Երեխաների հետ «Այլ կերպիկ» ենք խաղում: Վազգենը փորձում է «որդի» բառը բացատրել, որ Արեգը գուշակի.
- Արեգ, դու ինձ ի՞նչ ես գալիս:
- Դուր եմ գալիս,- լուրջ-լուրջ պատասխանում է Արեգը:![]()
Երեխաների հետ «Այլ կերպիկ» ենք խաղում: Վազգենը փորձում է «որդի» բառը բացատրել, որ Արեգը գուշակի.
- Արեգ, դու ինձ ի՞նչ ես գալիս:
- Դուր եմ գալիս,- լուրջ-լուրջ պատասխանում է Արեգը:![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (15.12.2022), ivy (01.12.2022), Sambitbaba (01.12.2022), Tiger29 (02.12.2022), Աթեիստ (02.12.2022), մարդ եղած վախտ (02.12.2022)
Երեխաներիս հենց սկզբից ասել եմ, որ ես անգլերենով գրված բացիկներ չեմ ընդունում, տոներին ինձ նվիրած բացիկները պիտի միայն հայերենով լինեն: Սա ոչ միայն լրացուցիչ անգամ հայերեն գրելու միջոց է, այլև ամրապնդում է էն գիտակցումը, որ մեր ընտանիքի ներսում շփման լեզուն միայն հայերենն է, ու հատկապես կարևոր է, որ հույզերը, ցանկությունները, անձնական մտքերը հայերենով գրավոր արտահայտելու մեջ էլ վարժվեն:
Հետաքրքիր է տեսնել, թե երեխաներն ինչ են գրում բացիկներում, երբ կողքից մեծական ուղղորդումներ չեն ստանում: Համենայնդեպս, իմ երեխաների սկզբնական շրջանի բացիկներում, որպես կանոն, բացակայում է թե՛ բուն շնորհավորանքը (շնորհավոր Մարտի 8, կամ շնորհավորում եմ քեզ Մարտի 8-ի առթիվ), թե՛ բարեմաղթանքները: Փոխարենը գրում են, թե ինչքան են ինձ սիրում և թե ինչպիսին եմ ես: Ու պետք է խոստովանեմ, որ մտքերի ու հույզերի էդպիսի անմիջական արտահայտություններ կարդալը շատ ավելի հետաքրքիր ու հուզիչ է, քան քաջառողջության, կարմիր արևի ու կանաչ ճանապարհի մասին ծեծված բարեմաղթանքներ կարդալը: Արեգն արդեն մեծ է, սկսել է բարեմաղթանքներ էլ ներառել իր բացիկներում, բայց Դավիթը դեռ էն լիարժեք կուսական, անմիջական մռութ շրջանում է, երբ գրածը ոչ մի պայմանականության չի ենթարկվում, միայն մաքուր, պուպուշ հույզեր ու անկեղծ մտքեր են:
Դավթի` էս Մարտի 8-ին ինձ նվիրած բացիկի տեքստը.
«Մամա, ես քեզ շատ եմ սիրում: Դու ամենալավն ես: Դու շատ լավ ես կարդում: Դու շատ բարի ես: Շատ լավ ա, որ դու սուտ չես ասում»:Համ էլ հատուկ տեղեկացրեց, որ բացիկի մեջ նկարած սրտիկների շատությունը ցույց է տալիս, թե ինչքան շատ է ինձ սիրում:
Արեգն էլ ավելի փոքր տարիքում բացիկների մեջ պարտադիր գրում էր. «Դու շատ կրեատիվ ես»:![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (09.03.2023), John (09.03.2023), Աթեիստ (10.03.2023), Բարեկամ (10.03.2023), մարդ եղած վախտ (09.03.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ