմբլդօխ
ժյուրի ա ընտրված: Ոչ գնահատելու սկզբունք կա, ոչ բան: Խոսկի կարողա մեկը հելնի հարցին չվերաբերող պատասխան տա ու 8 դնեն, մեկն էլ հարցի կեսից ավելին պասասխանի ու 1 կամ 2 դնեն: Է բա էղավ??????????![]()
Լռիր, և խոսիր միայն այն ժամանակ, երբ ասածդ լռելուց թանկ կլինի
Երեխաները ոչ միայն պատրաստված են ինչ-որ շտեմարանով, այլ նաև հենց հարցերն են ուղիղ անգիր արել: Միթե? չի երևում, որ բացարձակ նույն պատասխանն են տալիս, բառ առ բառ կրկնում են նույնությամբ: Ու թող ոչ մեկ չհամոզի, որ իրեն էլ են առաջարկել խաղալ, ոչ մի հարց էլ չեն տալիս անգիր սովորելու, և այլն, և այլն.... Մեկա, մեր հեռուստախաղեր կազմակերպողները շատ հացուպանիր պետքա ուտեն, վատագույն դեպքում միքիչ մակարդակը բարձրացնելու համար: Ախր ստե նույնիսկ վիճելու բան էլ չկա. էս խաղը ինտելեկտուալ խաղ չէ, այլ անգիր ասելու լավ հնարավորություն:![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մի լրագրող նման պարունակությամբ հոդվածով էնքան էր վիրավորել նախագծի կազմակերպիչներին, որ երևի արդեն դատի են տվել:
Երեխաներին հարցեր չեն ուղարկում, ուղարկում են գրականություն, չոր գրականություն մի 7 անուն գիրք տարբեր թեմաներից, որպեսզի սովորեն: Խաղի ընթացքում տալիս են հարցեր բացառապես ուղարկված գրքերից, ու զարմանալի չի, որ պատասխանները շատ ժամանակ բառացի համընկնում են: Եթե մի բան սովորել ես բացառապես մի աղբյուրից՝ պատասխանդ համարյա բառացի կկրկնի աղբյուրում գրածը:
Հարցերը շատ են ու գեներացվում են պատահական կարգով: Ոչ ուսուցիչները, ոչ երեխաները, ոչ էլ կազմակերպիչների մի մասը տեղյակ չեն հարցերից: Ու բացի դա, հարցերն էնքան շատ են, որ ընդգրկում են ամբողջ գրականությունը, որին ինքն իրենով միջնակարգ դպրոցի 1 տարվա կուրսի չափ ա:
Պարերի մասին.
ուղարկում են միայն պարի բառացի նկարագրությունը, բայց ոչ վիդեոն: Բացառության կարգով ամանորյա խաղին ուղարկել էին վիդեոն, որպեսզի երեխաները սովորեին պարել և կատարեին պարերը:
Մասնակից թիմերից մեկի երեխաներին և ընտանիքների անդամներից մինչև պարապող ուսուցիչներ համարյա բոլորին անձամբ ճանաչում եմ:
էսպես չի մնա
Էս վերջերս ցանոթներիցս մեկի տուն էի գնացել:Տեսնեմ երեխան նստած գիրքա կարդում,դե գիտեք մեր օրերում 10-12տարեկան երեխուն գրքով տեսնելը ինչքան զարմանք կարող է առաջացնել:Ես էլ տենց զարմացա
ասում եմ Գևորիկ էս ինչ էս անում,ինքն էլ թե «Նարեկացի» եմ կարդում
Բա խի՞,հարցնում եմ,ասումա պիտի «Հայ ասպետին մասնակցեմ»… Պարզվեց երեխեքը անգիր չեն անում հարցերը,ոնց որ ես էի կարծում,այլ ընդհանուր գիրքն են կարդում,պարերն են դպրոցում նայում ու տենց: Ուղղակի գիտեք հայի խասյաթա բա ո՞նց կլինի հարցնեն չիմանամ,դրա համար էլ երեխեքն էլ ամբողջն են անգիր անում,որ տրված բոլոր հարցերին կարողանան պատասղանել:
Էտ խաղի մեջ կուզենայի մի փոքր պատասխանելու ժամանակը երկարացնել,որ տենց ակնհայտ չերևար երեխեքի անգիր պատասղանը…Խեղճ երեխեք ,էնքան արագ են ասում պատասխանը,որ մարդու շունչա կտրվում …
Գաղափարը լավն է, բայց ինչպես հիմնականում բոլոր լավ գաղափարները Հայաստանում`
1. Թխած է
2. Վատ է իրականացվում
Էն որ թխած է մի կողմ թողնենք, ասենք էս աշխարհում նոր բան չկա, բոլորը հնի կրկնություն է...
Էն որ վատ է իրականացվում, ասեմ ինչու եմ այդպես մտածում, նախ համաձայն եմ ֆորումականների արտահայտած այն կարծիքներին, որ ահավոր պաթետիկ է ու սարքովի, ես նայեցի, անկեղծ էնքան նյարդայնացա ալիքը փոխեցի... եթե ռուսական տարբերակում ժյուրին նայում է` երեխաների տրամաբանությանը, եթե հարցին հիմնականում ճիշտ են պատասխանում, բարձր միավորներ է տալիս, իսկ էստեղ` խայտառակ անհասկանալի չափանիշներ են, դրա համար չեմ կարողանում նայել, անարդարացի է ստացվում, նույն մոտեցումն է ինչ դպրոցներում` "զուբրիտ"-ը ինչքան շատ, էնքան լավ
տենց չի կարելի դաստիարակել ոչ երեխեքին, ոչ հեռուստադիտողին...
Վարողի մասին լռում եմ, որովհետեւ եթե գրեմ մոդեռատորները կջնջեն ...![]()
![]()
![]()
Мне нравится, что вы больны не мной...
Ambrosine (12.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ