Լյուսի, 2 տարեկան:
–Պապա՜, ույզում եմ լուսինը նայեմ:
–Հա, արևս, նայի:
–Չէ՜, լավ չի երևում, գրկի նայեմ:
Գրկում եմ:
–Հը՞ն, լա՞վ ա երևում:
–Հա
Երբ փոքր էի, երազում էի գնալ գեղասահքի։ Ինձ տարան, ընդունեցին մարզադպրոցը։ Բայց արդեն մութուցուրտ տարիներն էին։ Դպրոցը տնից շատ հեռու էր, սառույց չկար և նպատակահարմար չգտան ինձ տանել։ Ջիջիլ ընկա ու չգնացի։
Երազանքս աղջկաս միջոցով եմ իրականացնում։ Ու ստիպողաբար չի իրա գեղասահքի հաճախելը։ Ինքն էլ շատ ա սիրում այս սպորտաձևը ու կարծես թե մոտը ստացվում ա։ Գիտեմ, Հայաստանում այն դեռ շատ «հացուպանիր պիտի ուտի», որ նորմալ զարգանա, բայց դե աղջիկս չի մեծանա ու մտածի՝ ես երազում էի գնալ, ինձ չտարան
Arpine (05.05.2022), boooooooom (11.12.2019), CactuSoul (10.12.2019), Chuk (11.12.2019), erexa (12.12.2019), ivy (10.12.2019), John (11.12.2019), LisBeth (11.12.2019), Meme (15.12.2019), Peace (21.12.2019), Quyr Qery (11.12.2019), Sambitbaba (11.12.2019), Skeptic (11.12.2019), Smokie (06.01.2020), Tiger29 (10.12.2019), Varzor (11.12.2019), _Հրաչ_ (11.12.2019), Աթեիստ (11.12.2019), Անվերնագիր (12.12.2019), Արշակ (19.06.2020), Բարեկամ (19.06.2020), Գաղթական (11.12.2019), Լեո (19.06.2020), Հայկօ (10.12.2019), Մուշու (01.08.2020), Յոհաննես (10.12.2019), Նաիրուհի (11.12.2019), Ներսես_AM (11.12.2019), Շինարար (11.12.2019), Ուլուանա (11.12.2019), Տրիբուն (11.12.2019)
Աստված իմ, ուտեմ էս մռութը, ոնց եմ կարոտել: Աստղոս
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Cassiopeia (11.12.2019), Աթեիստ (11.12.2019)
Շատ սիրուն ու լուսավոր նկարներ են, Աստղն էլ լրիվ աստղ ա
Cassiopeia (11.12.2019), Meme (15.12.2019), Sambitbaba (10.08.2020), Աթեիստ (11.12.2019)
- Պա՞պ: Մամային նոյ կոսիկնեյ կայնե՞ս:
- Ինչի՞ բալես, մամայի կոշիկներին ի՞նչ ա եղել:
- Իյա սաղ կոսիկնեյը այդեն ինձ են դույ եկել...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (11.01.2021), boooooooom (19.06.2020), CactuSoul (11.08.2020), Cassiopeia (28.06.2020), erexa (09.05.2021), ivy (19.06.2020), Peace (13.01.2021), Sambitbaba (19.06.2020), Smokie (24.07.2020), Tiger29 (19.06.2020), Varzor (19.06.2020), Աթեիստ (19.06.2020), Արշակ (19.06.2020), Բարեկամ (19.06.2020), Լեո (19.06.2020), Հայկօ (19.06.2020), Հարդ (27.07.2020), Ձայնալար (11.01.2021), Նաիրուհի (19.06.2020), Ուլուանա (19.06.2020), Տրիբուն (19.06.2020)
Արեգը վերջերս վախենում է մենակ մնալուց, ասենք, մեր տանը սենյակից սենյակ գնալիս պիտի հետը մեկը լինի, որ չվախենա, ու էդ մեկը կարող է նույնիսկ 4 տարեկան Դավիթը լինել, էնքան, որ մենակ չլինի: Երեկ մի պահ ուզում էր գնալ ուրիշ սենյակ, Դավթին կանչեց, որ հետը տանի, Դավիթն էլ զբաղված էր, պիտի մի ձևով գլուխն ազատեր, իրեն չկորցրեց, ասեց.
- Արեգ, դու քո հետ ես, չես վախենա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (03.08.2020), CactuSoul (29.07.2020), Sambitbaba (10.08.2020), Varzor (27.07.2020), Աթեիստ (26.07.2020), Գաղթական (27.07.2020), Նաիրուհի (11.08.2020)
Արեգն ու Դավիթը վերջերս հաճախ են իրար հետ խաղում, նկարում ու հատկապես իրար հետ զվարճանում, ուրախ ու երկար ծիծաղում ինչ-որ բաների վրա, հաճախ` նույն բանի հետ կապված ծիծաղի մի քանի ալիք է լինում: Էսօր էլ հերթական անգամ թունդ զվարճանքի մեջ էին` մե խինդ, մե ուրախություն, մեկ էլ Արեգը դադարեց ծիծաղել ու լուրջ դեմքով դիմեց եղբորը.
- Դավու, մի հատ կհիշացնե՞ս, ինչի՞ վրա էինք ծիծաղում :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա փորձում եմ երեխեքի մեջ ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն առաջացնեմ։
Ամենահեշտ տարբերակն իհարկե կողքները նստել, հետները սովորելն ա, բայց էդքան ժամանակ չի լինում։
Կորյունը (համարյա 12տ) դասարանցիների հետ սկսել էր python ուսումնասիրել։ Մի փոքր ծրագիր էին սկսել գրել։ Խոստացա, հենց գրեն վերջացնեն (մի քանի հստակ պահանջ նշեցի), 10.000 դրամ տամ։
Ընդ որում խմբով էին աշխատելու, իսկ փողը մենակ ինքն էլ ստանալու։ Նույնիսկ առաջարկեցի, որ մնացածն էլ իրանց ծնողներից փող ուզեին
Մի քանի օր աշխատեցին, ու էլի անցան իրանց խաղերին։ Վերջը ես նստեցի կողքը, գրեցի, ցույց տվեցի, որ ընդամենը մի 5 տող էին ավելացնելու արդեն գրած 10 տողին, ու աշխատեր։
Մի քանի օր առաջ էլի 2 հեշտ խնդիր աչքովս ընկավ, Կորյունին տվեցի, էլի նույն պայմանով։
Ցույց տալու համար, որ իրականում շատ հեշտ ա, իրա աչքի առաջ Visual Basic 6-ով սարքեցի, տվեցի իրան։
Խնդիրը կարճ նշեմ։
Ծրագրին տրվում են լողավազանի չափերը, ու լողորդի դիրքը։ Պետք ա հաշվի ամենամոտ եզրի հեռավորություն։
Մի ամիս ձգձգեց, բան չարեց։ Մի քանի օր առաջ հերթական լուրջ խոսակցությունից հետո էլի կպավ գործի, մի հուշումներով 3 օրում լուծեց, ստացավ գումարը, մեկ էլ տեսնեմ Աստղիկն (8.5տ) ազդվավ, գնացել ա սենյակ ու հոնգուր-հոնգուր լացում ա։
Հետն ահագին զրուցեցի, խոստացա, որ իրա հետ էլ խաղ սարքելու ծրագիր կուսումնասիրենք, կսովորեցնեմ։ Էդ ընթացքում ասեցի, որ Կորյունին էլ փող չեմ տալու, (որտև պետք չի, որ ամեն ինչ փողի համար անի)։ Աստղը լավ ոգևորվավ, մեկ էլ Կորյունն էկավ, «էլ փող չես տալո՞ւ», աչքերը լցրեց, գնաց սենյակ
Մի կես ժամ էլ իրա գլխին եմ ճառ կարդացել, հուսով եմ հասկացել ա, ինչ եմ իրանից ակնկալում։
Էսօր Աստղի առաջին «պարամունքն» էր, հետ նույն խնդրի լուծման խաղը սարքեցին։
Լիքը բան չհասկացավ, բայց որ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն առաջանա, հնարավորություններին էլ ծանոթանա, մենք կօգնենք, բալքի հետաքրքիր միտք ունենա, իրագործի։
Էս էլ էսօրվա սարքած «խաղը»։
Տրդատը ոնց որ էս հարցերում լավ խելացի ա, բայց դեռ շատ փոքր ա (7տ)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (10.01.2021), Cassiopeia (10.01.2021), Freeman (10.01.2021), ivy (10.01.2021), John (12.01.2021), Peace (13.01.2021), Sambitbaba (10.01.2021), Tiger29 (10.01.2021), Varzor (11.01.2021), Արէա (10.01.2021), Գաղթական (10.01.2021), Հայկօ (10.01.2021), մարդ եղած վախտ (10.01.2021), Նաիրուհի (11.01.2021), Ուլուանա (10.01.2021)
Գաղթական (12.01.2021)
boooooooom (11.05.2021), Cassiopeia (10.05.2021), Chilly (10.05.2021), erexa (09.05.2021), John (16.05.2021), Sambitbaba (09.05.2021), Smokie (06.09.2021), Varzor (14.05.2021), _Հրաչ_ (10.05.2021), Աթեիստ (10.05.2021), Արէա (10.05.2021), Գաղթական (10.05.2021), Նաիրուհի (10.05.2021), Ուլուանա (10.05.2021)
Դավթին Վազգենն է մանկապարտեզ տանում-բերում: Դեռ էս կիսամյակի սկզբներում մի օր ասեց, որ երբ արդեն Դավթի ձեռքը բռնած շարժվում էին դեպի մեքենան, որ նստեն, տուն գան, մեկ էլ Դավիթը ձեռքը բաց թողեց ու ձեռքերն առաջ պարզած` գնաց իրենց մանկապարտեզից ինչ-որ աղջկա ուղղությամբ, որն էլ, իր հերթին ձեռքերը պարզած, գալիս էր դեպի Դավիթը: Հետո, իրար հանդիպելով, փաթաթվել են, մի քանի վայրկյան էդպես փաթաթված մնացել ու խելոք հետ եկել իրենց ծնողների մոտ : Սկզբում ենթադրում էինք, որ էդ աղջիկն իրենց խմբից է, բայց պարզվեց` իսկի իրենց խմբից չի, զուգահեռ խմբից է: Ու էդպես ամեն անգամ, երբ տուն վերադառնալիս մանկապարտեզի մոտ իրար տեսնում են, Դավիթն ու աղջնակը նույն ձևով գնում են իրար ընդառաջ, իրար խելոք գրկում` առանց բառ ասելու, հետո ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Էդ աղջկա մասին էլ, իր ասելով, ոչ մի բան չգիտի, բացի անունից, նույնիսկ երբեք չեն էլ խոսել իրար հետ: Որ հարցնում ենք` բա ինչի՞ ես գրկում, ասում է` ուզում եմ: Ու վերջ, ուրիշ ոչ մի բացատրություն: Այ էսպիսի առեղծվածային ռոմանտիկ հարաբերություններ :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Arpine (05.05.2022), boooooooom (23.06.2021), Cassiopeia (23.06.2021), erexa (03.06.2022), ivy (23.06.2021), John (25.06.2021), Sambitbaba (26.06.2021), Smokie (06.09.2021), Varzor (05.07.2021), Աթեիստ (23.06.2021), Արէա (23.06.2021), Բարեկամ (24.06.2021), Գաղթական (23.06.2021), մարդ եղած վախտ (23.06.2021), Նաիրուհի (23.06.2021)
boooooooom (23.06.2021), Cassiopeia (23.06.2021), erexa (03.06.2022), John (25.06.2021), Sambitbaba (26.06.2021), Tiger29 (23.06.2021), Աթեիստ (23.06.2021), մարդ եղած վախտ (23.06.2021), Նաիրուհի (23.06.2021), Ուլուանա (24.06.2021)
Երկու տեսակետ
Արեգն ու Դավիթը պառկել են քնելու, լույսն էլ արդեն անջատել եմ, մեկ էլ Դավիթը հայտնագործություն արածի տոնով ասում է.
- Մամա, որ վախենում եմ, վերմակն այ սենց գցում եմ գլխիս, ու էլ վախենալու չի լինում:
- Դե հա, տենց ա, ես էլ էի տենց անում փոքր ժամանակ, երբ վախենում էի,- ասում եմ` մտածելով, որ, դե, ինքնին հասկանալի ու բնական բան է, այլ կերպ չի էլ կարող լինել:
Մեկ էլ Արեգն ասում է.
- Չէ՜, տենց ավելի վախենալու ա, ես կյանքում տենց չեմ անում. որ վերմակը գլխիդ լինի, բոբոներին չես տեսնի, որ պաշտպանվես:
Բա, զգոն է պետք լինել, թե չէ` հո մենակ ջայլամի պես գլուխդ վերմակի տակ խցկելո՞վ չի :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (28.01.2022), Sambitbaba (27.01.2022), Աթեիստ (27.01.2022), Դեղին մուկիկ (28.01.2022), Նաիրուհի (30.01.2022)
Ձմեռ պապիկը այս ամանորին երեխեքին դաշնամուր նվիրեց։ Դե, երեխեքը դաշնամուր նվագել չգիտեին։ Հեռախոսի ծրագիր քաշեցինք, որը շատ լավ սովորեցնում է նվագել։
Անցել է գրեթե մի ամիս ու Կորյունը որոշել է իր դասերն ու առաջընթացը տեսանյութերի տեսքով ներկայացնել հանրությանը։ Երեկ առաջին տեսանյութը պատրաստեց, որը և ներկայացնում եմ ձեր ուշադրությանը
Sambitbaba (29.01.2022), Varzor (29.01.2022), Աթեիստ (28.01.2022), մարդ եղած վախտ (29.01.2022), Նաիրուհի (30.01.2022), Ուլուանա (28.01.2022)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ