User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 68 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Լրագրության մասին քննարկումներ

  1. #61
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    80 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի սա ասում եմ, որովհետև դեպքեր եղել են, թեև ոչ քո կողմից:
    Այդ դեպքում ինչու՞ ես ինձ ասում:
    Որովհետև ես հիշում եմ, որ ընդամենն ասել եմ, որ իմ համար քո գրածը դեռ հիմք չի վստահ լինելու համար, որ քո ասածով է եղել, որովհետև ոչ մի լուրջ հիմք չես ներկայացրել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #62
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,242
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Որովհետև ես հիշում եմ, որ ընդամենն ասել եմ, որ իմ համար քո գրածը դեռ հիմք չի վստահ լինելու համար, որ քո ասածով է եղել, որովհետև ոչ մի լուրջ հիմք չես ներկայացրել:
    Որովհետև վախենում եմ, որ դու էլ մյուսների նման կվարվես, մանավանդ որ գրածիդ մեջ տեսնում էի, որ էդ ուղղությամբ ես գնում: Եթե սխալվել եմ, կներես: Բայց անպայման կհիշեցնես, որ հանդիպելիս ամբողջ պատմությունը պատմեմ:

  3. #63
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լրագրության մասին քննարկումներ

    Քանի որ ես խոստացել էի....չեմ կարող չկատարել խոստումս...
    նայեք այստեղ...Զրպարտանքի և վիրավորանքի քրեաիրավական կարգավորումը
    Խնդրում եմ նայեք էջ 43-46
    Ի միջայլոց շատ օգտակար գիրք ա
    Կներեք, որ հատվածը չկարողացա մեջբերել..ֆոնտերի խնդիր կար մոտս։


    Հ.Գ. Հա, մեկ էլ...Ցտեսություն ակումբ...մինչ Մարտ-ի 17
    Վերջին խմբագրող՝ Moon: 05.01.2009, 00:05:
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  4. #64
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,428
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լրագրության մասին քննարկումներ

    Կարդացի ձեր վիճաբանությունը, մի քիչ պարապ էի Ինձ թվում է աղջիկների մոտ սուբյեկտիվությունը մի փոքր գերազանցել է նորման (դե շիկահերի սուբյեկտիվության գործակցի միջին քառակուսային արժեքը)։ Պնդերեսորեն խնդրում եմ չվիրավորվել, քանզի հարգանքներիս մակարդակը կայուն էներգետիկ գոտում է։ Խնդիրն այն է, որ կոնկրետացել եք մասնավոր դեպքի վրա (սև PR Վազգեն Մանուկյանի հասցեին) առանց դիտարկելու ընդհանուրի մեջ իշխանական ու ընդդիմադիր նյութերի վնասակարության աստիճանները, դեռ Լուսինն էլ զրպարտանքի հոդվածն է առաջ բերում։ Իմ կարծիքով իհարկե ընդդիմադիր թերթերում էլ կարելի է գտնել հոդվածներ, որոնց մեջ օբյեկտիվությունը կասկածելի է։ Իսկ գուցե ո՞չ… Ասենք կկարողանա՞ր Վազգեն Մանուկյանը խանութ ունենալ (թեկուզ լիցենզիա շահել «արդար» ճանապարհով) եթե կարծեր, որ այս իշխանությունները պիտի հեռանան, ու մարտի մեկին էլ թեկուզ առանց մետաղյա ձողի գտնվեր Միասնիկյանի արձանի մոտ… դեմագոգիա՞ է իմ կողմից… ինչ կապ ունի «Հայկական Ժամանակ» թերթի հոդվածի օբյեկտիվության հե՞տ… այդ դեպքում սիրելի օրիորդներ, պարզապես մտաբերեք «Հայոց Աշխարհ» թերթի ու մեկ էլ «Հայլուր»–ի Տաթևիկի «Լևոն Էֆենդի»–յան ջհուդասիոնամասոնական ցնդաբանությունները, դրանց կրկնման հաճախականությունը թերթում ու եթերում, զրպարտանքի ու պրոպագանդայի ազդեցության աստիճանները ու համեմատեք ձեր բերված օրինակի հետ՝ «PR ընդդեմ Վազգեն Մանուկյանի»։ Ու դիցուք այստեղ ենթադրենք որ Վազգեն Մանուկյանին իսկապես զրպարտել են։ Ինձ թվում է, որ համեմատության մեջ «ՉԻ» ու «ՀԺ» թերթերում գրված թեկուզ բոլոր հայհոյանքները միասին իշխանական մամուլի ու եթերի տված ամենաանմեղ լրատվությունից օբյետկիվ են։ Հենց այդպե՛ս։ Իսկ ինչ վերաբերում է Վագեն Մանուկյանի վարկանիշին, որ այդպես ընկել է «ՀԺ» թերթի «զրպարտանքից» հետո, ապա կարող եք մի հատ «պոպուլուս» անել ցանկացած վայրում ձեր ճաշակով, ու փորձեք պարզել, թե ինչքան է Վազգեն Մանուկյանի վարկանիշների տարբերությունը այդ հոդվածից առաջ և հետո, ինձ թվում է Վազգեն Մանուկյանը անհարմար կզգա կրած վնասի համար փոխհատուցում ստանալու համար, դրա համար էլ եթե հիշում եք, զրպարտանքի մեղադրանքով գործ էր ուզում հարուցել, ուզում էր…
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  5. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լրագրության մասին քննարկումներ

    որևէ մեկը տեղյակ՞ է, թե ինչ է կատարվում "Հայկական ժամանակ" թերթի սայթի հետ: Այնտեղ մի 20 օր առաջվա համար է ու մեջն էլ վիրուս

  6. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հարց կա, կապված ինֆորմացիոն թողարկման մեջ ընտրված մանրամասների մասին: ինչ՞ սկզբունքով են դրանք ընտրվում
    օրինակ այս թողաևկման մեջ
    Ջիպ»-ը շրջվել է
    15:17 | ՀՈՒԼԻՍ 24, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


    Այս գիշեր, ժամը 01.50-ի սահմաններում «Նաիրի» կինոթատրոնի մոտ «Ջիպ» մակնիշի մեքենան հարվածել է 2 ավտոմեքենայի եւ շրջվել: Մինչ ճանապարհային ոստիկանների եւ Կենտրոնի ոստիկանության բաժնի աշխատակիցների ժամանումը` մեքենայի պետհամարանիշները հանվել են:

    Ականատեսները, սակայն, հիշել են համարանիշը` 085 ՕՕ 11: Որոշ տեղեկություններով` մեքենան պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանին` «Բելաջիո» համալիրի սեփականատիրոջը, եւ ղեկին եղել է նրա ազգականներից մեկը:

    Դեպքի վայրում է եղել նաեւ մեկ այլ պատգամավոր` ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը:


    Գագիկ Շամշյան. լուսանկարները` հեղինակի
    http://www.a1plus.am/am/social/2010/07/24/jip
    ինչ՞ի համար է նշված մեքենայի մակնիշը ՝ Ջիպ: դա ինչ՞ կապ ունի այս թողարկման բուն նյութի հետ:

  7. #67
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    53
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հարց կա, կապված ինֆորմացիոն թողարկման մեջ ընտրված մանրամասների մասին: ինչ՞ սկզբունքով են դրանք ընտրվում
    օրինակ այս թողաևկման մեջ

    ինչ՞ի համար է նշված մեքենայի մակնիշը ՝ Ջիպ: դա ինչ՞ կապ ունի այս թողարկման բուն նյութի հետ:
    Նախ՝ ջիպը ամենագնացների մեզ մոտ ավանդական դարձած հավաքական անվանումն է, ասենք, բոթասի կամ բաքսիի նման։ Ուրեմն՝ դա կարող էր «Նիսսան Պրադո» կամ «Ֆոլկսվագեն Տաուրեգ» լինել, ինչը դժվար չէր ճշտել մեքենայի համարը հիշած նույն ականատեսներից։ Նկարից երեևում է, որ վերջին մակնիշն է, ինչն ընձեռում է մեքենայի տիրոջ նույնականացումը հեշտացնելու հնարավորություն։ Այսինքն՝ ավելի հեշտ իմանալու, թե ով է կարգազանցը։

    Սովորաբար, ՃՏՊ-ների մասին ռեպորտաժը պարունակում է զոհերի և վնասվածների թվի և ինքնության մասին տեղեկատվություն։ Այս պարագայում հեղինակը բավարարվել է միջադեպի մասնակիցների «դասակարգային» պատկանելությունը մատնանշելով, ընդ որում, անհասկանալի է Ալիկ Պետրոսյանի «դեպքի վայրում» լինելու հանգամանքը։ Հնարավոր է, որ նա դեպքի պահին մայթեզրին ծխելուց է եղել...
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  8. #68
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2016
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էթիկական ինչ խնդիրների դիտարկում եք նկատել հայաստանյան թերթերի էջերում

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43
  2. Քննարկումներ Աստվածաշնչից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 10.07.2011, 23:14
  3. Կինոռեվյու. քննարկումներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 10:36
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •