User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Սովաբուժություն

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հրաշալի Սովաբուժություն

    Ճիշտն ասած վաղուց էի ուզում բացել այս թեման, բայց չգիտես ինչու մինչև հիմա չեմ բացել։
    Ինչպես և շատ ու շատ երևույթների, սովի մասին բժշկությունը նույնպես միանշանակ չի խոսում։ Հայտնի ու անվանի բժիշկների մի հոծ զանգված դեմ է արտահայտվում սովին, մյուս մասը հակադրվելով առաջիններին գտնում է, որ սովը լավագույն միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Կա նաև մի երրորդ մաս, որոնք լռում են։ Այսինքն բժշկությունը իր սովորական վիճակում է:
    Սակայն ես կարող եմ ասել իմ ու բազմաթիվ այլ մարդկանց կողմից փորձված ու ապացուցված տեսանկյունը: Հիմնվելով իրական փաստերի ու փորձի վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ ես գիժ կհամարեի բոլոր նրանց, ովքեր կխոստանային ինձ ավելի ուժեղ առողջություն սով պահելու դեպքում, մինչև... Ամեն ինչի մասին հերթով: Մորաքույրս լուրջ խնդիրներ ուներ ոտքերի հետ կապված: Նրա մոտ աղեր էին հայտնաբերել և ըստ բժշկի միայն վիրահատությունը կօգներ նրան հաշմանդամի կարգավիճակում չհայտնվել: Բժշկի ներկայացված ապագան իրոք դաժան էր, սակայն, ցավոք վիրահատության գումար չկար... Ցավոք այն ժամանակվա համար, թե չէ հետո... Բայց ամեն ինչի մասին հերթով: Կյանքը շարունակվում էր և օրերից մի օր, երբ մորաքույրս դասավորում էր երկար տարիներ ձեռք չտված գրքերը, հայտնաբերեց մի գիրք, որի վերնագիրն էր «Սովի հրաշքը», իսկ հեղինակը՝ Պոլ Բրեգ: Կարդալով այդ գիրքը նա որոշեց սով պահել... Սկսելով շաբաթական մեկ օրից նա հասավ 5-7 օրի: Այսօր նրան կարող են նախանձել երիտասարդ աղջիկները, իսկ բժիշկը միայն զարմանքի խոսքեր էր ասում:
    Իմ սով պահելը հիմնականում պրինցիպի հարց է եղել: Մորաքույրս ասաց չես կարող, ես ասացի կարող եմ ու ապացուցելու համար պահել եմ, դա տևել է մոտ երկու ամիս: Սկզբում շաբաթական 1 օր, հետո 2, իսկ վերջում արդեն 4-5: Չեմ հիշում 10 թե 11-րդ դասարանում էի: Շարունակում էի հաճախել դպրոց, պարի, ԿՎՆի փորձերի, կարճ ասած ապրում էի սովորական կյանքով: Նիհարեցի 10 կգ մեկ ամսում, աչքերիս փայլը շլացնում էր բոլորին, հիշողությունս գերազանց էր, իսկ էներգիաս՝ անսպառ:

    Պոլ Բրեգի նշանաբաններն են.
    «Մի դարձեք ստամքսի ստրուկ։ Մարմինը հիմար է։»
    «Կերեք ապրելու համար, այլ ոչ ապրեք ուտելու համար»։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Manya (18.06.2009)

  3. #2
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սով

    Շատ հետաքրքիր էր այս թեման, կարդացի քո գրածները:
    Մի բան անցավ մտքովս: ես ծխող եմ, ու շատ եմ փորձել թարգեմ, բայց միշտ սկսել եմ էլի: սովին էլ դժվար եմ դիմանում: հիմա ուզում եմ երկուսն էլ փորցեմ զսպեմ: կստացվի թե չէ՞: ինձ էլ ա հետաքրքիր ու ինչ կփոխվի՞:
    ...ներկերս վերջացել են...

  4. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սով

    Հենց սկզբից զգուշացնեմ, որ ոչ մի դեպքում չի կարելի միանգամից ինքնուրույն սով պահել։ Դա որքան էլ անմեղ, այնքան վտանգավոր կարող է լինել։ Պետք է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ, հնարավոր բարդացումներից խուսափելու համար։ Սակայն պետք է համոզված լինեք, որ իրական վտանգ կա և դա բժշկի սուբյեկտիվ կարծիքը չէ։
    Սովի ժամանակ խստիվ արգելվում է ծխել։
    Սովին պետք է լուրջ պատրաստվել, իսկ հետո էլ սովն ավարտելուն։ Այս երկու ժամանակահտվածին շատ մեծ ուշադրություն պետք է դարձվի, նույնիսկ ավելի շատ քան սովի ընթացքում։
    Չի կարելի միանգամից երկար սով պահել։ Շատ հնարավոր է մահացու վիճակի հասնել, ոչ այն պատճառով, որ հաց չեք ուտում, այլ որ ձեր օրգանիզմը չափից շատ թույներից է ազատվում և այն կարող է չդիմանալ դրան։
    Սովից հետո որոշակի զզվանք է առաջանում ծխախոտի նկատմամբ։ Մի քանի անգամ սով պահելուց հետո դուք ավելի լավ եք զգում համն ու հոտը։ Ավելի քիչ աղ ու շաքար եք օգտագործում։ Իսկ որոշ ժամանակ անց, ընդհանրապես աղից կհրաժարվեք, քանի որ այն ձեր մոտ միայն զզվանքի զգացում կառաջացնի։

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սով

    Եթե իմ դասախոսներից մեկն այս թեման կարդար, հավանաբար կասեր «բաժակ նայողներ, ֆոկուսնիկներ» և նմանատիպ այլ արտահայտություններ, բայց ես այդքան ծայրահեղական չեմ լինի, այլ միայն իմ համեստ մասնագիտական տեսանկյունը կհայտնեմ:

    Սկսեմ նրանից, որ բժշկությունը մաթեմատիկա չէ: Բժշկության մեջ միայն մեկ բացարձակ բան կա: Դա մահն է:
    Ես հիմա չեմ պատրաստվում ասել սովը սխալ է, դրանից մեռնում են և այլն: Չէ՛:
    Հաստատ իմացեք, որ աշխարհում ոչ մի կոնկրետ միջոց չկա, որը բոլոր հիվանդությունները բուժում է (ո՛չ դեղերը, ո՛չ բուսաբուժությունը, ո՛չ մեղվաբուժությունը, ո՛չ զանազան վիրահատությունները, ո՛չ սովը, ո՛չ այսպես կոչված կղանքաբուժությունը կամ միզաբուժությունը և նմանատիպ այլ կասկածելի միջոցներ):

    Արթու՛ր, դու կարող ես հազարավոր օրինակներ բերել, իսկ ես կբերեմ ամենազորեղ օրինակը, որի դեմ դու ոչինչ չես կարող ասել: Հիսուսը 40 օր անապատում ոչինչ չկերավ և ոչինչ չխմեց, որից հետո Նա հաղթահարեց Սատանայի առաջարկած փորձությունները: Հարց. Հիսուսն առողջակա՞ն խնդիրներ ուներ: Պատասխան. ո՛չ, նա ի սկզբանե կատարյալ էր: Հարց. ժամանակակից մարդը կարո՞ղ է 40 օր սոված մնալ: Հիմա դու կասես, թե ես կպատասխանեմ «ո՛չ»: Երևի դու էլ կցանկանաս նույն պատասխանը տալ, որովհետև 40 օրը չափից դուրս շատ է: Իսկ ես կասեմ. «Չի բացառվում»: Ես իմ կարճատև պրակտիկայի ընթացքում այնպիսի անհավանական դեպքեր եմ տեսել, որ 40 օր սոված մնալն ինձ չի զարմացնում:
    Անցանք առաջ: Ժամանակակից բժիշկներն այսպես թե այնպես խորհուրդ են տալիս շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր կատարել, բայց դա ոչ թե ամբողջ օրը ոչինչ չուտելն է, այլ միայն միրգ ուտելը:

    Լավ, մի քիչ ինչ-որ շեղվում եմ: Անցնենք բուն թեմային: Ես քեզ հավատացնում եմ, որ սով պահելը ցանկացած մարդու չի կարող օգուտ տալ: Հենց իմ օրինակով կարող եմ ասել: Քանի որ ես ստամոքսի խանգարումներ ունեմ, ինձ անհրաժեշտ է, որ այն դատարկ չմնա: Ես չեմ ասում, թե պետք է տոննաներով ուտեմ: Ես ուտում եմ հաճախ, բայց քիչ-քիչ, որը երևի շատերի օրվա ռացիոնից էլ քիչ է ստացվում: Եթե ես սով պահեմ, երկու բան է հնարավոր: Ստամոքսահյութը կարտադրվի-կարտադրվի, հետո կհասկանա, որ սնունդ չկա, «կսսկվի», էլ չի արտադրվի, ստամոքսիս վնասված պատը կսկսի վերականգնվել, և ես այլևս ստամոքսի խնդիրներ չեմ ունենա: Բայց երկրորդ բանն էլ է հնարավոր. մինչ «սսկվելը», քանի որ ստամոքսիս մեջ սնունդ չի լինի, ստամոքսահյութի ագրեսիվ նյութերը (աղաթթուն և պեպսինը) ստիպված կազդեն ստամոքսի պատի վրա, կքայքայեն այն, թափածակում, պերիտոնիտ… ու դե արի: Եթե հասցնեն, կփրկեն կամ չեն փրկի, չհասցնեն, չեն փրկի:
    Ու այսպես շատ այլ դեպքեր կարող են լինել: Հավատացնում եմ, որ սով պահելը շատ մեծ ռիսկ է, դրանից առաջ դու պետք է ամենայն մանրմասնությամբ տեղյակ լինես, թե քո որ օրգան-համակարգն ինչ վիճակում է:

    Անցանք առաջ: Մենք կա՛մ չգիտենք, կա՛մ էլ հաճախ մոռանում ենք, որ մեր օրգանիզմը մեզնից լավ գիտի, թե մեզ ինչ է պետք: Օրինակ, երբ գրիպով հիվանդ ենք լինում, ախորժակ չկա, ուտել չենք ուզում, իսկ մեր մամաները տոննաներով ուտելիք են դնում մեր առջև: Հավատացե՛ք, որ այդ ժամանակ մեզ բնավ ուտել պետք չէ. օրգանիզմն ուրիշ բանի վրա է կենտրոնացել, մարսողությունն է պակաս մնում: Բայց հեղուկներ պետք է, ինչին էլ մենք ձգտում ենք:
    Նմանապես շոգ ժամանակ ձգտում ենք քիչ շարժվել, ամբողջ օրը պառկած ենք (ես նկատի ունեմ հուլիս-օգոստոսին երևանյան զզվելի շոգերը): Ինչքան շատ շարժվենք, այնքան շատ ջերմություն կանջատվի, և օրգանիզմը կգերտաքանա:

    Ի՞նչ եմ ուզում այսքանով ասել: Պետք չէ արհեստականորեն վազել սովի հետևից, հրապուրվել դրանով՝ ինչ-որ արդյունքներ տեսնելով: Նույնիսկ եթե 100%-անոց առողջացման տվյալներ բերեք, էլի վտանգ կա, որ տվյալ մարդու համար սովը հակացուցված է, և դու չես կարող ասել, թե ինչ կլինի: Լա՛վ հասկացեք, որ մեր օրգանիզմը (եթե այն երիտասարդ է) շատ լավ հասկանում է, թե մեզ ինչ է պետք: Մեր օրգանիզմը մեր փոխարեն որոշում է, թե երբ պետք է սով պահել, երբ պետք է ուտել: Լսե՛ք օրգանիզմին, սնվե՛ք նրա պահանջներին համապատասխան (դա չի նշանակում ինչ պատահի, որտեղ պատահի), և ձեր օրգանիզմում չեն առաջանա այն թույները, որոնցից պետք է ազատվել սովի միջոցով: Ու ընդհանրապես, ճիշտ ապրեք
    Առայժմ այսքանը

    Հ.Գ. Ա՛րթ, որ դու բերում էիր քո օրինակը աչքերիդ փայլի, աշխուժանալու և այլնի մասին: Ես էլ կարող եմ նման օրինակ բերել մեղրի հետ կապված: Իմ պապիկը, որը տառապում էր խրոնիկական երիկամային անբավարարությամբ, մեղր ուտելով և բուսակերությամբ իր կյանքը երկարաձգեց: Կուրսեցիս, որը շատ հաճախ էր գրիպով հիվանդանում, սկսեց ամեն օր մի գդալ մեղր ուտել: Ես էլ, որ դասերի ժամանակ անընդհատ քնում էի, չէի կարողանում սովորել, ամեն օր արթնանում էի ստամոքսի անտանելի ցավով, սկսեցի առավոտները հաց, կարագ, մեղր ուտել: Գիտե՞ս ինչ եղավ: Ես ամբողջ օրը շատ առույգ էի լինում, դասերս նորմալ սովորում էի, տրամադրությունս բարձր էր, ստամոքսիս բոլոր խնդիրները վերացել էին: Ցավոք, չգիտեմ ինչու, վերջ տվեցի այդ սովորությանս, և կամաց-կամաց նույն խնդիրներն առաջ եկան: Մի օրինակ էլ ու վերջ. տասներորդ դասարանում ես չորս առարկա էի պարապում, դպրոցիս դասերը սովորում էի, քնում էի գիշերը ժամը 3-4-ին, արթնանում էի 8-9-ին, բայց միշտ առույգ էի լինում, որովհետև ամեն առավոտ մեղրաջուր էի խմում: Ինչու՞ գնալ այդպիսի մեծ ռիսկի, ինչպիսին սովն է, եթե այդ բոլոր հարցերը կարելի է մեղրով լուծել, որի միակ վտանգն ալերգիան է, իսկ դրանից փրկությունը շատ հեշտ է:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Որմիզդուխտ (18.06.2009)

  7. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սով

    Ինքս ինձ խոսատցել էի չպատասխանել մարդկանց, ով երբեք չի պահել սով ու ընդհանրապես չգիտի դրա մասին, բայց դե... ինչևիցե...
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Եթե իմ դասախոսներից մեկն այս թեման կարդար, հավանաբար կասեր «բաժակ նայողներ, ֆոկուսնիկներ» և նմանատիպ այլ արտահայտություններ, բայց ես այդքան ծայրահեղական չեմ լինի, այլ միայն իմ համեստ մասնագիտական տեսանկյունը կհայտնեմ:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հայտնի ու անվանի բժիշկների մի հոծ զանգված դեմ է արտահայտվում սովին, մյուս մասը հակադրվելով առաջիններին գտնում է, որ սովը լավագույն միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Կա նաև մի երրորդ մաս, որոնք լռում են։ Այսինքն բժշկությունը իր սովորական վիճակում է:
    Հիմա դու կասես, թե ես կպատասխանեմ «ո՛չ»:
    Ոչ, ես կարծում եմ, որ կարող է, սակայն ոչ միանգամից: Այսինքն նա մինչ այդ պիտի մի քանի անգամ ավելի կարճ ժամանակահատվածոց սով պահի, քանի որ օրգանիզմում հավաքված այդքան կեղտի դուրս գալուն, ոչ բոլորը կդիմանան: Սակայն ոչ առանց ջրի: Պոլ Բրեգը խորհուրդ է տալիս հնարավորինս շատ թորած ջուր խմել սովի ժամանակ:
    Ժամանակակից բժիշկներն այսպես թե այնպես խորհուրդ են տալիս շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր կատարել, բայց դա ոչ թե ամբողջ օրը ոչինչ չուտելն է, այլ միայն միրգ ուտելը:
    Ժամանակակից բժիշկները հետըզհետե վերադառնում են բնությանը: Դա ողջունելի է, սակայն նույնիսկ եթե հյութ եք խմում, դա արդեն սով չէ: Սովի ժամանակ ոչինչ, կրկնում եմ ոչինչ չպիտի հայտնվի ձեր բերանում, բացի թորած ջրից:
    Ես քեզ հավատացնում եմ, որ սով պահելը ցանկացած մարդու չի կարող օգուտ տալ:
    Անշուշտ: Սխալ կազմակերպված սովը ոչ ոքին օգուտ չի տա, նույնիսկ կարող է վնասել: Հենց դրա պատճառով խորհուրդ չեմ տալիս, առանց լուրջ պատրաստման սով պահել:

    Ստամոքսահյութը կարտադրվի-կարտադրվի, հետո կհասկանա, որ սնունդ չկա, «կսսկվի», էլ չի արտադրվի, ստամոքսիս վնասված պատը կսկսի վերականգնվել, և ես այլևս ստամոքսի խնդիրներ չեմ ունենա:
    Վստահաբար կարող եմ ասել, որ կարճատև սովով սկսելով հենց այդպես էլ կլինի: Սկսի շաբաթը մեկ օրով 24-36 ժամով սով պահել, հետըզհետե ավելացնելով:
    սով պահելը շատ մեծ ռիսկ է, դրանից առաջ դու պետք է ամենայն մանրմասնությամբ տեղյակ լինես, թե քո որ օրգան-համակարգն ինչ վիճակում է:
    Հարյոր տոկոս: Պետք է պահպանել բոլոր կանոնները, օրինակ ծխելու մասին ընդհանրապես պետք է մոռանալ:
    Լա՛վ հասկացեք, որ մեր օրգանիզմը (եթե այն երիտասարդ է) շատ լավ հասկանում է, թե մեզ ինչ է պետք: Մեր օրգանիզմը մեր փոխարեն որոշում է, թե երբ պետք է սով պահել, երբ պետք է ուտել: Լսե՛ք օրգանիզմին, սնվե՛ք նրա պահանջներին համապատասխան (դա չի նշանակում ինչ պատահի, որտեղ պատահի), և ձեր օրգանիզմում չեն առաջանա այն թույները, որոնցից պետք է ազատվել սովի միջոցով: Ու ընդհանրապես, ճիշտ ապրեք
    Համաձայն եմ, բայց ունեմ բայցեր: Մարդ բթացրել է իր օրգանիզմին, իսկ ուղեղը ընդհանրապես անջատել: Մեր մենթալիտետը այնպիսին է, որ մենք ուտում ենք շատ ավելի շատ քան մեզ անհրաժեշտ է: Ծնունդ, կնունք, նոր տարի... Ցանկացած քեֆ մեզ մոտ անցնում է յուղոտ ուտելիքի առկայությամբ: Բացի դրանից, թույնը օրգանիզմում հայտնվում է ոչ միայն սննդի միջոցով: Դու ինքդ էլ գիտես թե որքան աղտոտված է երևանյան օդը: Սրան գումարվում ա տաքացուցիչների թթվածանասակավ օդը, լույսի ու արևի պակասը և այլ այս տեսակ բաներ: Սովը օգնում է արթնացնել օրգանիզմը: Հանգիստ տալ օրգանիզմին, որ նա կարողանա մեզ հուշել երբ ու ինչ է ուզում: Համոզված եղիր, որ սովից հետո օրգանիզմը ինքն է հրաժարվում շատ ու շատ սննդամթերքնեից: Օրինակ աղից, շաքարից, մսից, կաթից, կոկաից, պեպսիից և այլն... Նա չի ընդունում ծխախոտն ու ոգելից խմիչքները: Մարդու մոտ դրանց նկատմամբ պարզապես զզվանք է առաջանում:
    Ես էլ կարող եմ նման օրինակ բերել մեղրի հետ կապված:
    Ինչի՞ս է պետք սառնարան, եթե ես չեմ ծխում…
    Մեղրը չունի այն բոլոր դրական հետևանքները, որոնք ունի սովը: Ի դեպ մեղր ասեցիր, հիշեցի: Բրեգը առաջարկում է սկզբնական սովերի ժամանակ, ջրի բաժակի մեջ մի քիչ մեղր կամ լիմոնահյութ ավելացնել: Նա նաև խորհուրդ է տալիս անհապաղ դադարեցնել սովը, եթե ձեզ վատ եք զգում: Բայց այստեղ նաև ասում է, որ վատ հաստատ կզգաք, քանի որ սուրճին ու այլ արհեստական գրգռիչներին սովոր օրգանիզմը հեշտ չի հրաժարվի իր «նարկոտիկից»: Բայց հիշեք ՄԱՐՄԻՆԸ ՀԻՄԱՐ Է:

  8. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,399
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սով

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Եթե իմ դասախոսներից մեկն այս թեման կարդար, հավանաբար կասեր «բաժակ նայողներ, ֆոկուսնիկներ» և նմանատիպ այլ արտահայտություններ…
    Բյուր, տենց մասնագետների դարն արդեն անցել է, նման պրիմիտիվ վերաբերմունքն ընդամենը սովետի մնացորդ է ու քիչ–քիչ կվերանա։

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Սկսեմ նրանից, որ բժշկությունը մաթեմատիկա չէ: Բժշկության մեջ միայն մեկ բացարձակ բան կա: Դա մահն է:
    Չէ, բանից պարզվում է, որ մահն էլ է հարաբերական
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ես հիմա չեմ պատրաստվում ասել սովը սխալ է, դրանից մեռնում են և այլն: Չէ՛:
    Հաստատ իմացեք, որ աշխարհում ոչ մի կոնկրետ միջոց չկա, որը բոլոր հիվանդությունները բուժում է (ո՛չ դեղերը, ո՛չ բուսաբուժությունը, ո՛չ մեղվաբուժությունը, ո՛չ զանազան վիրահատությունները, ո՛չ սովը, ո՛չ այսպես կոչված կղանքաբուժությունը կամ միզաբուժությունը և նմանատիպ այլ կասկածելի միջոցներ):
    Համաձայն եմ, որոշ հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում։ Օրինակ, որքան գիտեմ ստամոքսի խոցի դեպքում հակացուցված է, ու որոշ հիվանդությունների վրա էլ ուղղակի ազդեցություն չի ունենում։ Բայց սովաբուժությունը շատ արդյունավետ կերպով կիրառվում է հիվանդությունների շատ լայն սպեկտրի վրա։

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Արթու՛ր, դու կարող ես հազարավոր օրինակներ բերել, իսկ ես կբերեմ ամենազորեղ օրինակը, որի դեմ դու ոչինչ չես կարող ասել: Հիսուսը 40 օր անապատում ոչինչ չկերավ և ոչինչ չխմեց, որից հետո Նա հաղթահարեց Սատանայի առաջարկած փորձությունները: Հարց. Հիսուսն առողջակա՞ն խնդիրներ ուներ: Պատասխան. ո՛չ, նա ի սկզբանե կատարյալ էր: Հարց. ժամանակակից մարդը կարո՞ղ է 40 օր սոված մնալ: Հիմա դու կասես, թե ես կպատասխանեմ «ո՛չ»: Երևի դու էլ կցանկանաս նույն պատասխանը տալ, որովհետև 40 օրը չափից դուրս շատ է: Իսկ ես կասեմ. «Չի բացառվում»: Ես իմ կարճատև պրակտիկայի ընթացքում այնպիսի անհավանական դեպքեր եմ տեսել, որ 40 օր սոված մնալն ինձ չի զարմացնում:
    40 օրվա սովը անհավանական անոմալ դեպք չէ, շատերն են ի վիճակի 40 օր սոված մնալ։ Սովաբուժության մեջ դա նորմալ երևույթ է համարվում։ Իհարկե, կատակ բան չէ ու պետք է նախնորոք լուրջ պատրասվել։

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հավատացնում եմ, որ սով պահելը շատ մեծ ռիսկ է, դրանից առաջ դու պետք է ամենայն մանրմասնությամբ տեղյակ լինես, թե քո որ օրգան-համակարգն ինչ վիճակում է:
    Համաձայն եմ, կարևոր բան ես ասում, բայց նույն խորհուրդը վերաբերում է նաև ցանկացած այլ դեղամիջոցի։ Ու այս առումով սովաբուժությունը բուժական մյուս մեթոդներից ոչնչով չի տարբերվում։
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Անցանք առաջ: Մենք կա՛մ չգիտենք, կա՛մ էլ հաճախ մոռանում ենք, որ մեր օրգանիզմը մեզնից լավ գիտի, թե մեզ ինչ է պետք: Օրինակ, երբ գրիպով հիվանդ ենք լինում, ախորժակ չկա, ուտել չենք ուզում, իսկ մեր մամաները տոննաներով ուտելիք են դնում մեր առջև: Հավատացե՛ք, որ այդ ժամանակ մեզ բնավ ուտել պետք չէ. օրգանիզմն ուրիշ բանի վրա է կենտրոնացել, մարսողությունն է պակաս մնում: Բայց հեղուկներ պետք է, ինչին էլ մենք ձգտում ենք:
    Է՜հ, ափսոս, որ սրան ոչ ոք բանի տեղ չի դնում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    ՄԱՐՄԻՆԸ ՀԻՄԱՐ Է:
    Artgeo, մարմինը ի սկզբանե հիմար չէ, մարմնի տերը՝ մարդն է հիմար, որ իր սխալ ապրելակերպով խաթարում է մարմնի բնական մեխանիզմները ու արդյունքում մարմինը հիմարանում է։

    Սովաբուժությունը հազարամյակներ շարունակ լայնորեն կիրառվել է ու հիմա էլ կիրառվում է։ Սակայն սովետական բժշկությունն այն չէր ընդունում, դրա համար էլ հիմա մեզ մոտ այնքան էլ հայտնի չէ։
    Ի դեպ, Արթուրի նշած հեղինակը՝ Պոլ Բրեգը սովաբուժության հայտնի մասնագետներից է։ Կարծեմ նրա «Սովի հրաշքը» գրքի ռուսերեն էլեկտրոնային տարբերակը մոտս կա ու սովաբուժությամբ հետաքրքրվողներին կարող եմ տալ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Որմիզդուխտ (18.06.2009)

  10. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սով

    Սովը չարիք ա:
    Մարդիկ ավելի շատ սովից են մեռնում, քան թե շատակերությունից:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,226
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սով

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Սովը չարիք ա:
    Մարդիկ ավելի շատ սովից են մեռնում, քան թե շատակերությունից:
    Ճիշտ հակառակը, կարող ես համոզված լինել. մարդիկ ավելի շատ շատակերությունից են մեռնում, քան սովից, ուղղակի սովից մեռնելու դեպքում պատճառն ակնհայտ է լինում, քանի որ միանգամից է լինում, իսկ շատակերության դեպքում հարցն ավելի բարդ է, քանի որ շատակերության պատճառով միանգամից չեն մեռնում, որ իմանան, որ պատճառը շատակերությունն է։ Դա աստիճանաբար է լինում, հաճախ տարիների ընթացքում օրգանիզմն աստիճանաբար թունավորվում ու աղտոտվում է, և երբ մարդը մահանում է նախկինում (ինչու՞ չէ, նաև ներկայում) իր բոլոր ոչ բարով կերած բաների պատճառով, բնականաբար, չի իմանում, թե ինչից եղավ։ Ընդհանրապես մարդիկ հակված են ամեն ինչի համար անմիջական պատճառ փնտրել, անպայման պատճառը պիտի քթի տակ լինի, որ տեսնեն, թե չէ կբացառեն։

    Սովը չարիք է այն դեպքում, երբ մարդու կամքին հակառակ է լինում։ Դրա դեմ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Եթե ուզում ես ուտել, եթե չուտելու պատճառ չես տեսնում, որ գիտակցես ու գոնե այդ գիտակցումից ավելի թեթև տանես սովը, ապա դա իրոք մեծ չարիք է ու հաստատ վնասակար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,399
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սով

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Սովը չարիք ա:
    Մարդիկ ավելի շատ սովից են մեռնում, քան թե շատակերությունից:
    N.I.G.G.A., քո ասածն ուրիշ սով է ու կապ չունի բուժական սովի հետ։ Ի դեպ, եթե խորանանք, ապա կպարզվի, որ սովից մահանալու դեպքերի մեծ մասում մեռնում են ոչ թե հենց սովից, այլ թերսնումից կամ երբ որ երկար ժամանակ սոված մնալուց հետո ձեռքն ընկած առաջին բանը որ հնարավոր է ծամել, լցնում են ստամոքսները, որը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։
    Ես ճարահատյալ սոված էլ եմ մնացել (էն մութ ու ցուրտ տարիներին), բուժական սով էլ եմ կիրառել, ու դրանք իրար հետ համեմատելու բաներ չեն։ Հենց մենակ էն փաստի գիտակցումը, որ սոված ես, որովհետև ուտելու բան չկա, արդեն սարսափելի ծանր է մարդու համար։
    Իսկ բուժական սովի դեպքում սովը գիտակցված է լինում, վերահսկողության տակ, նախորոք պլանավորած։ Ու ինչպես Artgeo-ն արդեն նշեց, հատկապես շատ կարևոր է, թե ինչպես ես սկսում ու ավարտում սովը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սով

    N.I.G.G.A.
    Մտածում եմ, ոնց ասեմ, որ հասկանաս գրածդ ինչ ա նշանակում իմ համար... Հմ... Նայի, դա նույննա ոնց որ ես հիմա ասեմ «Ֆուտբոլը չարիքա:
    Մարդիկ ավելի շատ ֆուտբոլ խաղալուց են մեռնում, քան թե չխաղալաուց:»

  14. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սով

    Վա՜յ, էս ինչքան բան եք գրել: Ալարում եմ բոլորիդ գրածները հատ-հատ մեջբերել ու պատասխանել, ուստի ընդհանուր բան գրեմ:

    40-օրյա սովը ես նկատի ունեի միանգամից՝ առանց նախապես պատրաստվելու, ինչպես և պերիտոնիտը չի պատրաստվում, միանգամից է առաջ գալիս, սպառնում է կյանքին, բայց արի ու տես, որ մարդ կա մի ամիս ապրել է տարածուն պերիտոնիտով:
    Ես Արշակի հետ համաձայն եմ, որ սովը հակացուցված է ստամոքսի խոցի ժամանակ: Բացատրեմ: Ասենք, իմ խոցն արդեն հասել է ստամոքսի մկանային շերտին: Կարճ սովը չի փրկի. նույնիսկ 12-ժամյա դատարկ ստամոքսը լիովին բավական է աղաթթվի համար, որ առաջացնի խոցի թափածակում: Իսկ թափածակումը միանգամից է լինում: Վատ ես զգում, դադարեցրու: Բայց այս դեպքում վատ զգալն արդեն չափից դուրս ուշ է. շտապ վիրահատություն կամ մնաս բարով այս աշխարհին: Սովը հակացուցված է նաև հյուծված, կախեկտիկ օրգանիզմների համար, որովհետև սովի ժամանակ մարդն իր պահեստային հնարավորություններն է օգտագործում, իսկ հյուծված մարդը պարզապես պահեստային հնարավորություններ չունի: Իհարկե, նրանց պետք էլ չէ բարձր կալորիականությամբ հեղուկ տալ: Սկսում են հեղուկներից, արգանակներից, զանազան հյութերից, հետո՝ հեշտամարս սնունդ, և դրանից հետո միայն կարելի է անցնել նորմալ սննդակարգի:
    Չէ, բանից պարզվում է, որ մահն էլ է հարաբերական
    Խոսքս մարմնի մահվան մասին է:

    Հետո, եթե սովից հետո սկսելու ես նորից քո անկապ կյանքով ապրել, դրա իմաստը ո՞րն է: Իմ լավ դասախոսներից մեկը դեղեր նշանակելուց առաջ դիետա է նշանակում, ասում, որ եթե դիետան չպահես, դեղերն անիմաստ են: Նույնն էլ այս դեպքում: Եթե նորմալ չես ապրում, դեղերն անիմաստ են: Գիտե՞ք, թե ամեն շաբաթ օր ձեր կերած էդ ֆրիի մեջ ինչքան թունավոր նյութեր կան:

    Իսկ մեղրը, հավատացնում եմ, իրոք կարող է հրաշքներ գործել: Ի դեպ, եթե սով պահելու ժամանակ ջրի մեջ մեղր ես լցնում, դա արդեն սով չէ. մեղրի կալորիականությունը բավական բարձր է:

    Ուղղակի իմ խորհուրդը բոլորին. ճիշտ ապրեք, և ո՛չ սովի կարիք կունենաք, ո՛չ բժշկի, ո՛չ էլ նմանատիպ չգիտեմ ինչերի: Ապացուցված է, որ մարդու առողջության 50%-ը կախված է ապրելակերպից, 20%-ը` ժառանգականությունից, 20%-ը` միջավայրի գործոններից (կլիմա, օդի աղտոտվածություն, ռադիացիա և այլն) և միայն 10%-ն է, որ բժիշկների ձեռքերում է:

  15. #12
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սով

    Երեխեք ջան, սով բան չեմ իմանում, բայց սրանից մի քանի տարի առաջ ես 1.5 ամիս շարունակ սենց ռացիոն ունեի - օրը 4 խնձոր: Ու ջուր - ինչքան ուզես:
    Դա լրիվ ինքնագլուխ:
    Ոչ մի թուլություն կամ էտ տիպի բան մոտս ընդհանրապես չառաջացավ, ընդհակառակը, շատ թեթև էի ինձ զգում:
    Արդյունքը.
    .նիհարեցի 9 կիլո: 53ից դառա 44: Ելնելով 167 բոյիցս ու ոչ նեղոսկր կազմվածքիցս - մենակ ոսկորներս էին մնացել)) Բայց դե ինձ թվում էր եքքա стройный-ացել եմ:
    +
    . մի վագոն բարդություններ, որոնց շտկումը տևեց մոտ մի տարի: Հատկապես դժվարությամբ բուժմանը ենթարկվում էր ուղեղս (կես տարիա ինչ դզվելա լօօօլ )

    Նենց որ արեք հետևություններ, լսեք Բյուրին, մի լսեք Արտին !!!

  16. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,226
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սով

    Մեջբերում Censor-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք ջան, սով բան չեմ իմանում, բայց սրանից մի քանի տարի առաջ ես 1.5 ամիս շարունակ սենց ռացիոն ունեի - օրը 4 խնձոր: Ու ջուր - ինչքան ուզես:

    Նենց որ արեք հետևություններ, լսեք Բյուրին, մի լսեք Արտին !!!
    Censor ջան, դու երևի ուշադիր չես կարդացել Արթուրի գրածը.
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հենց սկզբից զգուշացնեմ, որ ոչ մի դեպքում չի կարելի միանգամից ինքնուրույն սով պահել։ Դա որքան էլ անմեղ, այնքան վտանգավոր կարող է լինել։ Պետք է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ, հնարավոր բարդացումներից խուսափելու համար։ Սակայն պետք է համոզված լինեք, որ իրական վտանգ կա և դա բժշկի սուբյեկտիվ կարծիքը չէ։
    Այնպես որ հետևություններ, ամեն դեպքում, պետք է անել, բայց ոչ քո ասած հետևությունը, էլի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սով

    Մեջբերում Censor-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք ջան, սով բան չեմ իմանում, բայց սրանից մի քանի տարի առաջ ես 1.5 ամիս շարունակ սենց ռացիոն ունեի - օրը 4 խնձոր: Ու ջուր - ինչքան ուզես:
    Դա սով չէ, այլ ընդամենը դիետա: Սովի ժամանակ նույնիսկ հյութ չի կարելի խմել: Միայն թորած ջուր:

  18. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օրգանիզմս ինձ կասի, թե ինչ է պետք ուտել

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույնպես: Բայց Պոլը միշտ ասում էր, որ մարմինը հիմար է: Չնայած, կարելի է ասել, որ սովի միջոցով մաքրված օրգանիզմը «խելացիանում» է:
    http://www.akumb.am/showthread.php?t=4049
    Ի դեպ ինձ միշտ խորապես հուզել է Փոլի մահը: Գիտես ինչից է մահացել ?

    96 տարեկան հասակում Լ.Ա.-ում սերֆինգի ժամանակ այդ մարդուն իր տակն է թողել 20 մետրանոց հսկայական ալիքը:

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •