User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Սովաբուժություն

  1. #61
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սովաբուժություն

    անձամբ ես առողջությունը տեսնում եմ բաղկացած 3 մասից` մարմնի, մտքի և հոգու առողջություն, որոնք իրար հետ փոխկապակցված են և եթե մի տարր հավասարակշռվածությունից դուրս է գալիս տուժում է նաև մյուս օղակները... այս տեսանկյունից իմ դեպքում մտքի և հոգու վրա բավականին դրական ազգեցություն թողեց, մարմնի վրա զուտ ինքնազգացողությամբ նույնպես դրական, արևմտյան բժշկական վերլուծության առումով չեմ կարող ասել իրանք ինչպես կտեսնեն այդ փոփոխությունները դրական թե բացասական, բայց պետք է հաշվի առնել որ բժշկությունը դեո լիքը զարգանալու տեղ ունի, մինչ հիմա ամենատարածված մահացու հիվանդություններից մեկը` քաղծկեղը չեն կարողանում հասկանալ ինչից է:
    ...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (19.06.2009), Ուլուանա (20.06.2009)

  3. #62
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սովաբուժություն

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց պետք է հաշվի առնել որ բժշկությունը դեո լիքը զարգանալու տեղ ունի, մինչ հիմա ամենատարածված մահացու հիվանդություններից մեկը` քաղծկեղը չեն կարողանում հասկանալ ինչից է:
    Միշտ էլ կլինեն հիվանդություններ, որոնց դեմ բժշկությունը անզոր կլինի, կամ մասամբ չի կարողանա բուժել: Բայց պետք է ընդունել, որ զանազան գրքերն ու հեքիմները էդ դեպքում ավելի քան անզոր են մի բան անելու:
    Մի քանի անգամ լրագրողական հետաքննություններ եմ նայել, թե ինչպես են մարդկանց տարբեր բուժումների ու մահացու հիվանդություններից փրկելու պատվակով թալանում, կամ մահվան դուռը հասցնում:
    Մեկը սովորական ջուր էր խմացնում իր հիվանդներին, ասելով թե միայն ջրով քաղցկեղ ու այլ տեսակի անբուժելի հիվանդություններ է բուժում: Բնականաբար նրա բոլոր հիվանդները մահացել են, բայց նորերի հոսքը շարունակվում էր: Ու նման բազմաթիվ այլ դեպքեր բռնած սովաբուժությունից, մինչև թուղթ ու գիր, «աղոթքներ», միզաբուժություն, էքստրասենսային սեանսներ և այլն...:
    էսպես չի մնա

  4. #63
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սովաբուժություն

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու անգամ փորձել եմ, բայց ոչ բուժվելու նպատակով, առաջին անգամ 2-3 օր ոչինչ չեմ կերել, երկրորդ անգամ 2 օր ոչ կերել ոչ ել ջուր եմ խմել, երկրորդը շատ ավելի ուժեղ էր.. շատ գոհ եմ փորձերից
    Շատ սխալ ես արել !!!! Չի կարելի ջրից հրաժարվել: Անիմաստ զբամունք է: Հակառակը, պետք է շատ ջուր խմես, որ մաքրելու ենթակա նյութերը դուրս հանես արագ:

    Ուտելիքից հրաժարվելը դեռ կարելի է հասկանալ, բայց ջրից հրաժարվել չի կարելի !!!
    Ու ընդհանրապես, հա', շատ հետաքրքիր գաղափաև է սով պահելը, մարդիկ կան, որ ասում են` հիվանդություններից են բուժվել:
    Բայց չարժի էլի ամենինչ սեփական մարմնի վրա փորձարկել:
    ու ընդհանրապես, մարդ պետք է առաջնորդվի իր օրգանիզմի ազդակներով:

    հ.գ. մի քանի օր առաջ երկու կնոջ խոսակցություն ականջիս ընկավ, մեկն ասում է` գիտես, էնքան լավ աչիշենիայի ձև գիտեմ /լսել են, չեն էլ հասկանում, ինչից են մաքրում, ինչ են մաքրում / ասում ա, քնելուց առաջ կաթ ես խմում ու պառկում ես: Առավոտյան փորդ մաքրվում ա
    Իսկ իրականում, ծանրամարս կաթից մարսողությունը խանգարվում է, նույնը կլիներ, եթե խորոված ուտեիր ու քնեիր: Տեղ ոչ մի մաքրման մասին խոսք չի կարա գնա: Էլ չեմ ասում, որ մարսողական համակարգի վրա ինչ ծանրաբեռնվածություն է ստեղծում նման հիմարությունը:

    Ուղղակի լիքը մարդիկ ինչ ախմախություն կա լսում են ու սկսում են կիրառել: Ու շատ բանով դա գալիս է շառլատաններից:

    հ.գ. ես չեմ պնդում, թե բժիշկներն են իդեակշլական, բայց ամեն ինչ պետք է խելամտության սահմաններում լինի:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.06.2009), Elmo (19.06.2009), Ուլուանա (20.06.2009)

  6. #64
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սովաբուժություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ էլ կլինեն հիվանդություններ, որոնց դեմ բժշկությունը անզոր կլինի, կամ մասամբ չի կարողանա բուժել: Բայց պետք է ընդունել, որ զանազան գրքերն ու հեքիմները էդ դեպքում ավելի քան անզոր են մի բան անելու:
    խոսքը ոչ թե բուժման մասին էր այլ հիվանդության ծագման, այդ խնդրի վրա հազարավոր գերհզոր համակարգիչներ են աշխատում, տարիներով գիտնականները գլուխ են կոտրում բայց վարկածներ տարբեր և ոչ մեկը ունվիրսալ չէ: Սա նշանակում, որ մենք դեռ հեռու ենք մեր օրգանիզմի մասին պատկերացումից, և բարդ պրոցեսսները դեռ գաղտնիք են մեր համար:

    Մի քանի անգամ լրագրողական հետաքննություններ եմ նայել, թե ինչպես են մարդկանց տարբեր բուժումների ու մահացու հիվանդություններից փրկելու պատվակով թալանում, կամ մահվան դուռը հասցնում:
    Մեկը սովորական ջուր էր խմացնում իր հիվանդներին, ասելով թե միայն ջրով քաղցկեղ ու այլ տեսակի անբուժելի հիվանդություններ է բուժում: Բնականաբար նրա բոլոր հիվանդները մահացել են, բայց նորերի հոսքը շարունակվում էր: Ու նման բազմաթիվ այլ դեպքեր բռնած սովաբուժությունից, մինչև թուղթ ու գիր, «աղոթքներ», միզաբուժություն, էքստրասենսային սեանսներ և այլն...:
    բիզնեսը ներխուժում է ցանկացած բնագավառ այդ թվում նաև հոգևոր, որպիսզի մարդ ապահովագրված լինի նման շարլատնարեից պետք է ինքը բավականաչափ ուսումնասիրած լինի գրքեր, ի դեպ շարլատաններ նաև չեն պակասում արևմտյան բշկություննում և եթե ալտերնատիվ բուժումից հիմնականում տուժում են գումարով ապա արևմտյանից սխալ և ավելորդ բժշկություննից, նորմալ չփորձարկված կամ կեղծված դեղահաբերից հաճախ մարդիկ վճարում են կյանքով:

    Շատ սխալ ես արել !!!! Չի կարելի ջրից հրաժարվել: Անիմաստ զբամունք է: Հակառակը, պետք է շատ ջուր խմես, որ մաքրելու ենթակա նյութերը դուրս հանես արագ:
    չեմ կարծում նման օրենք կա:
    Օրգանիզմի ազդակների պահով , այդ ազդակներից կարող են ասել որ պետք է հանգիստ թողնել օրգանիզմին, մեր օրգանիզմը ռոբոտ չի օր ու գիշեր աշխատի մարսողության վրա, ինչպես և ցանկացած մեխանիզմ գերշահագործումից կարող է մաշվել..
    ...

  7. #65
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սովաբուժություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս արագ տեմպերով աճում է բուժվելու նպատակով ոչ տրադիցիոն մեթոդներին դիմող մարկանց թիվը: Մարդիկ հիմնականում գումար խնայելու համար գնում են ասենք 4000 դրամանոց գիրք, որը ասենք հենց նույն սովաբուժության մասին է, ու սկսում են «բուժվել»: Իրենք «բուժվում» են, ու փոխանցում ծանոթ, բարեկամ ընկեր ընկերուհիներին: «Բուժումն» ավարտելուց հետո դիմում են բժշկի ու պարզվում է, որ սկզբնական պրոբլեմներին գումարվել են նորերը: Ոչ բժշկական մեթոդների կիրառման պատճառով:
    Արդյունքում՝ կրկնակի ծախս, առողջությանը հասցված վնաս:

    Ես բժիշկ չեմ ու չեմ կարող սովաբոժություն կոչվածի մասին դրական, կամ բացասական արտահայտվել: Ես պարզապես հիշեցնում եմ. ոչ մի դեպքում չի կարելի օրգանիզմի վրա էքսպերեմենտներ անել: Եթե պրոբլեմ ունեք, դիմեք իսկական բժշկի: Հեքիմները, պայծառատեսները, գրքերը, ձեռնարկները, SMS -ով ստացված դիետաները ավելի մեծ հավանականությամբ կվնասեն, քան կօգնեն ձեզ:
    Վազգեն, ես ինքս դեմ եմ ոչ ավանդական բժշկությանը, դեմ եմ նաև դիլետանտ բժիշկներին ու անտեղյակ մարդկանց բարձրագոչ կարծիքներին:

    Սովաբուժությունը դա մի մեծ գիտություն է, որը անհնար է ներկայացնել ու ձևակերպել մի քանի բառով: Մի քանի նախադասությամբ կարելի է միայն մակերևույթային ներկայացնել սովաբուժության հզոր ներգործությունը օրգանիզմի վրա: Ամբողջ միտքն ու իմաստը սովաբուժության այն է, որ դու հանգիստ ես տալիս քո մարսողական օրգաններին ու որպես հետևանք ամբողջ օրգանիզմին և ավելորդ էներգիա չի ծախսվում դժվարամարսելի և նաև փուչիկ ուտելիքի վրա: Իսկ այն, որ մեր՝ ժամանակակից մարդկանց սնունդը դժվարամարսելի և փուչիկ է, փաստ է:
    Ժամանակի ընթացքում օրգանիզմում մեծ քանակությամբ աղբ է հավաքվում: Ոնց որ կոմպի մեջի տեմպերը: Այդ աղբը դուրս չի գա, մինչև չսկսես մաքրել դրանք, իսկ մաքրելու համար պիտի համակարգչից ռեսուրսներ վերցնես: Նույնն էլ մարդու դեպքում է: Ուղղակի տեմպերի մեծ ծավալի հետևանքով, կարող է կոմպդ կախվի: Հենց այդ պատճառով սովաբուժությունը վտանգավոր է: ԿՐԿՆՈՒՄ ԵՄ սովը ինքնին վտանգ չի ներկայացնում, վտանգ է ներկայացնում սովի ընթացքում օրգանիզմից դուրս մղվող աղբի ծավալը:
    Մարդու օրգանիզմը հիասքանչ մեխանիզմ ունի վերականգնման: Նախկինում սննդի մարսողության վրա ծախսվող էներգիան, ուղղվում է օրգանիզմի մաքրմանն ու վերականգնմանը:

    Էլի եմ կրկնում,
    1. նախքան սով սկսելը, պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ: Բայց ոչ նրանց, ով ընդհանրապես հերքում է սովաբուժությունը:
    2. Պետք է առաջին մի քանի անգամը ավելի տեղեկացված մարդու հսկողությամբ անցկացել սովը:
    3. 2-3 օրից ավել պահելու դեպքում, պետք է ճիշտ ձևով դուրս գալ սովից:

    Ու ընդհանրապես, մի մոռացեք, որ մեր տատիները մինչև հիմա էլ կարմրաթուշ ու չաղ փաստացի հիվանդոտ երեխային, համարում են խիստ առողջ, իսկ նիհար ու առողջ երեխային՝ հիվանդ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.06.2009), Second Chance (20.06.2009), Որմիզդուխտ (10.07.2009)

  9. #66
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովը չարիք ա:
    Մարդիկ ավելի շատ սովից են մեռնում, քան թե շատակերությունից:
    Չէ, ես կասեի՝ ուղիղ հակառակը

    Էդքան ասում են ՝ սով, սով... մեկին չտեսանք սովից մեռնի, զատո շատ ուտելուց ինչ հիվանդություն ասես ստանում են...

  10. #67
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես կասեի՝ ուղիղ հակառակը

    Էդքան ասում են ՝ սով, սով... մեկին չտեսանք սովից մեռնի, զատո շատ ուտելուց ինչ հիվանդություն ասես ստանում են...
    Չապլին կարդա , նրա մայրը սովահյուծությունից ա մահացել: Ամեն ինչի ավելորդը բերում ա չարիքի: Ի դեպ վերջերս էլ հաղորդում էին հեռարձակում, որտեղ ասվում էր, թե ինչպես են երտասարդ աղջիկները մոդելի կառուցվածք ստանալու համար ամիսներով սովաբուժությամբ զբաղվել ու վերջը ավարտվել էր մահացու ելքով:

  11. #68
    Ձյունաճերմակ բու Minerva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չապլին կարդա , նրա մայրը սովահյուծությունից ա մահացել: Ամեն ինչի ավելորդը բերում ա չարիքի: Ի դեպ վերջերս էլ հաղորդում էին հեռարձակում, որտեղ ասվում էր, թե ինչպես են երտասարդ աղջիկները մոդելի կառուցվածք ստանալու համար ամիսներով սովաբուժությամբ զբաղվել ու վերջը ավարտվել էր մահացու ելքով:
    Կարծեմ, էդ աղջիկները ոչ թե սովաբուժությամբ էին զբաղվում, այլ ուղակի հիմար դիետաներ էին պահում կամ էլ ընդհանրապես չէին ուտում։ Սովաբուժությունը մոդելի կազմվածք ստանալու համար չի, առողջական նպատակներով ա արվում ու հատուկ կանոններ ունի։
    What is mind? No matter. What is matter? Never mind!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (24.03.2010)

  13. #69
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում Minerva-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ, էդ աղջիկները ոչ թե սովաբուժությամբ էին զբաղվում, այլ ուղակի հիմար դիետաներ էին պահում կամ էլ ընդհանրապես չէին ուտում։ Սովաբուժությունը մոդելի կազմվածք ստանալու համար չի, առողջական նպատակներով ա արվում ու հատուկ կանոններ ունի։
    Եթե դա արվում ա հատուկ հսկողությամբ՝ բժշկի ցուցումներով, համաձայն եմ որ կօգնի: Բայց եթե ինքնագլուխ սրա-նրա ասածով որոշում են այս- կամ այնը չուտել՝ չիմանալով իրենց օրգանիզմի յուրահատկությունները, չեմ կարծում, որ բավարար օգտակար կլինի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Minerva (24.03.2010)

  15. #70
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չապլին կարդա , նրա մայրը սովահյուծությունից ա մահացել: Ամեն ինչի ավելորդը բերում ա չարիքի: Ի դեպ վերջերս էլ հաղորդում էին հեռարձակում, որտեղ ասվում էր, թե ինչպես են երտասարդ աղջիկները մոդելի կառուցվածք ստանալու համար ամիսներով սովաբուժությամբ զբաղվել ու վերջը ավարտվել էր մահացու ելքով:
    Ա՛յ հենց կակռազ Չապլին կարդացել եմ Իր մայրը հոգեկան խախտումներ էլ է ունեցել, այնպես որ միանշանակ չի կարելի ասել, թե ինչն է բուն պատճառը եղել... գուցե եւ օր ու գիշեր ծանր աշխատանքը...
    Նույնիսկ եթե հաշվենք աֆրիկայում ամեն օր սովից մահացողների թիվը, միևնույնն է, դա ավելի քիչ կլինի, քան ուտելիքը չարաշահելուց մահացողների թիվը...
    Համ էլ՝ չափավոր ուտելն ու սովից մեռնելը տարբեր բաներ են։
    Իսկ որոշ դեպքերում, օրինակ կոնկրետ լսել եմ երիկամների անբավարարության դեպքում, սովաբուժությունը արդյունքներ տվել է։
    Բայց դա ինքնուրույն չեն կիրառում։
    Երեք օրից ավել սոված մնալու դեպքում հիվանդանոցում բժշկի հսկողության տակ են անցնում սովաբուժություն։

  16. #71
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դա արվում ա հատուկ հսկողությամբ՝ բժշկի ցուցումներով, համաձայն եմ որ կօգնի: Բայց եթե ինքնագլուխ սրա-նրա ասածով որոշում են այս- կամ այնը չուտել՝ չիմանալով իրենց օրգանիզմի յուրահատկությունները, չեմ կարծում, որ բավարար օգտակար կլինի:
    Հա, բայց բժիշկներին էլ պետք չի էլի սուրբ համարել, ինչպես նաև սրբերին
    Ամեն բժիշկ չի, որ բան ա հասկանում...
    նույն բժիշկները էն անասուն Կրեմլյովսկի դիետան են հնարել, որից մազերս բիզբիզ ա կանգնում, որ լսում եմ, եսիմքանի օր մենակ միս ուտել... Ամենաապուշ բանն ա, որ կարա լինի... ավելի ճիշտ ա բանջաերեղենի անցնել, ոչ թե մսի
    առանց միս մարդը կարա ապրի, բայց առանց բանջարեղեն չի կարա։

    Ու մեկ անգամ էլ։ ՊԵՏՔ ՉԻ բժիշկ բառը հալած յուղի տեղ ընդունել, բժիշկը ոչ աստված ա, ոչ էլ մեզնից շատ բան գիտի... էն ինչ էսօր համարում են բժշկություն, վաղը կհերքեն հենց իրանք բժիշկները, ու կասեն՝ ներողություն, սխալվել էինք...

  17. #72
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՛յ հենց կակռազ Չապլին կարդացել եմ Իր մայրը հոգեկան խախտումներ էլ է ունեցել, այնպես որ միանշանակ չի կարելի ասել, թե ինչն է բուն պատճառը եղել... գուցե եւ օր ու գիշեր ծանր աշխատանքը...
    Նույնիսկ եթե հաշվենք աֆրիկայում ամեն օր սովից մահացողների թիվը, միևնույնն է, դա ավելի քիչ կլինի, քան ուտելիքը չարաշահելուց մահացողների թիվը...
    Համ էլ՝ չափավոր ուտելն ու սովից մեռնելը տարբեր բաներ են։
    Իսկ որոշ դեպքերում, օրինակ կոնկրետ լսել եմ երիկամների անբավարարության դեպքում, սովաբուժությունը արդյունքներ տվել է։
    Բայց դա ինքնուրույն չեն կիրառում։
    Երեք օրից ավել սոված մնալու դեպքում հիվանդանոցում բժշկի հսկողության տակ են անցնում սովաբուժություն։
    Բնականաբար ունեցել է հոգեկան խանգարումներ, բայց բժշկի վարկածը նաեւ դա էր: Իհարկե ծանր աշխատանքը կարա հյուծի մարդուն, բայց կարծում եմ եթե հանգստի ու սնվելու պայմանները բավարար լինեին նա դրան չէր հասնի: Լավ թողնենք Չապլինին:

    Ասածս այն է, որ պետք չի ինքնագլուխ սովաբուժությամբ զբաղվել. հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ես ինչքան գիտեմ դրա համար նաեւ դիետոլոգների կարծիքն է պետք իմանալ: Յուրաքանչյուր անձ ունի յուրահատուկ օրգանիզմ ու մի քանիսի օրինակը չի կարելի կիրառել սեփական մարմնի նկատմամբ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (24.03.2010)

  19. #73
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց բժիշկներին էլ պետք չի էլի սուրբ համարել, ինչպես նաև սրբերին
    Ամեն բժիշկ չի, որ բան ա հասկանում...
    նույն բժիշկները էն անասուն Կրեմլյովսկի դիետան են հնարել, որից մազերս բիզբիզ ա կանգնում, որ լսում եմ, եսիմքանի օր մենակ միս ուտել... Ամենաապուշ բանն ա, որ կարա լինի... ավելի ճիշտ ա բանջաերեղենի անցնել, ոչ թե մսի
    առանց միս մարդը կարա ապրի, բայց առանց բանջարեղեն չի կարա։

    Ու մեկ անգամ էլ։ ՊԵՏՔ ՉԻ բժիշկ բառը հալած յուղի տեղ ընդունել, բժիշկը ոչ աստված ա, ոչ էլ մեզնից շատ բան գիտի... էն ինչ էսօր համարում են բժշկություն, վաղը կհերքեն հենց իրանք բժիշկները, ու կասեն՝ ներողություն, սխալվել էինք...
    Իսկ ես չեմ պնդում հավատալ նրանց...
    յուրաքանչյուրի համար կազմվում ա յուրահատուկ բաղադրատոմս որտեղ ներառված են բոլոր մասնագետների կարծիքների վերջնահաշիվը: Ի դեպ մսի մեջ կան այնպիսի վիտամիններ, որոնք չկան մնացածների մեջ՝ նաեւ քո նշած բանջարեղենի: Չափից դուրս շատ բանջարեղեն օգտագործելն էլ բերում է բարդությունների: Ուզում եմ ասել, որ եթե որոշել եք սովաբուժությամբ զբաղվել հենց էնպես օդում ասած դիետաների մի դիմեք:

    Մի բան էլ... , ես ոչ մի բան հալած յուղի տեղ չեմ ընդունում, բայց կան բժիշկներ, որոնց վստահում եմ, քանի որ տեսել ու զգացել եմ արդյունքը:

  20. #74
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սով

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես չեմ պնդում հավատալ նրանց...
    յուրաքանչյուրի համար կազմվում ա յուրահատուկ բաղադրատոմս որտեղ ներառված են բոլոր մասնագետների կարծիքների վերջնահաշիվը: Ի դեպ մսի մեջ կան այնպիսի վիտամիններ, որոնք չկան մնացածների մեջ՝ նաեւ քո նշած բանջարեղենի: Չափից դուրս շատ բանջարեղեն օգտագործելն էլ բերում է բարդությունների: Ուզում եմ ասել, որ եթե որոշել եք սովաբուժությամբ զբաղվել հենց էնպես օդում ասած դիետաների մի դիմեք:

    Մի բան էլ... , ես ոչ մի բան հալած յուղի տեղ չեմ ընդունում, բայց կան բժիշկներ, որոնց վստահում եմ, քանի որ տեսել ու զգացել եմ արդյունքը:
    Դա անցյալի բժշկության միֆերից է... Մսի մեջ ասում են, որ կան ամինաթթուներ հատուկ, որոնք չկան ուրիշ մթերքներում, իսկ դա հնացած տեսակետ է, ժամանակակից ուսումնասիրությունները պարզել են, որ բոլոր տեսակի ամինաթթուներից էլ կան բույսերում, հատկապես՝ լոբազգի ու ընկույզներում...
    Արդեն մի տարի ա, ինչ մսի թեթևացրած ռեժիմում եմ ապրում, այսինքն, միս երեվի ամբողջ տարվա մեջ կերել եմ 5 անգամ, դա եղել է ձուկ ու մի անգամ հավի միս։ Իսկ վերջին երեք ամիսը ոչ միայն միս չէի ուտում, այլ նաև կաթնամթերք ու ձու չէի ուտում, ու դեռ չեմ մեռել
    նույնիսկ ավելին, ինձ շաաաաատ ավելի լավ եմ զգում, քան երբ սպիտակուցներով հարուստ ուտելիք էի ուտում։
    Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս, շատ հնարավոր ա, դա մենակ իմ վրա է լավ ազդում, համ էլ՝ փոխարենը հում բանջարեղեն եմ շատ ուտում...

    Մինչև գտնում ես ճիշտ "բժիշկին"... եթե մինչև մեռնելդ գտնում ես.. ուրեմն բախտ բերել է..
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  21. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Օրգանիզմս ինձ կասի, թե ինչ է պետք ուտել

    Հետաքրքրիր թեմայա:Կարդացի բոլորի պոստերը:Հետո որորշեցի ծանոթանամ գրքի հետ,ամբողջությամբ կարդացի:Ասեմ որ գիրքը չգիտեմ մի տեսակ շաատ խորը համոզմունք ա ստեղծում մեջտ որ հենց էտ օրվանից սկսես սով պահել:Տարբեր վարկածներ կա,մեկը ասում ա տենց բան չանեք հանկարծ`հիվանդանոցում կհայտնվեք,մյուսը ասում ա բուժվեցի ու շատ լավ եմ ինձ զգում,հիմա չգիտեմ որին հավատամՀարցս ուղղում եմ նրանց ովքեր սով են պահել(մասնավորապես Artgeo-ին),սով պահելու ժամանակ անպայման թորած ջուր եք խմել?հստակ հետևել եք ցուցումներին,թե որոշակի շեղումներ են եղել?մի քիչ մանրամասն պատմեք էլի
    Հետո ինետում ասվում է որ սով պահելու ժամանակ արյան և մեզի մեջ առաջանում ա ացետոն,ինչը և նպաստում ա օրգանիզմի աղտոտմանը,տենց բան հնարավոր ա թե մառազմ բան ա?Օրգանիզմում ինչ ա կատարվում էտ սովի օրերի ժամանակ?Մի բան էլ բժիշկները ինչպես են վերաբերվում սովաբուժությանը?Սպասում եմ ձեր պատասխաններին
    Հ.Գ.աեմ որ թեմայում գրառում կա,որտեղ ասվում ա որ"96 տարեկան հասակում Լ.Ա.-ում սերֆինգի ժամանակ այդ մարդուն իր տակն է թողել 20 մետրանոց հսկայական ալիքը: "Բայց ըստ մեկա այլ աղբյուրի նա մահացել է 7 դեկտեմբերի 1976 թվ. սրտի կատվածից,իր դասախոսություններից մեկի ժամանակ

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •