User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Տաշեղի սերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաշեղի սերը

    Սա իմ առաջին բանաստեղծությունն է (դե, դատարկացնդաբանականները չհաշված)։

    ՏԱՇԵՂԻ ՍԵՐԸ

    Դու մի ծով էիր անհատակ,
    Իսկ ես` տաշեղը փայտի,
    Որ չի սուզվում ջրի տակ,
    Բայց լողալ էլ չգիտի:

    Ինձ քշում էր մեծ ծովը
    Ճամփաներով ամայի,
    Եվ թվում էր` ուր որ է
    Ջուրն ինձ իսպառ կլափի:

    Բայց անցնում էր ժամանակ,
    Նորից խաղաղ էիր դառնում,
    Եվ ջրերում քո անտակ
    Անհույս սեր էի որոնում:

    Շատ էի փնտրում, չէի գտնում.
    Մի՞թե ծովը դատարկ էր,
    Թե՞ միայն ինձ հասու չէր
    Քո հեռավոր հատակը:

    Ալիքներիդ ապտակը
    Ինձ հեռու էր շպրտում,
    Բայց ուր էլ հեռանայի,
    Էլի ծովում էի մնում:

    Չէի հասկանում ես երկար,
    Թե ինձնից ինչ էիր ուզում,
    Ոչ ազատ էիր թողնում ինձ,
    Ոչ մեկընդմիշտ խորտակում:

    Միայն քո ձայնն էի լսում
    Գիշերվա մեջ լուսնկա
    Եվ կարծում էի` աշխարհում
    Քեզնից ուժեղը չկա:

    Այդքան երկար ապրելով
    Քո անհարթ մակերեսին`
    Ես այդպես էլ չգտա
    Քո մեջ իմ երկրորդ կեսին:

    Էլ հույսեր չէի փայփայում,
    Ինձ մնում էր լոկ սպասել,
    Որ մի օր քո ալիքը
    Կարող է ինձ ափ նետել:

    Տաքուկ արևը վերից
    Ջանում էր ինձ ջերմացնել,
    Մի անգամ էլ վրդովված
    Փորձեց աչքերս բացել.

    - Տես,- ասաց նա,- քո ծովը
    Երկնքից է գույն առնում,
    Այդ երկնքի կապույտն է
    Նրա մեջ արտացոլվում:

    Կարծում ես` նա ուժե՞ղ է,
    Սխալվում ես, սիրելիս,
    Ամենազոր քամին է
    Նրան այդքան ուժ տալիս:

    Քամու զարկից են ծփում
    Ալիքները քո ծովի,
    Թող այլևս զուր տեղը
    Այդքան գլուխ չգովի:

    Եվ ես ցավով հասկացա,
    Որ դու իրոք շատ մեղք ես,
    Ոչ ուժ ունես սեփական,
    Ոչ էլ նույնիսկ գույն ունես,
    Տեսնես ինչու՞ եմ ես դեռ
    Առաջվա պես սիրում քեզ:

    Եվ այնժամ ես իմացա,
    Որ սերը պատճառ չունի,
    Կարևոր չէ` սիրելիդ
    Ինչ ուժի է, ինչ գույնի:

    Բայց չէի ուզում ես փտել
    Քո չսնող ջրերում,
    Քո քմահաճ ծփանքը
    Ինձ այլևս չէր գերում:

    Հավաքեցի ուժերս
    Ու մի կերպ ընկա ցամաք,
    Որից զրկված էի եղել
    Արդեն երկար ժամանակ:

    Խաղաղվել եմ ես հիմա,
    Բայց քո մոտով անցնելիս
    Մտածում եմ ակամա,
    Ինքս ինձ հարց եմ տալիս,
    Թե այս կյանքում մրրկահույզ
    Ով է դժբախտ ավելի.
    Նա՞, ով սիրում է անհույս,
    Թե՞ ով սիրել չգիտի:

    Հիմա կարծում եմ, որ դու
    Շատ ավելի դժբախտ ես,
    Թեև տեսքից, ինչպես միշտ,
    Փառապանծ ու անպարտ ես:

    Երբ անսահման մենությունից
    Մռնչում ես աղեկեզ,
    Որպես սփոփանք հիշիր, որ
    Մի տաշեղ սիրում էր քեզ...

    2004-2005թթ.

    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.06.2006, 02:44:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (06.07.2011), Renata (19.09.2011), Sambitbaba (06.07.2011), Անի Ներկարար (06.07.2011), Արևհատիկ (06.07.2011), Լուսաբեր (06.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր սերը
    Հեղինակ՝ Tumbler, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 31.01.2011, 15:11
  2. Սերը կո՞ւյր է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 35
    Վերջինը: 18.06.2009, 19:29
  3. Ինչ է սերը...
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.03.2008, 23:46
  4. ՍԵՐԸ ԴԱ ...
    Հեղինակ՝ Paradise, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.10.2007, 21:05
  5. Սերը...
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.01.2007, 17:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •