Ա՛րտ, էդ անզեն աչքից, չգիտես ինչու, մենակ դուք ունեք: Իշխանամետներն էլ մի հատ ուրիշ անզեն աչք ունեն:Կներես, հեչ համաձայն չեմ որ հրապարակներից ու ՀԺ-ներից օբյեկտիվ ա, ու սա ասում եմ որպես շարքային լրատվություն փնտրող քաղաքացի, այլ ոչ թե ընդդիմադիր: Ու բնավ չեմ պնդում որ հրապարակներն ու ՀԺ-ները օբյեկտիվ են: Իսկ շախմատիստներին առնվազն իմ կարդացած ընդդիմադիր թերթերում չեն կծոտել, այլ ջերմ շնորհավորել են, առաջին էջում են գրել (օրինակ ՀԺ-ում), էնպես որ խնդրում եմ, մի խեղաթյուրիր իրականությունը: Իսկ քո տեսակետը որ որոշակի բաներով ա պայմանավորված երևում ա անգամ անզեն աչքով, եթե նույնիսկ ինքդ դա չես զգում:
Ինչ վերաբերում ա շախմատիստներին, հաստատ կարդացել եմ (կամ էլ ազատության մամուլի տեսությամբ լսել), ուղղակի չեմ հիշում, թե որ թերթն էր:
Ա՛րտ, սա ոչ դատարան ա, ոչ էլ չգիտեմ ինչ, որտեղ պետք ա փաստերով խոսել: Ես էդ պատմության ավելի շատ մանրամասներ էլ գիտեմ, կարող եմ պատմել, բայց ֆորումում գրելու չի: Բայց փաստաթղթեր չեմ ներկայացնելու: Պետք է հիմնվեմ էն վստահության վրա, որ քեզ մոտ ունեմ: Իսկ եթե չունեմ, ապա շատ եմ ցավում, մեր շփումը չի ստացվի:Որ միանշանակ քո տեսակետը, որը ոչնչով չի հիմնավորվել, չե՞մ պնդում:
Ինչևէ, թեման փակի էլի, իսկականից հավես չունեմ:
Էջանիշներ