էս ել մենք , են երկուսը դեռ պլանավորվում են
էս ել մենք , են երկուսը դեռ պլանավորվում են
- Լուսե, ասա՝ ադիբուդի։
- Բուդի...
Կարևորը երկրորդականից տարբերում ա մանուկը։
Արեգի մոտ (4.5 տարեկան) սկսվել է իր ամեն տեսածն ու լսածը վերլուծելու, գնահատելու, հարցականի տակ դնելու ու իր հակառակ կարծիքը համարձակ բարձրաձայնելու ինտենսիվ շրջան։
Մի անգամ նստած ենք տանը, պատուհանին նայելով՝ ասեցի.
– Դրսում հով ա երևում, Արեգ։ Չգնա՞նք զբոսնելու։
– Հովը չի կարող երևալ. հովը զգում են, ոչ թե տեսնում ։
Վաղուց չէի երգել Արեգի համար։ Ժամանակին որ քնեցնելիս երգում էի, երգացանկիս մեջ էր նաև «Դինգ–դոնգ» երգը։ Էն օրը հավեսն եկել էր, խնդրեց, որ երգեմ։ Սկսեցի երգել.
– Դինգ–դոնգ, ձմռան երկնքում,
Դինգ–դոնգ, աստղերն են զնգում...
Մեկ էլ էստեղ լուրջ–լուրջ ընդհատում է ինձ.
– Բայց աստղերը չեն կարող զնգալ։ Սխալ բան ես ասում, մամա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տղես «ձուկ»-ին «չուկ» ա ասում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (12.12.2016), Arjo (12.01.2021), CactuSoul (06.10.2015), Cassiopeia (28.09.2015), Freeman (16.08.2016), John (28.09.2015), Kita (23.04.2016), laro (13.02.2017), matlev (09.12.2015), Nadine (09.12.2015), Sambitbaba (07.01.2016), Smokie (08.10.2015), Այբ (27.12.2015), Ձայնալար (28.09.2015), մարիօ (11.12.2015), Նիկեա (27.11.2015)
- Լուսե, ասա՝ Լուսե։
- Պուտե։
Լավ ա երեխիս անունը Լուսին չենք դրել։
Arjo (12.01.2021), boooooooom (11.12.2015), CactuSoul (06.10.2015), Cassiopeia (29.09.2015), Chuk (29.09.2015), Freeman (16.08.2016), John (29.09.2015), Kita (23.04.2016), Nadine (02.10.2015), Peace (24.11.2015), Sambitbaba (07.01.2016), Smokie (08.10.2015), Աթեիստ (29.09.2015), Ձայնալար (29.09.2015), մարիօ (11.12.2015), Մուշու (29.09.2015), Նիկեա (27.11.2015), Շինարար (24.11.2015), Ուլուանա (29.09.2015), Ռուֆուս (29.09.2015), Տրիբուն (01.10.2015)
Կորյունն ասում ա.
-Մեր ռուսերենի ուսուցիչը բալիկ ա ունենալու, ուրիշ ուսուցիչ ա եկել։
-Ինչ լավ ա…,- պատասխանեցի ես։
-Ի՞նչն ա լավ։
-Որ բալիկ ա ունենալու։
-Ի՞նչ լավ բան կա էսքան երեխեքի մեջ (ցույց ա տալիս իրանց)։
-Ո՞նց թե, ինչ լավ բան կա…
-Հա բա, չարություն ենք անում, չես կարում տիրություն անես։
Alphaone (12.12.2016), anhush (24.11.2015), boooooooom (11.12.2015), Chuk (25.11.2015), Freeman (16.08.2016), John (26.11.2015), Lusina (24.11.2015), Nadine (09.12.2015), Peace (24.11.2015), Sambitbaba (07.01.2016), Smokie (24.11.2015), Աթեիստ (24.11.2015), Այբ (27.12.2015), Արէա (24.11.2015), Արշակ (26.12.2015), մարիօ (11.12.2015), Մուշու (25.11.2015), Նիկեա (27.11.2015), Շինարար (24.11.2015), Ուլուանա (25.11.2015), Ռուֆուս (24.11.2015), Վոլտերա (24.11.2015)
Պապը Մարիին ուղարկեց ակնոցը բերելու, ակնոցն էլ դաշնամուրին ա դրված։ Գնաց, տեսավ, որ բարձր ա, չի կարա վերցնի, եկավ, համակարգչի դարակից 3D ակնոցը հանեց, բերեց, տվեց պապին։
Alphaone (12.12.2016), boooooooom (11.12.2015), Cassiopeia (07.12.2015), Chuk (27.12.2015), John (07.12.2015), Kita (23.04.2016), Mr. Annoying (07.12.2015), Smokie (07.12.2015), Tiger29 (08.12.2015), Աթեիստ (07.12.2015), Մուշու (09.12.2015), Ուլուանա (08.12.2015)
Ասեցի՝ մի քիչ տղուկիս ստեղծագործական գործունեության մասին պատմեմ ։ Քանի որ շատերն են ասել, որ հետաքրքրությամբ են կարդում Արեգի մասին գրառումներս, մտածեցի՝ երևի էսպիսի բաներն էլ կհետաքրքրեն որոշ մարդկանց։ Դե, համ էլ որպես իր մանկության կենսագրության մաս՝ էսպես թե էնպես գրելու էի մեզ համար, հիմա թող էստեղ էլ լինի, ոչինչ։
Մեկ մտածում եմ, որ ստեղծագործական հետաքրքրություններով ու հավեսով ինձ է քաշել, բայց չէ, էս մարդը ոնց որ թե լրիվ ինձ տվել–անցել է։ Համենայնդեպս, ես իր տարիքում (5 տարեկան) էսքան բազմազան ստեղծագործական հետաքրքրություններ ու ակտիվություն չէի դրսևորում, էլ չեմ ասում՝ օրվա մեջ էդքան ժամանակ չէի տրամադրում ստեղծագործական աշխատանքին, թեկուզ նկարելուն։ «Ստեղծագործական» բառը երևի էս տարիքի երեխայի համար մի քիչ ճոխ է հնչում, բայց ուղղակի ձեռքի աշխատանք ասելն էլ թերի կլիներ, որովհետև իր դեպքում ինչքան ձեռքի է, դրանից ավելի շատ էլ մտքի, երևակայության ու հնարամտության։ Այսինքն՝ դիտարկումներս վերաբերում են ավելի շատ իր կրեատիվությանն ու հետաքրքրությունների բազմազանությանը, քան կատարման վարպետությանը։ Վարպետության առումով, ըստ մանկապարտեզի դաստիարակների, իր տարեկիցներից ավելի լավ է նկարում, բայց չեմ կարող ասել, թե ինչ–որ արտառոց դեպք է։
Բայց էդ ո՜նց է սիրում նկարել։ Օրական առնվազն մի 10 հատ А4 ֆորմատի թղթով նկարներ է «թողարկում»։ Ինչ տեսնի, լսի, ինչ նոր բացահայտում անի՝ հեքիաթներից, մուլտերից ու խաղերից սկսած՝ իրական երևույթներով ու իրադարձություններով վերջացրած, պիտի անպայման նկարի էդ ամենը։ Ոչ մի իրադարձություն բաց չի թողնում։ Մինչև թղթի վրա չանմահացնի, չի հանգստանա։
Բայց ամեն ինչ նկարելով չի վերջանում։ Նաև անվերջ կտրտում, ծալմլում ու սոսնձում է։ Իր ստեղծագործական գործունեությունն, ինչ խոսք, մեղմ ասած, լավ չի անդրադառնում մեր բնակարանի ընդհանուր տեսքի վրա. ամեն օրվա վերջում պիտի էդ ամենը հավաքես, տեսակավորես, դասավորես, թափելիքը թափես, պահելիքը պահես, մանր–մունր կտորտանքների մասին էլ չեմ ասում, որ հաճախ ահագին գլխացավանք է լինում հավաքել–մաքրելը։ Հաճախ ներվայնանում եմ էդ վիճակից, բայց միշտ հիշում եմ մամայիս, թե ոնց էր տարիներ շարունակ դիմանում մեր երեքիս ակտիվ թողարկած թափոններին։ Երբ մեր տուն մարդ էր գալիս, տեսնում էդ ամենուրեք թափրտած թղթային կտրտուկները, մամայիս ասում էին՝ ո՞նց են քո ներվերը դիմանում էս վիճակին։ Բայց ինքը համարում էր, որ եթե էդ ամենը թույլ չտա, երեխաները չեն կարող ազատ զարգանալ ստեղծագործական առումով։ Իմ ներվերը, ցավոք, ավելի թույլ են, բայց ես էլ եմ փորձում դիմանալ, ավելի ճիշտ՝ ներվերս ուղղակի անջատել, ինչպես ասում են, թուլանալ և հաճույք ստանալ ։
Արեգն ինձ որ տեսնում է ինչ–որ ստեղծագործական բան անելիս, պարտադիր պիտի ինքն էլ դրանից փորձի անել։ Սկզբում փորձում էր ուղղակի նույնությամբ կրկնօրինակել, բայց հիմա մարդը զարգացել է. նույնությամբ կրկնօրինակելն իր համար այլևս հետաքրքիր չի, երևի նույնիսկ պատվի հարց էլ է դարձել . համարյա միշտ ինչ–որ անհատական դետալներ ու նրբություններ է մտցնում, իրենը դարձնում։ Կամ մի բան տեսնում է, դրանից մի ուրիշ ստեղծագործական գաղափար է հղանում ու ոգևոված շտապում իրագործել։ էն օրը տեսնեմ՝ թղթերն ու ստեպլերն առած՝ գործնական տեսքով մտավ սենյակ, ոգևորված ասեց. «Մի հատ միտք առաջացավ», ու սկսեց արագ–արագ թղթերն իրար կպցնել։ Վերջում ինչ–որ կրեատիվ գիրք սարքեց։
Բացի պարզապես ինչ–որ առարկաներ ու ստանդարտ երևույթներ նկարելուց, նկարում է նաև ցուցանակներ, որոնք, օրինակ, սիմվոլների տեսքով ցույց են տալիս, թե ինչ է թույլատրված կամ արգելված, հայտարարություններ, ինստրուկցիաներ (խաղեր խաղալու, ինչ–որ բաներ պատրաստելու կամ, օրինակ, ցույց է տալիս, թե ինչպես նկարել էսինչ բանը՝ փուլ առ փուլ նկարներով ներկայացնելով կամ մասերն առանձին նկարելով ու սլաքների միջոցով ցույց տալով, թե որ մասը որտեղ պիտի դրվի), դասագրքային հանձնարարություններ՝ բաց թողնված ինչ–որ դետալներով, բառերով, թվերով կամ նկարներով, որոնք ըստ տրամաբանության պետք է լրացնել, հիմնականում նկարների տեսքով, բայց նաև տեքստեր է ներառում, որոնց մի մասը մեզ է գրել տալիս, քանի որ գրել դեռ նոր է սովորում, բայց արդեն ահագին բաներ սկսել է ինքնուրույն գրել, զանազան խաղեր, հանելուկներ, գլուխկոտրուկներ, փազլներ է նկարում՝ կտորներն առանձին–առանձին՝ հավաքելու համար նախատեսված։ Գրքեր է սարքում՝ թղթերն իրար սոսնձելով կամ ստեպլերով իրար ամրացնելով։ Նկարած հերոսների խոսացածն ու մտածածն էլ ամպիկների տեսքով գրում կամ գրել է տալիս միշտ՝ հաճախ բավական երկար–բարակ գեղարվեստական տեքստերով։ Նաև կոլաժներ է սարքում՝ իր նկարած նկարներից, թերթերից ու ամսագրերից կտրած նկարներ, ինչպես նաև տարբեր կենցաղային առարկաներ, մանր–մունր դետալներ ու նյութեր թղթի կամ ստվարաթղթի վրա կպցնելով։ Մեկ էլ մի երևույթ է հորինել. մի ժամանակ, երբ ավելի փոքր էր, դեռ մկրատ չէր օգտագործում, տարբեր նկարներ էր մեզ նկարել կամ տպել տալիս, որ հետո կտրեինք ու կպցնեինք ստվարաթղթի վրա, հետո նորից կտրեինք, ու էդպես ամուր խաղալիքի պես բան դառնար։ Էդ պրոցեսն անվանում էր խաղալիքացնել։ Ասում էր՝ էսինչ նկարը խաղալիքացրու։ Հիմա հաճախ ինքնուրույն է «խաղալիքացնում» իր ուզած նկարները։
Նկարում, սարքում է ու մեզ բոլորիս մանրամասն բացատրում, թե ինչը ոնց է. էսինչ խաղը ոնց է պետք խաղալ, էսինչ բանը ոնց է պետք պատրաստել և այլն, ինչ է կարելի անել և ինչ չի կարելի։ Օրինակ, մի անգամ տխրել արգելող ցուցանակ էր սարքել. թուղթը կլոր կտրել էր, վրան տխուր, լացող սմայլիկ նկարել, սմայլիկի վրա խաչ քաշել, թուղթն էլ սոսնձել փայտիկի վրա ու էդ ցուցանակը տնկած՝ ման էր գալիս տնով, բոլորին ցույց տալիս ու շատ լուրջ տոնով բացատրում. «Սա նշանակում ա, որ տխրել չի կարելի. ով որ տխրի, էս նկարը պետք է պահենք իրա դեմքի առաջ, որ տեսնի ու հասկանա, որ պիտի միշտ ուրախ լինի»։ Ու ասեմ, որ տենց էլ անում էր։ Հենց մեկի դեմքի արտահայտությունը դուրը չէր գալիս, բերում, էդ ցուցանակն աչքն էր մտցնում ։ Բա հո իզու՞ր չէր սարքել։
Կամ, ասենք, ցուցանակ է նկարում, որը ցույց է տալիս, որ վատ մարդկանց մուտքն արգելված է էսինչ տեղը։ Մի ժամանակ, երբ ցուցանակների թեման դեռ թարմ էր, նոր էր բացահայտել իր համար, էդպիսի թույլատրող ու արգելող ցուցանակների մի ամբողջ շարք էր սարքել, շարել պատի տակ։ Իսկական ցուցահանդես։
Հելոուինից մոտ մի ամիս առաջ ինքն արդեն էդ գաղափարով էր տարվել ու անընդհատ էդ թեմայով նկարներ, կոլաժներ, ցուցանակներ, խաղեր ու առաջադրանքներ էր նկարում։ Իսկ Նոր տարվա թեման դեռ Նոյեմբերից արդեն ակտուալ է իր համար։ Արդեն տարբեր նյութերով ու տեխնիկաներով տոնածառեր, ձնեմարդուկներ և այլ բաներ է սարքել ու նկարել։
Մի անգամ ինձ տեսավ նոթատետրում նշումներ անելիս։ Հարցրեց, թե ինչ եմ անում, ասեցի, որ պլաններս եմ գրի առնում։ Ու տեղում նաև բացատրեցի, թե ինչ է պլանը։ Միանգամից ոգևորվեց ու հայտարարեց, որ ինքն էլ իր պլաններն է ուզում գրել նոթատետրում։ Հիշեց, որ մի առիթով ինչ–որ փոքր նոթատետր էր նվեր ստացել, որ ժամանակին իրեն հեչ չէր հետաքրքրել, մի կողմ էր գցել։ էդ նոթատետրը վերցրեց ու դարձրեց իր պլանների տետր, ինչպես նաև օրագիր։ Հենց որ հիշում է դրա գոյության մասին, էդ պահին հասանելի մեկին խնդրում է, որ մեջը գրի, թե ինչ է ինքն արել կամ անելու։
Վերջերս էլ տատիկը պիտի իր համար սվիտր գործեր, ըստ իր պատվերի՝ ոսկե ձկնիկի նկարով։ Գծագիրը ես էի գծել վանդակավոր թղթի վրա, ինքն էլ դա տեսնելով՝ որոշեց, որ ինքն էլ է ուզում նմանատիպ մի բան անել։ Էսօր եկել, ասում է. «Ինձ էլ էն թղթից տվեք, վրան փորձանքներ անեմ»։ Վերջերս ինձնից «փորձարկումներ անել» արտահայտությունն էր լսել, ըստ երևույթին՝ դուրն եկել էր, բայց բառը կարգին չէր մտապահել։ Մի խոսքով՝ սպասում ենք նորանոր ստեղծագործական «փորձանքների» ։
Շատ երկար ստացվեց էս թեմայի համար, կներեք, եթե ձանձրացրի...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.12.2015, 07:59:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (26.12.2015), Chuk (27.12.2015), laro (02.01.2016), Mr. Annoying (26.12.2015), Sambitbaba (07.01.2016), Smokie (14.01.2016), unknown (26.12.2015), Vardik! (27.12.2015), Աթեիստ (26.12.2015), Այբ (27.12.2015), Արշակ (26.12.2015), մարիօ (26.12.2015), Ներսես_AM (26.12.2015), Նիկեա (26.12.2015), Ռուֆուս (26.12.2015), Փոքրիկ շրջմոլիկ (27.12.2015)
Ան, Արեգի սարքած-նկարածներից նկարներ եմ ուզում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փորձել եմ հնարավորինս բազմազան ընտրել, դե, համ էլ քիչ թե շատ հաջողվածներից, ուղղակի բազմազանն ու հաջողվածը ոչ միշտ են համընկնում .
Նոր տարի.
կոլաժ
Հելոուին.
Սա էն հին չեխական մուլտիկի մեջի խլուրդիկն է, ուղղակի ինքը դրա կախովի խաղալիքն է նկարել .
Ինստրուկցիա. ինչպես ստանալ այս նապաստակից .
Մինիոնի փազլ.
Արևածաղիկ (կոլաժ).
Սարդ.
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Arjo (12.01.2021), Cassiopeia (08.01.2016), Chuk (08.01.2016), insider (07.01.2016), Mr. Annoying (07.01.2016), Ruby Rue (08.01.2016), Sambitbaba (07.01.2016), Smokie (08.01.2016), _Հրաչ_ (07.01.2016), Աթեիստ (07.01.2016), Արէա (07.01.2016), Արշակ (07.01.2016), մարիօ (08.01.2016), Նիկեա (07.01.2016), Ռուֆուս (07.01.2016), Փոքրիկ շրջմոլիկ (02.02.2016)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (08.01.2016), Chuk (08.01.2016), Աթեիստ (08.01.2016), Նիկեա (07.01.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ