Մեկ-մեկ մտածում եմ՝ սենց բաներ գրող մարդիկ իրո՞ք Հայաստանում են ապրում, թե լուսնի վրա։
Արցախում ամբողջ օրը մենակ մի կտոր հաց ուտող մարդիկ մեդիատեռոր չի, իրական ա։
Արցախում մարդկանց սովամահ լինելը մեդիատեռոր չի, իրական ա։
Արցախում վառելիքի բացակայության պատճառով ցանկացած տրանսպորտի տեղաշարժի բացակայությունը մեդիատեռոր չի, իրական ա։
Արցախում առանց մանկական կերի մնացած փոքր երեխաները մեդիատեռոր չի, իրական ա։
Արցախում թերսնուցումից վիժող հղիները մեդիատեռոր չի, իրական ա։
Լաչինի միջանցքում կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող հիվանդի առևանգումը մեդիատեռոր չի, իրական ա։
ՀՀ սուվերեն տարածքից ներս մտած ազերները մեդիատեռոր չի, իրական ա։
Սիսիանից Իշխանասարի վրա էրևացող ազերները մեդիատեռոր չի, իրական ա։
Ջերմուկից մի քանի կմ էն կողմ գտնվող ազերները մեդիատեռոր չի, իրական ա։
Իսկ Հայաստանի հրապարակվող քարտեզները մեդիատեռոր չի, իրական կդառնա, եթե ամեն ինչ շարունակվի սենց առանց որևէ լուրջ պայքարի, եթե շարունակեն լինել էսքան մեծ թվով մարդիկ, որ «մեդիատեռորից» խուսափելու համար կմտածեն, թե էս ամենն իրանց չի հասնելու։ Էս ամենը ասվում ա ոչ թե ձեզ վախեցնելու համար, այլ սթափեցնելու, խելք խելքի տալու, որ լուծումներ գտնվեն։
Բայց լուրջ, ի՞նչ հոգեբանական խնդիր ա, որ երբ ձեր հայրենակիցները ձեզնից 300 կմ էն կողմ սովամահ են լինում, որևէ տեսակի էմպաթիա ցույց տալու, խելք խելքի տալու, լուծումներ փնտրելու փոխարեն, անունը դնում եք «մեդիատեռոր», քաշվում մի կողմ, ձևացնում, թե ոչ մի բան տեղի չի ունենում։
Էջանիշներ