User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 74 համարի արդյունքները՝ ընդհանուր 74 հատից

Թեմա: Լրագրության մասին քննարկումներ

  1. #61
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի սա ասում եմ, որովհետև դեպքեր եղել են, թեև ոչ քո կողմից:
    Այդ դեպքում ինչու՞ ես ինձ ասում:
    Որովհետև ես հիշում եմ, որ ընդամենն ասել եմ, որ իմ համար քո գրածը դեռ հիմք չի վստահ լինելու համար, որ քո ասածով է եղել, որովհետև ոչ մի լուրջ հիմք չես ներկայացրել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #62
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Որովհետև ես հիշում եմ, որ ընդամենն ասել եմ, որ իմ համար քո գրածը դեռ հիմք չի վստահ լինելու համար, որ քո ասածով է եղել, որովհետև ոչ մի լուրջ հիմք չես ներկայացրել:
    Որովհետև վախենում եմ, որ դու էլ մյուսների նման կվարվես, մանավանդ որ գրածիդ մեջ տեսնում էի, որ էդ ուղղությամբ ես գնում: Եթե սխալվել եմ, կներես: Բայց անպայման կհիշեցնես, որ հանդիպելիս ամբողջ պատմությունը պատմեմ:

  3. #63
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լրագրության մասին քննարկումներ

    Քանի որ ես խոստացել էի....չեմ կարող չկատարել խոստումս...
    նայեք այստեղ...Զրպարտանքի և վիրավորանքի քրեաիրավական կարգավորումը
    Խնդրում եմ նայեք էջ 43-46
    Ի միջայլոց շատ օգտակար գիրք ա
    Կներեք, որ հատվածը չկարողացա մեջբերել..ֆոնտերի խնդիր կար մոտս։


    Հ.Գ. Հա, մեկ էլ...Ցտեսություն ակումբ...մինչ Մարտ-ի 17
    Վերջին խմբագրող՝ Moon: 05.01.2009, 00:05:
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  4. #64
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լրագրության մասին քննարկումներ

    Կարդացի ձեր վիճաբանությունը, մի քիչ պարապ էի Ինձ թվում է աղջիկների մոտ սուբյեկտիվությունը մի փոքր գերազանցել է նորման (դե շիկահերի սուբյեկտիվության գործակցի միջին քառակուսային արժեքը)։ Պնդերեսորեն խնդրում եմ չվիրավորվել, քանզի հարգանքներիս մակարդակը կայուն էներգետիկ գոտում է։ Խնդիրն այն է, որ կոնկրետացել եք մասնավոր դեպքի վրա (սև PR Վազգեն Մանուկյանի հասցեին) առանց դիտարկելու ընդհանուրի մեջ իշխանական ու ընդդիմադիր նյութերի վնասակարության աստիճանները, դեռ Լուսինն էլ զրպարտանքի հոդվածն է առաջ բերում։ Իմ կարծիքով իհարկե ընդդիմադիր թերթերում էլ կարելի է գտնել հոդվածներ, որոնց մեջ օբյեկտիվությունը կասկածելի է։ Իսկ գուցե ո՞չ… Ասենք կկարողանա՞ր Վազգեն Մանուկյանը խանութ ունենալ (թեկուզ լիցենզիա շահել «արդար» ճանապարհով) եթե կարծեր, որ այս իշխանությունները պիտի հեռանան, ու մարտի մեկին էլ թեկուզ առանց մետաղյա ձողի գտնվեր Միասնիկյանի արձանի մոտ… դեմագոգիա՞ է իմ կողմից… ինչ կապ ունի «Հայկական Ժամանակ» թերթի հոդվածի օբյեկտիվության հե՞տ… այդ դեպքում սիրելի օրիորդներ, պարզապես մտաբերեք «Հայոց Աշխարհ» թերթի ու մեկ էլ «Հայլուր»–ի Տաթևիկի «Լևոն Էֆենդի»–յան ջհուդասիոնամասոնական ցնդաբանությունները, դրանց կրկնման հաճախականությունը թերթում ու եթերում, զրպարտանքի ու պրոպագանդայի ազդեցության աստիճանները ու համեմատեք ձեր բերված օրինակի հետ՝ «PR ընդդեմ Վազգեն Մանուկյանի»։ Ու դիցուք այստեղ ենթադրենք որ Վազգեն Մանուկյանին իսկապես զրպարտել են։ Ինձ թվում է, որ համեմատության մեջ «ՉԻ» ու «ՀԺ» թերթերում գրված թեկուզ բոլոր հայհոյանքները միասին իշխանական մամուլի ու եթերի տված ամենաանմեղ լրատվությունից օբյետկիվ են։ Հենց այդպե՛ս։ Իսկ ինչ վերաբերում է Վագեն Մանուկյանի վարկանիշին, որ այդպես ընկել է «ՀԺ» թերթի «զրպարտանքից» հետո, ապա կարող եք մի հատ «պոպուլուս» անել ցանկացած վայրում ձեր ճաշակով, ու փորձեք պարզել, թե ինչքան է Վազգեն Մանուկյանի վարկանիշների տարբերությունը այդ հոդվածից առաջ և հետո, ինձ թվում է Վազգեն Մանուկյանը անհարմար կզգա կրած վնասի համար փոխհատուցում ստանալու համար, դրա համար էլ եթե հիշում եք, զրպարտանքի մեղադրանքով գործ էր ուզում հարուցել, ուզում էր…
    Si vis pacem, para bellum

  5. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լրագրության մասին քննարկումներ

    որևէ մեկը տեղյակ՞ է, թե ինչ է կատարվում "Հայկական ժամանակ" թերթի սայթի հետ: Այնտեղ մի 20 օր առաջվա համար է ու մեջն էլ վիրուս

  6. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հարց կա, կապված ինֆորմացիոն թողարկման մեջ ընտրված մանրամասների մասին: ինչ՞ սկզբունքով են դրանք ընտրվում
    օրինակ այս թողաևկման մեջ
    Ջիպ»-ը շրջվել է
    15:17 | ՀՈՒԼԻՍ 24, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


    Այս գիշեր, ժամը 01.50-ի սահմաններում «Նաիրի» կինոթատրոնի մոտ «Ջիպ» մակնիշի մեքենան հարվածել է 2 ավտոմեքենայի եւ շրջվել: Մինչ ճանապարհային ոստիկանների եւ Կենտրոնի ոստիկանության բաժնի աշխատակիցների ժամանումը` մեքենայի պետհամարանիշները հանվել են:

    Ականատեսները, սակայն, հիշել են համարանիշը` 085 ՕՕ 11: Որոշ տեղեկություններով` մեքենան պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանին` «Բելաջիո» համալիրի սեփականատիրոջը, եւ ղեկին եղել է նրա ազգականներից մեկը:

    Դեպքի վայրում է եղել նաեւ մեկ այլ պատգամավոր` ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը:


    Գագիկ Շամշյան. լուսանկարները` հեղինակի
    http://www.a1plus.am/am/social/2010/07/24/jip
    ինչ՞ի համար է նշված մեքենայի մակնիշը ՝ Ջիպ: դա ինչ՞ կապ ունի այս թողարկման բուն նյութի հետ:

  7. #67
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    56
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հարց կա, կապված ինֆորմացիոն թողարկման մեջ ընտրված մանրամասների մասին: ինչ՞ սկզբունքով են դրանք ընտրվում
    օրինակ այս թողաևկման մեջ

    ինչ՞ի համար է նշված մեքենայի մակնիշը ՝ Ջիպ: դա ինչ՞ կապ ունի այս թողարկման բուն նյութի հետ:
    Նախ՝ ջիպը ամենագնացների մեզ մոտ ավանդական դարձած հավաքական անվանումն է, ասենք, բոթասի կամ բաքսիի նման։ Ուրեմն՝ դա կարող էր «Նիսսան Պրադո» կամ «Ֆոլկսվագեն Տաուրեգ» լինել, ինչը դժվար չէր ճշտել մեքենայի համարը հիշած նույն ականատեսներից։ Նկարից երեևում է, որ վերջին մակնիշն է, ինչն ընձեռում է մեքենայի տիրոջ նույնականացումը հեշտացնելու հնարավորություն։ Այսինքն՝ ավելի հեշտ իմանալու, թե ով է կարգազանցը։

    Սովորաբար, ՃՏՊ-ների մասին ռեպորտաժը պարունակում է զոհերի և վնասվածների թվի և ինքնության մասին տեղեկատվություն։ Այս պարագայում հեղինակը բավարարվել է միջադեպի մասնակիցների «դասակարգային» պատկանելությունը մատնանշելով, ընդ որում, անհասկանալի է Ալիկ Պետրոսյանի «դեպքի վայրում» լինելու հանգամանքը։ Հնարավոր է, որ նա դեպքի պահին մայթեզրին ծխելուց է եղել...
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  8. #68
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2016
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էթիկական ինչ խնդիրների դիտարկում եք նկատել հայաստանյան թերթերի էջերում

  9. #69
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական որոշ «լրատվական» կայքեր, մասնավորապես՝ lragir.am-ը, հաճախակի վառ արտահայտված մազոխիստական հոդվածներ են հրապարակում Հայաստանի ապագայի կտրտած քարեզով, էմոցիոնալ զեղումներով ու գալարումներով։ Ես փորձում եմ հասկանալ, թե նման հոդվածներ գրողների մոտիվացիան ու նպատակը ո՞րն է, հիվանդ ե՞ն, հիմար ե՞ն, թե՞ ուղղակի պրովակացիոն բարբաջանքով նայողների քանակ ապահովելու խնդիր են լուծում։
    Si vis pacem, para bellum

  10. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական որոշ «լրատվական» կայքեր, մասնավորապես՝ lragir.am-ը, հաճախակի վառ արտահայտված մազոխիստական հոդվածներ են հրապարակում Հայաստանի ապագայի կտրտած քարեզով, էմոցիոնալ զեղումներով ու գալարումներով։ Ես փորձում եմ հասկանալ, թե նման հոդվածներ գրողների մոտիվացիան ու նպատակը ո՞րն է, հիվանդ ե՞ն, հիմար ե՞ն, թե՞ ուղղակի պրովակացիոն բարբաջանքով նայողների քանակ ապահովելու խնդիր են լուծում։
    18 թվից էս ա էլի (չնայած դրանից առաջ էլ մի բան չէր), անդադար, երկուստեք հոգեբանական տեռոր ա։ Չգիտեմ ինչի համար են անում։
    Չնայած գիտեմ, իշխանությունն անում ա, որովհետև ոչ կոմպետենտ, ապաշնորհ, պատեհապաշտ մարդիկ են, ուրիշ բան անել չեն կարողանում, ընդդիմության տեղը զբաղեցրած ուժերի համար էլ ինչքան վատ, էնքան լավ։
    Ես արդեն երկար ժամանակ ա չեմ հետևում լրահոսին՝ մի քանի սենց հոդված ես կարդում, ընդդիմադիր քարոզիչների մի քանի ֆբ գրառում ես կարդում, իշխանական մի քանի հերթական ապուշություն ես տեսնում, ու վերջ, էլ հնարավոր չի օրդ ադեկվատ շարունակել։

  11. #71
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    18 թվից էս ա էլի (չնայած դրանից առաջ էլ մի բան չէր), անդադար, երկուստեք հոգեբանական տեռոր ա։ Չգիտեմ ինչի համար են անում։
    Չնայած գիտեմ, իշխանությունն անում ա, որովհետև ոչ կոմպետենտ, ապաշնորհ, պատեհապաշտ մարդիկ են, ուրիշ բան անել չեն կարողանում, ընդդիմության տեղը զբաղեցրած ուժերի համար էլ ինչքան վատ, էնքան լավ։
    Ես արդեն երկար ժամանակ ա չեմ հետևում լրահոսին՝ մի քանի սենց հոդված ես կարդում, ընդդիմադիր քարոզիչների մի քանի ֆբ գրառում ես կարդում, իշխանական մի քանի հերթական ապուշություն ես տեսնում, ու վերջ, էլ հնարավոր չի օրդ ադեկվատ շարունակել։
    Մեկ-մեկ մտածում եմ՝ սենց բաներ գրող մարդիկ իրո՞ք Հայաստանում են ապրում, թե լուսնի վրա։

    Արցախում ամբողջ օրը մենակ մի կտոր հաց ուտող մարդիկ մեդիատեռոր չի, իրական ա։

    Արցախում մարդկանց սովամահ լինելը մեդիատեռոր չի, իրական ա։

    Արցախում վառելիքի բացակայության պատճառով ցանկացած տրանսպորտի տեղաշարժի բացակայությունը մեդիատեռոր չի, իրական ա։

    Արցախում առանց մանկական կերի մնացած փոքր երեխաները մեդիատեռոր չի, իրական ա։

    Արցախում թերսնուցումից վիժող հղիները մեդիատեռոր չի, իրական ա։

    Լաչինի միջանցքում կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող հիվանդի առևանգումը մեդիատեռոր չի, իրական ա։

    ՀՀ սուվերեն տարածքից ներս մտած ազերները մեդիատեռոր չի, իրական ա։

    Սիսիանից Իշխանասարի վրա էրևացող ազերները մեդիատեռոր չի, իրական ա։

    Ջերմուկից մի քանի կմ էն կողմ գտնվող ազերները մեդիատեռոր չի, իրական ա։

    Իսկ Հայաստանի հրապարակվող քարտեզները մեդիատեռոր չի, իրական կդառնա, եթե ամեն ինչ շարունակվի սենց առանց որևէ լուրջ պայքարի, եթե շարունակեն լինել էսքան մեծ թվով մարդիկ, որ «մեդիատեռորից» խուսափելու համար կմտածեն, թե էս ամենն իրանց չի հասնելու։ Էս ամենը ասվում ա ոչ թե ձեզ վախեցնելու համար, այլ սթափեցնելու, խելք խելքի տալու, որ լուծումներ գտնվեն։

    Բայց լուրջ, ի՞նչ հոգեբանական խնդիր ա, որ երբ ձեր հայրենակիցները ձեզնից 300 կմ էն կողմ սովամահ են լինում, որևէ տեսակի էմպաթիա ցույց տալու, խելք խելքի տալու, լուծումներ փնտրելու փոխարեն, անունը դնում եք «մեդիատեռոր», քաշվում մի կողմ, ձևացնում, թե ոչ մի բան տեղի չի ունենում։

  12. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց լուրջ, ի՞նչ հոգեբանական խնդիր ա, որ երբ ձեր հայրենակիցները ձեզնից 300 կմ էն կողմ սովամահ են լինում, որևէ տեսակի էմպաթիա ցույց տալու, խելք խելքի տալու, լուծումներ փնտրելու փոխարեն, անունը դնում եք «մեդիատեռոր», քաշվում մի կողմ, ձևացնում, թե ոչ մի բան տեղի չի ունենում։
    Ի՞նչ հոգեբանական խնդիր ա, երբ քեզ թվում ա, թե բացի քեզ շրջապատող, քո նման մտածող մարդկանցից մնացած բոլորը լուսնի վրա ապրող, էմպաթիայից զուրկ, իր կողքին ապրող մարդկանց հոգսերի մասին չմտածող, մի կողմ քաշված անգետներ են, ում պետք ա օրը քսան անգամ մանրամասն նկարագրել թե ինչ ա լինելու իր հետ շուտով եթե անհապաղ իր ասած քայլերը չանես։

    Լուծումը, էսօրվա վիճակը կանխատեսելով, առաջարկել եմ դեռ երեք տարի առաջ, որից հետո դուք այ սենց մեծամիտ ու վիրավորական գրառումներով փակեցիք էդ թեմայով ցանկացած քննարկում։

    Լուսնի վրա ենք, հա։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (05.08.2023)

  14. #73
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ հոգեբանական խնդիր ա, երբ քեզ թվում ա, թե բացի քեզ շրջապատող, քո նման մտածող մարդկանցից մնացած բոլորը լուսնի վրա ապրող, էմպաթիայից զուրկ, իր կողքին ապրող մարդկանց հոգսերի մասին չմտածող, մի կողմ քաշված անգետներ են, ում պետք ա օրը քսան անգամ մանրամասն նկարագրել թե ինչ ա լինելու իր հետ շուտով եթե անհապաղ իր ասած քայլերը չանես։

    Լուծումը, էսօրվա վիճակը կանխատեսելով, առաջարկել եմ դեռ երեք տարի առաջ, որից հետո դուք այ սենց մեծամիտ ու վիրավորական գրառումներով փակեցիք էդ թեմայով ցանկացած քննարկում։

    Լուսնի վրա ենք, հա։
    «Մեդիատեռորից» ինքդ ես բողոքում, ինքդ ես ասում, թե չես հետևում ինչ ա կատարվում։ Էդտեղից էլ ենթադրում եմ։

    Է՞ս էր կանխատեսումդ.

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հույսով, որ 30 տարուց ավել տևող մղձավանջն ավարտվեց։
    Մի քանի տարի դեռ դժվար է լինելու քայքայված տնտեսության պատճառով, բայց դա հաղթահարելն ավելի հեշտ կլինի, ու շուտով սկսելու է տարեցտարի շատ ավելի լավ լինել, քան մինչև հիմա էր։
    Գլխավոր խնդիրը՝ չթողնել իշխանության գալ ռադիկալ, ռևանշիստական ուժերի, փակել էս մի էջը, ու սկսել բարիդրացիական հարաբերություններ զարգացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

  15. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մեդիատեռորից» ինքդ ես բողոքում, ինքդ ես ասում, թե չես հետևում ինչ ա կատարվում։ Էդտեղից էլ ենթադրում եմ։

    Է՞ս էր կանխատեսումդ.
    Էդ կլիներ, եթե իշխանությունը սենց ապիկարների հավաքածու դուրս չգար։
    Էս էր.

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես պատերազմից հետո հույս ունեի, որ գոնե հիմա մարդիկ կսկսեն խոսել արգելված թեմաներից, բայց չէ, նախ շատ խորն են մտցված դրանք հասարակության գիտակցությունում, և հետո շահագրգիռ խմբերն ու դրանց ազդեցության տակ հայտնված մարդիկ ամեն ինչ անելու են, որ նման թեմաներով խոսողները միանգամից լռեցվեն, հռչակվելով պետական դավաճան և օտարերկյա գործակալներ։


    Որոնք պետք է լինեն հիմա, ստեղծված իրավիճակում ՀՀ ամենաառաջնային քայլերի ցանկը, որոնց մասին ոչ ոք չի խոսում, կամ վախենում են խոսել.

    1. Շտապ տարհանել Արցախում մնացած ողջ բնակչությանը, ապահովելով համարժեք բնակարաններով ՀՀ տարածքում և աշխատանքով՝ գործազրկության պատշաճ նպաստ նշանակելով մինչ աշխատանքի անցնելը։

    2. 1000 դրամների նմանությամբ սահմանել հավելյալ հարկ ՀՀ բնակչության համար, վերաբնակեցված մեր հայրենակիցների ծախսերը հոգալու համար։

    3. Առանց երրորդ կողմի միջնորդության սկսել երկկողմ բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, երկարատև, կայուն խաղաղություն ապահովելու համար։


    Բոլոր նրանց համար, ովքեր դեմ կարտահայտվեն արցախահայերի վերաբնակեցման հարցում, ապահովել անխոչընդոտ վերաբնակեցում Արցախում, արցախցիների կողմից ազատված բանակարաններում։

    Բոլոր նրանք, ովքեր կսկսեն խոսել մեր պատմական հողերի, մեր զոհված տղաների մասին, միայն նպաստելու են նոր կորցվող և վտանգի տակ հայտնվող հողերի, և նորանոր զոհերի ավելացմանը։ Բոլոր էդ մարդկանց համար շտապ կարգով ապահովել զինվորագրումն, ու սահմանների պահպանումն ու պատմական հողերի վերադարձման գործը։

    Հերիք եղավ էլի ձեր մտախանգարումների պատճառով վտանգի տակ դնենք հազարամյա դադարից հետո աներևակայելի ջանքերի գնով վերանվաճած պետականությունը։
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ասում տեղահանենք, ասում եմ տարհանենք։
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վթարային, կիսաքանդ շենքից մարդկանց տարհանում են, չեն տեղահանում։
    Տարհանում են, ու անվտանգ բնակության վայր են տրամադրում, ոչ թե թողնում ու կողքից, անվտանգ հեռավորության վրայից, նայում են ոնց ա շենքը փլվում։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 05.08.2023, 16:15:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.08.2023)

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43
  2. Քննարկումներ Աստվածաշնչից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 10.07.2011, 23:14
  3. Կինոռեվյու. քննարկումներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 10:36
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •