User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Անքնություն

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Անքնություն

    Տան եղած չեղածը կարդացել եմ, նայել եմ, ինտերնետում փնփրտուքից հոգնել... Պառկում եմ մթության մեջ, աչքերս փակում... Ապարդյուն, որոշ ժամանակ անց վեր եմ կենում ու սկսում կամ Ակումբում թեմաներ բացել, կամ նորից ինետում փնտրել... Լավագույն դեպքում գիրք եմ կարդում կամ կինո նայում։ Բայց հաջորդ օրը քունս տանում ա։ Ժող օգնեք Անքնության դեմ ինչպե՞ս կարելի է պայքարել։

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Տան եղած չեղածը կարդացել եմ, նայել եմ, ինտերնետում փնփրտուքից հոգնել... Պառկում եմ մթության մեջ, աչքերս փակում... Ապարդյուն, որոշ ժամանակ անց վեր եմ կենում ու սկսում կամ Ակումբում թեմաներ բացել, կամ նորից ինետում փնտրել... Լավագույն դեպքում գիրք եմ կարդում կամ կինո նայում։ Բայց հաջորդ օրը քունս տանում ա։ Ժող օգնեք Անքնության դեմ ինչպե՞ս կարելի է պայքարել։
    Արթ ջան, ծանոթ վիճակ ա, ինձ մոտ էլ ա տենց ժամանակ առ ժամանակ լինում (դե բոլորի մոտ էլ լինում ա) : Անձամբ ես մի քանի միջոց գիտեմ անքնությունից, որոնք ինձ օգնում են, բայց չգիտեմ՝ կօգնե՞ն արդյոք քեզ…
    1. լսում եմ Scorpions,
    2. հաջողվում ա տեսնել նենց կինո, որտեղ ինչ-որ մեկի քունը տանում ա, բայց չի կարելի, որ քնի, ու տեսնում ես, թե ոնց են էդ մարդու աչքերը փակվում, բայց ինքը դիմադրում ա ու ակամայից քո քունն էլ ա սկսում տանել ու դու ուրախանում ես, որ քեզ կարելի ա քնել ,
    3. ձգտում եմ դեն նետել մտքիցս բոլոր մտքերը, չմտածել ընդհանրապես որևէ բանի մասին, մենախոսություն մտքում չանել (հիմնականում սա ա խանգարում քնելուն):
    Դե սրանցից գոնե մեկը միշտ օգնում ա, որ քնեմ, բայց ասենք, եթե անքնության պատճառով նստեմ կոմպի դեմ, ապա հաստատ չեմ քնի ու ցերեկը կլինեմ զոմբիի պես…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Ես տանը մի գիրք ունեմ, որտեղ երկար-բարակ ինչ-որ վարժությունների մասին է գրված, բայց դրանք ես անիմաստ եմ համարում:
    Շատ կարևոր է նախ պարզել անքնության պատճառը. քնելու անձնական ռեժիմի խախտու՞մ, անհարմար անկողի՞ն, գերհոգնածությու՞ն, նյարդային գերլարվածությու՞ն, թե՞ ուրիշ:

    Բոլոր դեպքերում իմ անձնական փորձից անքնության դեմ պայքարելու երկու ձև եմ գտել: Նախ, ես մանկական հեքիաթների գիրք ունեմ: Դրանցից միայն մեկը կարդալը բավական է, որ միանգամից քնես: Դրանք հոգեբանորեն են ազդում, առաջացնում քնելու անհաղթահարելի ցանկություն:
    Մյուս տարբերակը պարզապես որևէ անհետաքրքիր գիրք կարդալն է: Օրինակ, կարող ես վերցնել քո դասագրքերից կամ գերազանցիկ կուրսեցուդ գրած դասախոսությունները և փորձել հասկանալով կարդալ: Երկու-երեք էջը բավական է, որ աչքերդ փակվեն, և մինչև առավոտ քնես:

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Բյուրակնի ասածը փորձել եմ։ Բայց իմ մոտ մեկ-մեկ էլ ստացվում է այնպես, որ ակումբի թմաներնն եմ կարդում և աչքերս փակվում են, օրինակ հենց հիմա (մանավանդ, որ հիվանդ էլ եմ

  5. #5
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Անցնել գիշերային ռեժիմի , առավոտներն էլ քնել
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  6. #6
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Այ եթե կոմպ չունենաիք, տանը ընդամենը մի սենյակ լիներ, որտեղ բոլորը քնում են ու դրա հետ միասին քնելու ժամը չանցնի ժամը 10-ից ու առավոտյան ժամը ամենաուշը 9-ին արթնանաք, ոչ մի այդպիսի պրոբլեմ չի լինի
    Իսկ եթե դա էլ չի օգնում, ապա մնում է պարզել թե այդ ինչի մասին եք այդքան մտածում, որ մտածմունքը, ի դեպ ենթագիտակցական, թույլ չի տալիս, որ քնեք

  7. #7
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Անքնություն

    Անքնությունով ես ել եմ տառապում, գիշերները արթուն եմ, ցերեկները դասի վախտ երազներ եմ տեսնում...
    փորձեցի դիմիդռոլ խմել, չօգնեց, ավելի ուժեղ քնաբեր խմեցի, ելի իզուր....
    ուղակի հիմա գիտակցում եմ որ քննություններս են առջևում ու սենց չի կարա շարունակվի:
    Փորձի դու էլ մի բան գտնել, եթե վերևում նշվածներից ոչ մեկը չի օգնում, որ պատճառ դառնա քո գրաֆիկում փոփոխություններ կատարելու համար
    ...ներկերս վերջացել են...

  8. #8
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Միշտ մտածել եմ, որ լավ կլինի, եթե անքնությաուն ունենամ: Կյանքտ երկարում ա օրեկան մի քանի ժամով:

    Իսկ Արթուրին կարամ խորհուրդ տամ մի քանի օր ոչ մի բան չանի, ոչ մի բանի մասին չմտածի, ընդանրապես ինտերնետ և հատկապես ակումբ չմտնի, ուտի խմի, կարտային անմիտ խաղեր խաղալով պրծցնի իր օրերը… Մի քանի օր, երեվի 2-3 հերիք ա, ու գիշերը լավ կքնես:

    Կամ ուրիշ տարբերակ, ավելի ռեալ: Էլի եմ ասում ոչ մի մտաոր գործ, ընդամենը մի օր, որի ժամանակ կարաս գնաս, գռուզշիկ աշխատես: 50 կիլանոց մի 100 մեշոկ քաշ տաս, դա քեզ ապահովում է բարի խորը քուն

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Միշտ մտածել եմ, որ լավ կլինի, եթե անքնությաուն ունենամ: Կյանքտ երկարում ա օրեկան մի քանի ժամով
    :
    Է՜հ, գիտես ի՜նչ լավ կլիներ, եթե անքնության հաշվին կյանքդ երկարեր: Բայց դու չես պատկերացնում, թե դա ինչ է: Քունդ տանում է, փորձում ես քնել, չի ստացվում: Առավոտյան 7-ի կողմերը մի կերպ աչքդ կպցնում ես, իսկ ժամը 8-ին արդեն վեր կաց, գնա դասի… Ու ամբողջ օրը կիսաքնած վիճակում, բայց գիշերն էլի չես կարողանում քնել: Ու էդպես շարունակ, մինչև մի լավ դասախոս նկատում է վիճակդ, ասում, որ երեք օր քնելուց առաջ վալերիանա խմես, կդզվի:

  10. #10
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անքնություն

    Յուրաքանչյուր մարդուն անհրաժետ է լիարժեք գիշերային քուն:Տեմպը ժամանակակից կյանքի այնքան ինտենսիվ է,որ արդեն երեկոյան մարդկային ուղեղը գտնվում է գերբեռնված վիճակում:Այն ինչ մի մարդու համար հանդիսանում է նորմալ գիշերային քուն,ուրիշի համար դա պարզապես թեթև հանգիստ է:Շատերը պնդում են ,որ յուրաքանչյուրին անհրաժեշտ գիշերը քնել ութ ժամ:Կարճ քունը և անքնությունը նույն բանը չեն:Որոշ մարդիկ զգում են իրենց լիովին հանգիս չորս- հինգ ժամ խորը քնից հետո:ՈՒրիշները զգում են իրենց հոգնած, ընկճված ութ- ինը ժամից քիչ հանգստի դեպքում:Ալբերտ Այնշտայնը ,Թոմաս Էդիսոնը քնում են օրվա մեջ չորս ժամ,չնայած դրան օժտված էին հիանալի աշխատունակությամբ:Երբ մարդը զրկված է անհրաժեշտ հանգստից ,նա զգում է դիսկամֆորտ: Արդեն հաջորդ օրը կարող են նկատվել գլխացավեր,ընկճվածության զգացողություն: Անհանգստությունը ուժեղանում է ,երբ երբ անքնությամբ տառապող մարդը հուսալքված փորձում է քնել և չի կարողանում:Եթե մարդը ապրում է օրինակ մինչև 75 տարի,ապա կյանքի մեկ երրորդը անցկացնում է քնի մեջ: Ինչքան մեծ է մարդը այնքան քիչ է անհրաժեշտ քնի համար:Փոքր երեխան քնում է գիշեր,ցերեկ :Մեծահասակը մոտավոր վեց-յոթ ժամ:Տղամարդիկ քնում են ավելի շատ,քան կանայք,չաղ մարդիկ ավելի շատ,քան նիհարները,անհանգիստ մարդիկ ավելի շատ,քան ֆլեգմատիկները:Մինչ պառկելը,պատրաստվեք քնի:Թողեք ցերեկային խնդիրները,անհանգստությունները:Առավոտ կգա ,բարին հետը:
    Մի փորցեք անտեսել,այնպիսի աղմուկի աղբյուրը աղմուկի, ինչպիսին դռան,պատուհանի ճռռոցը,ջրի ձայնը,մի ալարեք վերացնել դրանց պատճառը:Այս ֆակտորները , ինչպես մի շարք այլ ֆակտորներ ( օրինակ կռիվը,քնից առաջ սնվելը )ազդում են մեր մամնի և գիտակցության վրա...միգուցե հենց դա էլ հանդիսանում է ձեր անքնության պատճառը...
    Чеширский КотЭ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարձրահասակ (12.03.2009)

  12. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անքնություն

    «Ինչպես պայքարել քնելու դեմ» թեման, դրդեց կատարել գրառում նաև այս թեմայում (Ուլուանայի հղման շնորհիվ իմացա, որ եղել է այսպիսի թեմ

    Մի քանի գործնական մեթոդ անքնության դեմ, որը ես հավաքել եմ մի քանի բժշկական և մասնագիտական ձեռնարկներից.

    1) Եթե մեր գործը նստակյաց է, ապա հարկավոր է օրվա մեջ կատարել ֆիզիկական վարժություններ, բայց ոչ երեկոյան ժամերին՝ քնելուց մի քանի ժամ առաջ։

    2) Քնելուց առաջ չդիտել լարված ֆիլմեր և չկարդալ այնպիսի գրքեր, որոնք ակտիվություն են առաջացնում։ Կարելի է լսել հանգստացնող երաժշտություն։

    3) Տաք ջրով լողանալ

    4) Պառկեք անկողին միայն այն ժամանակ, երբ պատրաստվում եք քնել։ Այն մարդիկ ովքեր սովորություն ունեն պառկած հաց ուտել, ինչ որ գործ անել, հեռուստացույց նայել կամ համակարգչով խաղալ ու ակումբ մտնել , դժվար է լինում քնել։

    5) Խուսափել այնպիսի կերակուրներից և խմիչքներից որոնք քունը փախցնում են։ Ինչպես սոված, այնպես էլ կուշտ փորով պառկելը խանգարում է քնելուն։ Շատերին թվում է, որ ոգելից խմիչքները օգնում են քնել։ Սակայն դա միայն սկզբում է այդպես։ Մոտ մի ժամ հետո ոգելից խմիչքը կարող է հակառակ էֆեկտ ունենալ։

    6) Ստեղծել քնելուն համապատասխան պայմաններ։ Ոչ շատ բարձր ջերմաստիճան սենյակում, լույսի և ձայնի բացակայություն, հարմար մատրաս և բարձ։

    7) Առավոտյան արթնանալուց շատ երկար չմնալ պառկած, քանի որ այդ դեպքում սովորաբար գիշերը շատ դժվար է լինում քուն մտնել։

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (08.03.2009), soultaker (07.01.2013), StrangeLittleGirl (27.03.2009), Բարձրահասակ (12.03.2009), Դեկադա (08.03.2009)

  14. #12
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անքնություն

    որոշ բաներ կարամ ասեմ ինչքանով կօգնեն չգիտեմ: Նախ քնելուց առաջ աշխատեք մի քիչ քայլել մաքուր օդում այն օգնում ա որոշակիորեն հեռու վանել օրվա ընթացքում կուտակված բացասական էմոցիաները: Քնելուց առաջ լավ կլինի լեսլ այն երաժշտությունը որ հանգիստ կբերի նյարդերին կամ էլ նայել թեթև ֆիլմ// նկատի ունեմ կոմեդիաներ//: Անկողնում պառկած մտածել կամ էլ վերհիշել միմիայն այն հիշողությունները որոնք հաճելի հույզեր են առաջացնում:Եվ բացի այդ իմ կարծիքով շատ կարևեր ա նաև սենյակի լուսավորությունը ու նաև աղմուկ չլինելը:Առայժմ այսքանը:


    վայ Jarre- ն որոշ բաներ գրեց
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 08.03.2009, 22:13:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.03.2009)

  16. #13
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անքնություն

    Անքնություն եմ ուզում…

  17. #14
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անքնություն

    Մարկիզ-ի խոսքերից
    Անքնություն եմ ուզում…
    Ի միջայլոց իմ մոտ էլ ա հաղթում քնկոտությունը

  18. #15
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անքնություն

    Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջայլոց իմ մոտ էլ ա հաղթում քնկոտությունը
    Գլուխ գովալ չհամարես: Իմ մոտ շատ լավ ստացվում է անքնության դեմն առնել այլոց դեպքում, շա՜տ լավ … Բայց ես անքնություն եմ ուզում:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անքնություն
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 117
    Վերջինը: 12.12.2020, 21:10
  2. Պոեզիա. Անքնություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 10.08.2020, 03:15
  3. .անքնություն
    Հեղինակ՝ pandec, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.05.2017, 00:00
  4. Անքնություն
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.08.2008, 07:54
  5. Անքնություն
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.01.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •