Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ ուզում արձագանքել ամբողջ գրառմանդ, ուզում եմ ընդամենը արձագանքել, որ թավով ընդգծել ես միայն մի հատվածը ու գրածիս մեջ ցավոք սրտի մեծամտություն չկար:

Ես հրաշալի գիտեմ, որ վատ հոդվածներ կգրեմ ու վատ ռեպորտաժներ կպատրաստեմ, քանի որ ես լրագրող չեմ, չունեմ համապատասխան գիտելիքներ: Իսկ գրառմանս միակ իմաստն այն էր, որ ես պնդում եմ, որ ժուռնալիստիկայում շատ վատ կրթություն են տալիս ու Հայաստանում լրագրության մակարդակն ընդհանուր շատ ցածր է: Սա ցավալի իրողություն է և եթե անգամ ես մեծամիտ եմ, ապա իմ այս խոսքերում մեծամտություն գտնելը չափազանց բարդ, եթե ոչ անհնարին բան է:

Ինչ վերաբերվում է Ալեքսանյան Արտակին ապա ես անշուշտ ընդունում եմ, որ ինքը պրոֆեսիոնալ լրագրող է, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում:

Կոնկրետ իմ համար հեռուստահաղորդումներից ու մամուլից սպասելիքը հնարավորինս օբյեկտիվությունն է, անաչառությունը, համարձակությունը խոսել արգելված թեմաներից, առանց վախենալու իրենց նկատմամբ հնարավոր կիրառվող պատիժներից: Իսկ եթե այս ամենին լրագրողը չի հետևում, անում է հակառակը (Արտակի մասին չեմ խոսում, այլ տեսական այս պահին), ապա նրա պրոֆեսիոնալիզմը ինձ միայն վնաս կարող է բերել: Քանի որ եթե ապատեղեկատվությունը կամ ասենք թունավոր պրոպագանդան ներկայացվում է պրոֆեսիոնալի ձեռքով պրոֆեսիոնալ կերպ, ապա դրանից ավելի սարսափելի բան դժվար է պատկերացնել, դրա զոհերը ավելի շատ են լինելու, բերած վնասները՝ ահռելի:
Ուրեմն շտապեմ հիասթափեցնել քեզ, որ Հայաստանը շատ հաց ու պանիր պիտի ուտելու քո երազած մակարդակին հասնելու համար։ Հա, մեկ էլ նման բաներ հեքիաթներում ու ֆիլմերում են լինում (ոչ մի ԶԼՄ ամբողջ աշխարհում բացարձակ ազատ լինել չի կարող, թեկուզ ելնելով սեփական էթիկայից)