Վերջերս կարոտել հասկացությունը հայտնվել է տղայիս ուշադրության կենտրոնում։ Ինչ կամ ում ուզում է էդ պահին, ասում է՝ կարոտել եմ։ Ասենք, պապան մի պահ զուգարան մտնի, ինքը կարող է ասի՝ պապային կարոտել եմ։ Էն օրն ասեցինք, որ հիմա տոնածառ ենք դնելու։ Ու գնացի, որ տոնոծառը հանեմ, բերեմ։ Էն էլ պարզվեց՝ իմ իմացած տեղում չէր, ու ընդհանրապես մի ժամից ավել բոլոր հնարավոր տեղերում փնտրելուց հետո էլ չգտանք, էդպես էլ առեղծված մնաց, թե ուր է կորել մեր տոնածառը։ Խեղճ էրեխուն էլ էդպես տրամադրել էինք, անհամբեր սպասում էր, թե երբ պիտի բերեմ, որ դնենք։ Ասեցինք, որ տոնածառը կորել է, վաղը նորը կառնենք, կդնենք։ Ինքն էլ ասեց, որ տոնածառին կարոտել է
։ Հաջորդ օրը նոր տոնածառ առանք, դրեցինք, զարդարեցինք, մի քիչ էլ Նոր տարվանից խոսեցինք՝ Ձմեռ պապիկ, նվերներ–բան։ Արեգն էլ հավեսի ընկավ ու հայտարարեց, որ նվերները հիմա է ուզում։ Ասեցինք, որ էդպես չի լինի, Նոր տարին պիտի գա, որ Ձմեռ պապիկը բերի։ Ինքն էլ ի՞նչ ասի, որ լավ լինի. «Ես կարոտել եմ նվերներիս»
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (20.12.2014), boooooooom (21.12.2014), CactuSoul (22.12.2014), Cassiopeia (17.12.2014), enna (04.10.2015), John (18.12.2014), Nadine (06.01.2015), Smokie (26.12.2014), Universe (24.02.2015), Լուսաբեր (23.02.2015), Մանուլ (18.01.2015), Մինա (04.03.2015), Մուշու (17.12.2014), Նաիրուհի (21.12.2014), Նիկեա (20.12.2014), Նուշություն (06.01.2015), Փոքրիկ շրջմոլիկ (17.12.2014)
Ես էլի եկա։
Մի երկու օր առաջ իմ անունով ծանրոց էինք ստացել։ Ենթադրում էինք, թե մեջն ինչ պիտի լինի, բայց դեռ չէինք բացել։ Արեգն էլ անցած Նոր տարվանից սկսած՝ ինչ փակ արկղ տեսնում է, որոշում է, որ դա նվեր է ու հատկապես՝ իր նվերը, և անպայման ուզում է բացել։ Հիմա էս արկղն էլ հենց տեսավ, մկրատն առած եկավ.
– Էս նվեր ա, կտրենք, բացենք, տեսնենք՝ մեջը ինչ կա։
Ասեցի՝ չէ, չենք բացում։ Ինքն էլ, թե՝ ինչի՞։ Ասեցի.
– Սա իմն ա. տես՝ վրան իմ անունն ա գրված, իսկ ես չեմ ուզում հիմա բացել։
Ու սենյակից դուրս եկա։ Մեկ էլ մի քիչ հետո եկավ, ինձ կանչեց, տարավ էն սենյակ, որտեղ արկղն էր դրված։ Ու արկղը ցույց տալով՝ լուրջ–լուրջ ասեց.
– Տես, վրան «Արեգ» ա գրած, արդեն իմն ա, բացենք։
Նայեցի, տեսա՝ վրան մատիտով իր անունն է գրել՝ համարելով, որ հարցը լուծեց։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.12.2014, 07:57:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (22.02.2015), ars83 (23.12.2014), boooooooom (21.12.2014), CactuSoul (22.12.2014), Cassiopeia (21.12.2014), Chuk (21.12.2014), enna (04.10.2015), GriFFin (05.01.2015), John (04.01.2015), Kita (03.04.2015), Ruby Rue (21.12.2014), Sambitbaba (21.12.2014), Smokie (26.12.2014), The silent river (21.12.2014), Universe (24.02.2015), Աթեիստ (21.12.2014), Արշակ (25.12.2014), Ձայնալար (21.12.2014), Մանուլ (18.01.2015), մարիօ (21.12.2014), Մինա (04.03.2015), Մուշու (21.12.2014), Նիկեա (30.12.2014), Նուշություն (06.01.2015)
Որպես նախաբան մի հատ հին անեկդոտ պատմեմ։
-------------------------------
-Ամուսինս ինձ կկույով ժամացույց ա նվիրել, նենց լավն ա՜, ժամը մեկ բնից դուրս ա գալիս, ու հարցնում. «ժամը քանի՞սն ա»։
-------------------------------
Աստղը իբր գույներն ա սովորում, տարբեր գունավոր բաներ բերում, հարցնում ա. «էս ի՞նչ գույն ա»։ Պատասխանը ստանալուց հետո՝ «ապե՜ս», ու գնում հաջորդ իրի հետևից։
Ինչ որ բան ասելուց հետո էլ. «դե ասա - Լեզուդ ուտեմ»![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (06.01.2015), CactuSoul (04.01.2015), Cassiopeia (03.01.2015), Chuk (04.01.2015), enna (04.10.2015), GriFFin (05.01.2015), John (04.01.2015), Lílium (22.02.2015), Nadine (06.01.2015), Smokie (04.01.2015), Մինա (04.03.2015), Մուշու (04.01.2015), Նուշություն (06.01.2015), Ուլուանա (03.01.2015)
Տղաս վերջերս տարվել է «գիրք սարքելով». տարբեր թղթեր՝ իր նկարածներով կամ գրոտած, վերցնում, կողքերի եզրերը սոսնձում է իրար ու էդպես «գիրք սարքում»։ Էսօր էլ հերթական գիրքն էր սարքել ու հորը ցույց էր տալիս, հայրն էլ թերթեց, նայեց ու ծիծաղելով ասեց.
– Վայ, Արեգ, էս վերջին էջը թարս ես կպցրել։
Արեգն էլ, իրեն չկորցնելով, հանգիստ պատասխանեց.
– Ոչինչ, էս մեկն էլ թող ծիծաղելի գիրք լինի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ars83 (23.02.2015), boooooooom (06.01.2015), CactuSoul (06.01.2015), Cassiopeia (07.01.2015), Chuk (06.01.2015), enna (04.10.2015), John (07.01.2015), Nadine (06.01.2015), Smokie (07.01.2015), _Հրաչ_ (06.01.2015), Աթեիստ (06.01.2015), Դատարկություն (06.01.2015), Լուսաբեր (23.02.2015), Ձայնալար (06.01.2015), Մանուլ (18.01.2015), մարիօ (06.01.2015), Մինա (04.03.2015), Մուշու (06.01.2015), Նուշություն (06.01.2015)
Այ սենց մոծակի պատճառով ու շնորհիվ, համակարգչին հասնելը մի հինգ ամիսը մեկ ա ստացվում![]()
Բարև, ակումբցիներ, ես Արեգն եմ
![]()
Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:
Alphaone (22.02.2015), ars83 (23.02.2015), boooooooom (06.01.2015), CactuSoul (23.02.2015), Cassiopeia (07.01.2015), Chuk (07.01.2015), Claudia Mori (18.03.2015), enna (04.10.2015), insider (16.03.2015), John (07.01.2015), Lílium (22.02.2015), Lusina (06.01.2015), Mephistopheles (06.01.2015), murmushka (27.02.2015), Peace (10.01.2015), Skeptic (23.02.2015), Smokie (07.01.2015), Srtik (09.01.2015), _Հրաչ_ (06.01.2015), Աթեիստ (07.01.2015), Արևանուռ (23.02.2015), Լուսաբեր (23.02.2015), Ձայնալար (08.01.2015), Մանուլ (18.01.2015), Մինա (04.03.2015), Մուշու (06.01.2015), Ուլուանա (07.01.2015)
Համո՜վ Արեգ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (09.05.2015), Claudia Mori (18.03.2015), enna (04.10.2015)
Մեր ընտանիքը բուսակեր է։ Արեգն էլ չորս տարեկան է, ու ծնված օրվանից միս կերած չկա։ Մինչև վերջերս նույնիսկ չգիտեր մսի գոյության մասին։ Իմանալուց հետո էլ որոշ ժամանակ չգիտեր, թե միսն ինչ է իրենից ներկայացնում։ Իսկ որ իմացավ՝ ուրիշ շատ մարդիկ ուտում են, դե, բնական է, հետաքրքրություն առաջացավ, ինքն էլ ցանկություն հայտնեց ուտելու։ Ես էլ իրեն բացատրեցի, թե միսն իրականում ինչ է։ Շատ ազդվել էր։ Ասեց՝ չեմ ուզում կենդանիներին միս դարձնեն, ու որոշեց, որ չի ուտի միս։
Երեկ էլ մսի մասին էլի խոսակցություն եղավ, ասեց.
– Ես մսին կծեծեմ, կջարդեմ ու մեջից խեղճ կենդանուն կհանեմ։
Աչքիս՝ լավ չէի բացատրել. երեխեն կարծել էր, թե միսն ինչ–որ բան է, որի մեջ կենդանիներին փակում և ազատազրկում են, ինքն էլ որոշել էր հերոսաբար ազատագրել խեղճերին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (23.02.2015), Claudia Mori (18.03.2015), Զաքար (22.02.2015), մարիօ (23.02.2015), Շինարար (22.02.2015)
Ուլուանա (22.02.2015)
Մանկապարտեզ ենք գնում, աղջիկս (29 ամս.) ճանապարհին երգում ա (կամ երգում ենք), մեկ էլ լրջացավ, ասում ա. «Լինում ա, չի լինում մի փոքր աղջիկ ա լինում: Էդ աղջիկը շատ գումի* ա սիրում»: Ու նայում ա երեսիս: Ասում եմ՝ էդ լավ ա, բայց գումի չկա: Մի քիչ էլ մտածեց, տեսավ՝ չեմ տալիս, էլի սկսեց երգել: Առաջին պատմած հեքիաթն ա:
* Գումին (գերմաներեն Gummibärchen-ից, էս ա)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
boooooooom (23.02.2015), CactuSoul (23.02.2015), Cassiopeia (23.02.2015), Chuk (23.02.2015), Claudia Mori (18.03.2015), ivy (23.02.2015), Skeptic (23.02.2015), Smokie (27.02.2015), Արէա (23.02.2015), Գալաթեա (23.02.2015), Լուսաբեր (23.02.2015), Հայկօ (23.02.2015), Ձայնալար (23.02.2015), Նաիրուհի (03.03.2015), Շինարար (23.02.2015)
Մի բան էլ ես պատմեմ, բայց չքարկոծեք, ես գիտեմ, որ երեխաների մոտ վատ բառեր ասել չի կարելի ու սովորաբար չեմ ասում: Համ էլ ասում են, եթե մեքենա վարելիս վատ բառեր չես օգտագործում, ուրեմը ճանապարհին չես հետևում
Իսկ հիմա բուն պատմությունը. մեքենայով գնում ենք, ես ղեկին, Մառան (383 ամսական) ու Հասմիկը (53 ամսական) հետևը: Միհատ տրոլեյբուս շատ ներվերս կերավ, ասեցի
_Հլը էն պուտանկին… ի՞նչ ա անում
Մեկել աղջիկս ոգևորված.
_Ո՞ւր ա տանկը, ո՞ւր ա տանկը
ars83 (23.02.2015), boooooooom (23.02.2015), CactuSoul (23.02.2015), Cassiopeia (23.02.2015), Chuk (23.02.2015), Claudia Mori (18.03.2015), enna (04.10.2015), insider (16.03.2015), ivy (23.02.2015), Kita (03.04.2015), matlev (03.03.2015), murmushka (27.02.2015), Peace (26.02.2015), Skeptic (23.02.2015), Smokie (27.02.2015), Srtik (06.03.2015), Tiger29 (23.02.2015), Արէա (23.02.2015), Գալաթեա (23.02.2015), Լուսաբեր (23.02.2015), Հայկօ (23.02.2015), Նաիրուհի (03.03.2015), Շինարար (23.02.2015), Ուլուանա (23.02.2015), Վոլտերա (23.02.2015), Տրիբուն (02.03.2015)
boooooooom (23.02.2015), CactuSoul (23.02.2015), Cassiopeia (23.02.2015), Claudia Mori (18.03.2015), murmushka (27.02.2015), Smokie (27.02.2015), Tiger29 (23.02.2015), Հայկօ (23.02.2015), Շինարար (23.02.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ