Որովհետև վախենում եմ, որ դու էլ մյուսների նման կվարվես, մանավանդ որ գրածիդ մեջ տեսնում էի, որ էդ ուղղությամբ ես գնում: Եթե սխալվել եմ, կներես: Բայց անպայման կհիշեցնես, որ հանդիպելիս ամբողջ պատմությունը պատմեմ:Որովհետև ես հիշում եմ, որ ընդամենն ասել եմ, որ իմ համար քո գրածը դեռ հիմք չի վստահ լինելու համար, որ քո ասածով է եղել, որովհետև ոչ մի լուրջ հիմք չես ներկայացրել:
Քանի որ ես խոստացել էի....չեմ կարող չկատարել խոստումս...
նայեք այստեղ...Զրպարտանքի և վիրավորանքի քրեաիրավական կարգավորումը
Խնդրում եմ նայեք էջ 43-46
Ի միջայլոց շատ օգտակար գիրք ա
Կներեք, որ հատվածը չկարողացա մեջբերել..ֆոնտերի խնդիր կար մոտս։
Հ.Գ. Հա, մեկ էլ...Ցտեսություն ակումբ...մինչ Մարտ-ի 17
Վերջին խմբագրող՝ Moon: 05.01.2009, 00:05:
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Կարդացի ձեր վիճաբանությունը, մի քիչ պարապ էի Ինձ թվում է աղջիկների մոտ սուբյեկտիվությունը մի փոքր գերազանցել է նորման (դե շիկահերի սուբյեկտիվության գործակցի միջին քառակուսային արժեքը)։ Պնդերեսորեն խնդրում եմ չվիրավորվել, քանզի հարգանքներիս մակարդակը կայուն էներգետիկ գոտում է։ Խնդիրն այն է, որ կոնկրետացել եք մասնավոր դեպքի վրա (սև PR Վազգեն Մանուկյանի հասցեին) առանց դիտարկելու ընդհանուրի մեջ իշխանական ու ընդդիմադիր նյութերի վնասակարության աստիճանները, դեռ Լուսինն էլ զրպարտանքի հոդվածն է առաջ բերում։ Իմ կարծիքով իհարկե ընդդիմադիր թերթերում էլ կարելի է գտնել հոդվածներ, որոնց մեջ օբյեկտիվությունը կասկածելի է։ Իսկ գուցե ո՞չ… Ասենք կկարողանա՞ր Վազգեն Մանուկյանը խանութ ունենալ (թեկուզ լիցենզիա շահել «արդար» ճանապարհով) եթե կարծեր, որ այս իշխանությունները պիտի հեռանան, ու մարտի մեկին էլ թեկուզ առանց մետաղյա ձողի գտնվեր Միասնիկյանի արձանի մոտ… դեմագոգիա՞ է իմ կողմից… ինչ կապ ունի «Հայկական Ժամանակ» թերթի հոդվածի օբյեկտիվության հե՞տ… այդ դեպքում սիրելի օրիորդներ, պարզապես մտաբերեք «Հայոց Աշխարհ» թերթի ու մեկ էլ «Հայլուր»–ի Տաթևիկի «Լևոն Էֆենդի»–յան ջհուդասիոնամասոնական ցնդաբանությունները, դրանց կրկնման հաճախականությունը թերթում ու եթերում, զրպարտանքի ու պրոպագանդայի ազդեցության աստիճանները ու համեմատեք ձեր բերված օրինակի հետ՝ «PR ընդդեմ Վազգեն Մանուկյանի»։ Ու դիցուք այստեղ ենթադրենք որ Վազգեն Մանուկյանին իսկապես զրպարտել են։ Ինձ թվում է, որ համեմատության մեջ «ՉԻ» ու «ՀԺ» թերթերում գրված թեկուզ բոլոր հայհոյանքները միասին իշխանական մամուլի ու եթերի տված ամենաանմեղ լրատվությունից օբյետկիվ են։ Հենց այդպե՛ս։ Իսկ ինչ վերաբերում է Վագեն Մանուկյանի վարկանիշին, որ այդպես ընկել է «ՀԺ» թերթի «զրպարտանքից» հետո, ապա կարող եք մի հատ «պոպուլուս» անել ցանկացած վայրում ձեր ճաշակով, ու փորձեք պարզել, թե ինչքան է Վազգեն Մանուկյանի վարկանիշների տարբերությունը այդ հոդվածից առաջ և հետո, ինձ թվում է Վազգեն Մանուկյանը անհարմար կզգա կրած վնասի համար փոխհատուցում ստանալու համար, դրա համար էլ եթե հիշում եք, զրպարտանքի մեղադրանքով գործ էր ուզում հարուցել, ուզում էր…
Si vis pacem, para bellum
որևէ մեկը տեղյակ՞ է, թե ինչ է կատարվում "Հայկական ժամանակ" թերթի սայթի հետ: Այնտեղ մի 20 օր առաջվա համար է ու մեջն էլ վիրուս
մի հարց կա, կապված ինֆորմացիոն թողարկման մեջ ընտրված մանրամասների մասին: ինչ՞ սկզբունքով են դրանք ընտրվում
օրինակ այս թողաևկման մեջ
ինչ՞ի համար է նշված մեքենայի մակնիշը ՝ Ջիպ: դա ինչ՞ կապ ունի այս թողարկման բուն նյութի հետ:Ջիպ»-ը շրջվել է
15:17 | ՀՈՒԼԻՍ 24, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այս գիշեր, ժամը 01.50-ի սահմաններում «Նաիրի» կինոթատրոնի մոտ «Ջիպ» մակնիշի մեքենան հարվածել է 2 ավտոմեքենայի եւ շրջվել: Մինչ ճանապարհային ոստիկանների եւ Կենտրոնի ոստիկանության բաժնի աշխատակիցների ժամանումը` մեքենայի պետհամարանիշները հանվել են:
Ականատեսները, սակայն, հիշել են համարանիշը` 085 ՕՕ 11: Որոշ տեղեկություններով` մեքենան պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանին` «Բելաջիո» համալիրի սեփականատիրոջը, եւ ղեկին եղել է նրա ազգականներից մեկը:
Դեպքի վայրում է եղել նաեւ մեկ այլ պատգամավոր` ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը:
Գագիկ Շամշյան. լուսանկարները` հեղինակի
http://www.a1plus.am/am/social/2010/07/24/jip
Նախ՝ ջիպը ամենագնացների մեզ մոտ ավանդական դարձած հավաքական անվանումն է, ասենք, բոթասի կամ բաքսիի նման։ Ուրեմն՝ դա կարող էր «Նիսսան Պրադո» կամ «Ֆոլկսվագեն Տաուրեգ» լինել, ինչը դժվար չէր ճշտել մեքենայի համարը հիշած նույն ականատեսներից։ Նկարից երեևում է, որ վերջին մակնիշն է, ինչն ընձեռում է մեքենայի տիրոջ նույնականացումը հեշտացնելու հնարավորություն։ Այսինքն՝ ավելի հեշտ իմանալու, թե ով է կարգազանցը։
Սովորաբար, ՃՏՊ-ների մասին ռեպորտաժը պարունակում է զոհերի և վնասվածների թվի և ինքնության մասին տեղեկատվություն։ Այս պարագայում հեղինակը բավարարվել է միջադեպի մասնակիցների «դասակարգային» պատկանելությունը մատնանշելով, ընդ որում, անհասկանալի է Ալիկ Պետրոսյանի «դեպքի վայրում» լինելու հանգամանքը։ Հնարավոր է, որ նա դեպքի պահին մայթեզրին ծխելուց է եղել...
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
էթիկական ինչ խնդիրների դիտարկում եք նկատել հայաստանյան թերթերի էջերում
Հայկական որոշ «լրատվական» կայքեր, մասնավորապես՝ lragir.am-ը, հաճախակի վառ արտահայտված մազոխիստական հոդվածներ են հրապարակում Հայաստանի ապագայի կտրտած քարեզով, էմոցիոնալ զեղումներով ու գալարումներով։ Ես փորձում եմ հասկանալ, թե նման հոդվածներ գրողների մոտիվացիան ու նպատակը ո՞րն է, հիվանդ ե՞ն, հիմար ե՞ն, թե՞ ուղղակի պրովակացիոն բարբաջանքով նայողների քանակ ապահովելու խնդիր են լուծում։
Si vis pacem, para bellum
18 թվից էս ա էլի (չնայած դրանից առաջ էլ մի բան չէր), անդադար, երկուստեք հոգեբանական տեռոր ա։ Չգիտեմ ինչի համար են անում։
Չնայած գիտեմ, իշխանությունն անում ա, որովհետև ոչ կոմպետենտ, ապաշնորհ, պատեհապաշտ մարդիկ են, ուրիշ բան անել չեն կարողանում, ընդդիմության տեղը զբաղեցրած ուժերի համար էլ ինչքան վատ, էնքան լավ։
Ես արդեն երկար ժամանակ ա չեմ հետևում լրահոսին՝ մի քանի սենց հոդված ես կարդում, ընդդիմադիր քարոզիչների մի քանի ֆբ գրառում ես կարդում, իշխանական մի քանի հերթական ապուշություն ես տեսնում, ու վերջ, էլ հնարավոր չի օրդ ադեկվատ շարունակել։
Մեկ-մեկ մտածում եմ՝ սենց բաներ գրող մարդիկ իրո՞ք Հայաստանում են ապրում, թե լուսնի վրա։
Արցախում ամբողջ օրը մենակ մի կտոր հաց ուտող մարդիկ մեդիատեռոր չի, իրական ա։
Արցախում մարդկանց սովամահ լինելը մեդիատեռոր չի, իրական ա։
Արցախում վառելիքի բացակայության պատճառով ցանկացած տրանսպորտի տեղաշարժի բացակայությունը մեդիատեռոր չի, իրական ա։
Արցախում առանց մանկական կերի մնացած փոքր երեխաները մեդիատեռոր չի, իրական ա։
Արցախում թերսնուցումից վիժող հղիները մեդիատեռոր չի, իրական ա։
Լաչինի միջանցքում կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող հիվանդի առևանգումը մեդիատեռոր չի, իրական ա։
ՀՀ սուվերեն տարածքից ներս մտած ազերները մեդիատեռոր չի, իրական ա։
Սիսիանից Իշխանասարի վրա էրևացող ազերները մեդիատեռոր չի, իրական ա։
Ջերմուկից մի քանի կմ էն կողմ գտնվող ազերները մեդիատեռոր չի, իրական ա։
Իսկ Հայաստանի հրապարակվող քարտեզները մեդիատեռոր չի, իրական կդառնա, եթե ամեն ինչ շարունակվի սենց առանց որևէ լուրջ պայքարի, եթե շարունակեն լինել էսքան մեծ թվով մարդիկ, որ «մեդիատեռորից» խուսափելու համար կմտածեն, թե էս ամենն իրանց չի հասնելու։ Էս ամենը ասվում ա ոչ թե ձեզ վախեցնելու համար, այլ սթափեցնելու, խելք խելքի տալու, որ լուծումներ գտնվեն։
Բայց լուրջ, ի՞նչ հոգեբանական խնդիր ա, որ երբ ձեր հայրենակիցները ձեզնից 300 կմ էն կողմ սովամահ են լինում, որևէ տեսակի էմպաթիա ցույց տալու, խելք խելքի տալու, լուծումներ փնտրելու փոխարեն, անունը դնում եք «մեդիատեռոր», քաշվում մի կողմ, ձևացնում, թե ոչ մի բան տեղի չի ունենում։
Ի՞նչ հոգեբանական խնդիր ա, երբ քեզ թվում ա, թե բացի քեզ շրջապատող, քո նման մտածող մարդկանցից մնացած բոլորը լուսնի վրա ապրող, էմպաթիայից զուրկ, իր կողքին ապրող մարդկանց հոգսերի մասին չմտածող, մի կողմ քաշված անգետներ են, ում պետք ա օրը քսան անգամ մանրամասն նկարագրել թե ինչ ա լինելու իր հետ շուտով եթե անհապաղ իր ասած քայլերը չանես։
Լուծումը, էսօրվա վիճակը կանխատեսելով, առաջարկել եմ դեռ երեք տարի առաջ, որից հետո դուք այ սենց մեծամիտ ու վիրավորական գրառումներով փակեցիք էդ թեմայով ցանկացած քննարկում։
Լուսնի վրա ենք, հա։
Ծլնգ (05.08.2023)
Աթեիստ (08.08.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ