User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Լրագրության մասին քննարկումներ

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,242
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Կներես, հեչ համաձայն չեմ որ հրապարակներից ու ՀԺ-ներից օբյեկտիվ ա, ու սա ասում եմ որպես շարքային լրատվություն փնտրող քաղաքացի, այլ ոչ թե ընդդիմադիր: Ու բնավ չեմ պնդում որ հրապարակներն ու ՀԺ-ները օբյեկտիվ են: Իսկ շախմատիստներին առնվազն իմ կարդացած ընդդիմադիր թերթերում չեն կծոտել, այլ ջերմ շնորհավորել են, առաջին էջում են գրել (օրինակ ՀԺ-ում), էնպես որ խնդրում եմ, մի խեղաթյուրիր իրականությունը: Իսկ քո տեսակետը որ որոշակի բաներով ա պայմանավորված երևում ա անգամ անզեն աչքով, եթե նույնիսկ ինքդ դա չես զգում:
    Ա՛րտ, էդ անզեն աչքից, չգիտես ինչու, մենակ դուք ունեք: Իշխանամետներն էլ մի հատ ուրիշ անզեն աչք ունեն:

    Ինչ վերաբերում ա շախմատիստներին, հաստատ կարդացել եմ (կամ էլ ազատության մամուլի տեսությամբ լսել), ուղղակի չեմ հիշում, թե որ թերթն էր:

    Որ միանշանակ քո տեսակետը, որը ոչնչով չի հիմնավորվել, չե՞մ պնդում:
    Ա՛րտ, սա ոչ դատարան ա, ոչ էլ չգիտեմ ինչ, որտեղ պետք ա փաստերով խոսել: Ես էդ պատմության ավելի շատ մանրամասներ էլ գիտեմ, կարող եմ պատմել, բայց ֆորումում գրելու չի: Բայց փաստաթղթեր չեմ ներկայացնելու: Պետք է հիմնվեմ էն վստահության վրա, որ քեզ մոտ ունեմ: Իսկ եթե չունեմ, ապա շատ եմ ցավում, մեր շփումը չի ստացվի:

    Ինչևէ, թեման փակի էլի, իսկականից հավես չունեմ:

  2. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,242
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Գրվել է մի երեք-չորս հոդված, գուցե ավելի քիչ: Կոնկրետ՝ բառ առ բառ, չեմ հիշում, թե ինչի մասին էր, բայց հիմնականում դասախոսների, գիտաշխատողների նկատմամբ նրա վերաբերմունքի, անպարկեշտ պահելաձևի մասին էր գրված:
    Ուղղակի բաներ կան, որ բավականաչափ տեղեկացված չլինելու արդյունքում է գրվել: Մեկը հանրակացարանի օրինակը: Անձամբ չեմ կարդացել էդ հոդվածը, բայց գրված էր, որ ոչ մեկ չի ապրում հանրակացարանում: Ասա՝ ո՞նց կարող էին ապրել, երբ վերանորոգումները նոր են վերջացել: Կամ նույն վարձերի հետ կապված պատմությունը… Չգիտեմ որտեղ քաղաքական երանգ էին տվել: Բայց վարձը չմուծելու համար էր հեռացրել: Իհարկե, ավելի ցածր օղակները թերացել էին ուսանողներին տեղյակ պահելիս, հետո ամբողջ մեղքը բարդել ուսանողների վրա, ռեկտորն էլ հավատացել էր: Բայց մյուս կողմից, շատ ուսանողներ պարտավորագրեր են գրել, որ օրինակ դեկտեմբերին կտան վարձը, և նրանք չէին հեռացվել:
    Արի մենք լուսաբանենք. դրա համար ամեն ինչ ունենք՝ համապատասխան կադրեր, վկաների ցուցմունքներ:
    Չկպավ: Դրանցից իշխանություններն էլ ունեն

  3. #48
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկպավ: Դրանցից իշխանություններն էլ ունեն
    Դրանից թարսի պես իշխանություններին «չունեն»…

  4. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    80 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՛րտ, էդ անզեն աչքից, չգիտես ինչու, մենակ դուք ունեք: Իշխանամետներն էլ մի հատ ուրիշ անզեն աչք ունեն:
    Չէ, Բյուր ջան:
    Ինչ վերաբերվում է քեզ, դա իշխանամետներն էլ են տեսնում ու դա բնական ա
    Իմ վրա էլ իմ ընտանեկան դրվածքի կնիքն ա դրված, այդտեղ ոչ մի վատ բան չկա:

    Ինչ վերաբերում ա շախմատիստներին, հաստատ կարդացել եմ (կամ էլ ազատության մամուլի տեսությամբ լսել), ուղղակի չեմ հիշում, թե որ թերթն էր:
    Դե եսիմ, կարող ա կարդացել կամ ինչ-որ բան լսել ես: Ի՞նչ անեմ: Հազար թերթ, հազար կարծիք: Բայց էլի եմ ասում, որ ասենք նույն ՀԺ-ն ջերմ շնորհավորել ու հերոսացրել ա տղերքին: Կարծեմ Սերժին էին լավ կպել, բայց գուցե ՉԻ-ն էր, լավ չեմ հիշում: Ես էլ մեծ հաճույքով կկպնեի որտև էդ օրվա իր վարքի հետ կապված շատ բաներ դուրս չեն եկել:

    Ա՛րտ, սա ոչ դատարան ա, ոչ էլ չգիտեմ ինչ, որտեղ պետք ա փաստերով խոսել: Ես էդ պատմության ավելի շատ մանրամասներ էլ գիտեմ, կարող եմ պատմել, բայց ֆորումում գրելու չի: Բայց փաստաթղթեր չեմ ներկայացնելու: Պետք է հիմնվեմ էն վստահության վրա, որ քեզ մոտ ունեմ: Իսկ եթե չունեմ, ապա շատ եմ ցավում, մեր շփումը չի ստացվի:
    Մեր շփու՞մը չի ստացվի, թե՞ այս քննարկումը: Դրանք տարբեր բաներ են: Ուրեմն ասեմ, որ քո կողմից օդում ասված «ՀԺ-ն սխալ ա գրել» արտահայտությունը իմ համար բավարար չի ու չի կարող բավարար լինել այդ տեսակետի կրող դառնալու համար: Սակայն բավարար է, որ ես կասկածեմ, որ ՀԺ-ն սխալ է գրել: Վերջ, այսքանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #50
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    80 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկպավ: Դրանցից իշխանություններն էլ ունեն
    Դե ուրեմն թող ցույց տան, բայց չմոնտաժվածը, լա՞վ
    Որտև հակառակ կողմն անգամ ապացուցել է, թե ինչպես են մոնտաժված կադրեր ցույց տվել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #51
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,242
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Դրանից թարսի պես իշխանություններին «չունեն»…
    Ո՞նց չունեն Ոստիկանության նկարած կադրեր, վկաներ ոստիկանների տեսքով
    Ինչ վերաբերվում է քեզ, դա իշխանամետներն էլ են տեսնում ու դա բնական ա
    Իմ վրա էլ իմ ընտանեկան դրվածքի կնիքն ա դրված, այդտեղ ոչ մի վատ բան չկա:
    Ընտանեկան դրվածքն ուրիշ ա, բայց երբ ես իմ կարծիքն եմ ասում, բերանս փակելը, թե՝ հա՛, քեզ տենց են սարքել, դու մեղք չունես, լրիվ ուրիշ ա: Ու ասեմ քեզ, հենց մեր նույն ընտանիքում, որ թվում ա, թե սաղ իրար նման են մտածում, լիքը տարաձայնություններ են լինում քաղաքական հարցերի շուրջ: Բայց լինում ա նաև, որ մի քանիսս անկախ իրարից նույն եզրակացությունն ենք անում ու զարմանում ենք, թե ոնց էդպես ստացվեց:

    Մեր շփու՞մը չի ստացվի, թե՞ այս քննարկումը: Դրանք տարբեր բաներ են: Ուրեմն ասեմ, որ քո կողմից օդում ասված «ՀԺ-ն սխալ ա գրել» արտահայտությունը իմ համար բավարար չի ու չի կարող բավարար լինել այդ տեսակետի կրող դառնալու համար: Սակայն բավարար է, որ ես կասկածեմ, որ ՀԺ-ն սխալ է գրել:
    Ա՛րտ, ես կարող եմ քեզ տարբեր բաներ պատմել, իսկ դու կարող ես չհավատալ: Պատմածներս կարող են լինել թե՛ քաղաքական, թե՛ այլ ոլորտներից: Եվ եթե դու չհավատաս, դա ինձ համար վիրավորական կլինի, կխանգարի մեր շփմանը: Խոսքս այ սրա մասին էր:

  7. #52
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,242
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Որտև հակառակ կողմն անգամ ապացուցել է, թե ինչպես են մոնտաժված կադրեր ցույց տվել
    Դե լավ էլի, երկու կողմին էլ լավ գիտենք: Իրականում էդ երկու կողմերից ոչ մեկին ձեռք չի տալիս օբյեկտիվությունը: Տե՞ս՝ դու, Չուկը, նույնիսկ շատ իշխանամետներ իրենց մտքում կատարել են դատավճիռը, իսկ ես մինչև հիմա վստահ չեմ, թե ինչ է այնտեղ կատարվել: Ցավոք, ինձ նման մարդիկ, որոնց նպատակը ոչ թե մեղքը մի կողմի վրա բարդելն է, այլ իսկապես ճիշտն իմանալը, շատ քիչ են:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moon (04.01.2009)

  9. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    80 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտանեկան դրվածքն ուրիշ ա, բայց երբ ես իմ կարծիքն եմ ասում, բերանս փակելը, թե՝ հա՛, քեզ տենց են սարքել, դու մեղք չունես, լրիվ ուրիշ ա: Ու ասեմ քեզ, հենց մեր նույն ընտանիքում, որ թվում ա, թե սաղ իրար նման են մտածում, լիքը տարաձայնություններ են լինում քաղաքական հարցերի շուրջ: Բայց լինում ա նաև, որ մի քանիսս անկախ իրարից նույն եզրակացությունն ենք անում ու զարմանում ենք, թե ոնց էդպես ստացվեց:
    Ես քեզ որևէ տեղ ասե՞լ եմ, թե քեզ տենց են սարքել: Հիշեցնեմ սկսել էինք վարկաբեկման քննարկումից, էնպես որ ինձ մի՛ վարկաբեկի
    Ես ասել եմ, որ դու որոշակի կողմնապահությամբ ես հարցին նայում, որոշակի ձևավորված վերաբերմունք ունես, որին հակառակ ոչինչ չես նկատում Ու դա քո մոտ ակամա է ստացվում: Ես նորից եմ պնդում ասածս:

    Ա՛րտ, ես կարող եմ քեզ տարբեր բաներ պատմել, իսկ դու կարող ես չհավատալ: Պատմածներս կարող են լինել թե՛ քաղաքական, թե՛ այլ ոլորտներից: Եվ եթե դու չհավատաս, դա ինձ համար վիրավորական կլինի, կխանգարի մեր շփմանը: Խոսքս այ սրա մասին էր:
    Բյուր, դե արի ես քեզ պատմեմ, որ հավաստի աղբյուրներից գիտեմ, որ 96 թվականին այն ձեռագիրն ուղարկվել է փորձաքննության ու ապացուցվել է, որ Մանուկյանի ձեռագիրն է: Ու որ այն ժամանակ Վանոն ուզել է դա մանրամասն հրապարակի, որ ժողովուրդը տեսնի, թե ում հետևից են գնացել, բայց Լևոնը չի թողել:

    Պիտի հավատա՞ս:
    Ես հավատում եմ:
    Բայց դու չես հավատալու: Վիրավորվե՞մ քեզնից: Բյուր, ամոթ ա, թարգի՛:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #54
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,420
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ էլի, երկու կողմին էլ լավ գիտենք: Իրականում էդ երկու կողմերից ոչ մեկին ձեռք չի տալիս օբյեկտիվությունը: Տե՞ս՝ դու, Չուկը, նույնիսկ շատ իշխանամետներ իրենց մտքում կատարել են դատավճիռը, իսկ ես մինչև հիմա վստահ չեմ, թե ինչ է այնտեղ կատարվել: Ցավոք, ինձ նման մարդիկ, որոնց նպատակը ոչ թե մեղքը մի կողմի վրա բարդելն է, այլ իսկապես ճիշտն իմանալը, շատ քիչ են:
    Ճիշտը, ուրեմն, հետևյալն է (ու նաև քեզ նման մադկանց համար).

    - զոհվել են տասը մարդ
    - հարկավոր է պարզել, թե ինչու՞, ինչպե՞ս և այլն
    - ի պաշտոնե՝ դա պետք է պարզի գործող իշխանությունը
    - գործող իշխանությունը ոչ մի բան չի անում դրա համար
    - գործող իշխանությունը կոմպետենտ չէ
    - գործող իշխանությունը պետք է հեռանա

    Մնացածը լոլո ա:
    DIXI
    carpe noctem

  11. #55
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    80 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ էլի, երկու կողմին էլ լավ գիտենք: Իրականում էդ երկու կողմերից ոչ մեկին ձեռք չի տալիս օբյեկտիվությունը: Տե՞ս՝ դու, Չուկը, նույնիսկ շատ իշխանամետներ իրենց մտքում կատարել են դատավճիռը, իսկ ես մինչև հիմա վստահ չեմ, թե ինչ է այնտեղ կատարվել: Ցավոք, ինձ նման մարդիկ, որոնց նպատակը ոչ թե մեղքը մի կողմի վրա բարդելն է, այլ իսկապես ճիշտն իմանալը, շատ քիչ են:
    Իհարկե չգիտեմ, թե ինչ է կատարվել: Ես էլ լրիվ ու միանշանակ չգիտեմ: Բայց իրադարձություններն իրար կողք դնել, կապել, վերլուծել, տրամաբանել ու որոշակի եզրահանգման եկել եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #56
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,242
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Ես քեզ որևէ տեղ ասե՞լ եմ, թե քեզ տենց են սարքել: Հիշեցնեմ սկսել էինք վարկաբեկման քննարկումից, էնպես որ ինձ մի՛ վարկաբեկի
    Ես ասել եմ, որ դու որոշակի կողմնապահությամբ ես հարցին նայում, որոշակի ձևավորված վերաբերմունք ունես, որին հակառակ ոչինչ չես նկատում Ու դա քո մոտ ակամա է ստացվում: Ես նորից եմ պնդում ասածս:
    Կներես, ուղղակի ակումբում ժամանակին էդպես էին բերանս փակում… Ու էդ էր գլխավոր պատճառներից մեկը, որ փախա ակումբից:

    Բյուր, դե արի ես քեզ պատմեմ, որ հավաստի աղբյուրներից գիտեմ, որ 96 թվականին այն ձեռագիրն ուղարկվել է փորձաքննության ու ապացուցվել է, որ Մանուկյանի ձեռագիրն է: Ու որ այն ժամանակ Վանոն ուզել է դա մանրամասն հրապարակի, որ ժողովուրդը տեսնի, թե ում հետևից են գնացել, բայց Լևոնը չի թողել:
    Ա՛րտ, տարբեր ա, հասկանու՞մ ես: Ես չգիտեմ՝ թե ով ա քո հավաստի աղբյուրը, բայց դու շատ լավ գիտես, թե որտեղից ես գիտեմ էն, ինչ ասում եմ: Ու չհավատալն ինձ համար վիրավորական ա: Չնայած մյուս կողմից էլ, նորություն չի ձեր վերաբերմունքը Վազգեն Մանուկյանի նկատմամբ, որ ոչ մի կերպ չեք ուզում կծելու առիթը բաց թողնել…

    - զոհվել են տասը մարդ
    - հարկավոր է պարզել, թե ինչու՞, ինչպե՞ս և այլն
    - ի պաշտոնե՝ դա պետք է պարզի գործող իշխանությունը
    - գործող իշխանությունը ոչ մի բան չի անում դրա համար
    - գործող իշխանությունը կոմպետենտ չէ
    - գործող իշխանությունը պետք է հեռանա
    Գործող իշխանությունը շատ լավ աշխատում է… մեղքի իր բաժինը քողարկելու ուղղությամբ: Գործող իշխանությունը պետք է հեռանա, բան չունեմ ասելու, բայց էս վերջին մի տարվա իմ դառը դիտարկումները ցույց են տվել, որ էս ժողովրդին արդար ընտրություններ պետք չեն… Էս ժողովուրդը փողով բանակից ազատվող, դասախոսներին կաշառող, կարմիրի տակ չկանգնող ժողովուրդ ա: Իրան տենց իշխանություն ա պետք, որ էդ ամեն ինչը ոչ միայն հանդուրժի, այլև խրախուսի… Իրան լտպ կամ սերժ ա պետք…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (05.01.2009), Ներսես_AM (05.01.2009)

  14. #57
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    80 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՛րտ, տարբեր ա, հասկանու՞մ ես: Ես չգիտեմ՝ թե ով ա քո հավաստի աղբյուրը, բայց դու շատ լավ գիտես, թե որտեղից ես գիտեմ էն, ինչ ասում եմ: Ու չհավատալն ինձ համար վիրավորական ա: Չնայած մյուս կողմից էլ, նորություն չի ձեր վերաբերմունքը Վազգեն Մանուկյանի նկատմամբ, որ ոչ մի կերպ չեք ուզում կծելու առիթը բաց թողնել…
    Բոլորովին տարբեր չի:
    Նախ արի հիշեցնեմ որ այդ հավատալ-չհավատալու խոսակցությունը գնում էր քո դեկանի մասին: Դու ասում էիր որ սխալ են գրել ու ուրիշ ոչինչ չէիր ասում: Հետևաբար ես ոչ թե քեզ չհավատալու, այլ քո աղբյուրներին չհավատալու շատ մեծ իրավունք ունեմ: Մյուս կողմից Վազգեն Մանուկյանին չնայած ամենին վերաբերվում եմ շատ դրական ու շատ մեծ ցավով, էնպես որ իմ վերաբերմունքը իր անձով չի պայմանավորված, այլ ունեցած տեղեկատվությամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #58
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,242
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Նախ արի հիշեցնեմ որ այդ հավատալ-չհավատալու խոսակցությունը գնում էր քո դեկանի մասին: Դու ասում էիր որ սխալ են գրել ու ուրիշ ոչինչ չէիր ասում: Հետևաբար ես ոչ թե քեզ չհավատալու, այլ քո աղբյուրներին չհավատալու շատ մեծ իրավունք ունեմ: Մյուս կողմից Վազգեն Մանուկյանին չնայած ամենին վերաբերվում եմ շատ դրական ու շատ մեծ ցավով, էնպես որ իմ վերաբերմունքը իր անձով չի պայմանավորված, այլ ունեցած տեղեկատվությամբ:
    Նորից գալիս, հագնում ենք այն տխուր թեմային, որ Հայաստանում օբյեկտիվ տեղեկատվություն չկա… Ինչ վերաբերում է դեկանին, դա պարզապես լսված պատմություն չի. ես այդ ամենը իմացել եմ դեռ մինչև էս վերջին դեպքերը: Ուղղակի դու կարող ես ժխտել, ասել, թե հորինում եմ, թե այդ ամենը հորինվել է էս վերջին բաներն արդարացնելու համար: Դու էդ իրավունքն ունես, բայց ես էլ վիրավորվելու իրավունք ունեմ: Լավ, հասարակ բան. ինչու՞ էր մեր ֆակուլտետի անունը սխալ գրված: Ախր եթե տեղեկատվությունն այդքան ստուգում են, մի հասարակ ֆակուլտետի անունն էլ դժվար չէ ճշտել… Ինչու՞ դեկանին չեն դիմել: Օբյեկտիվ լրատվությունը դա է պահանջում:

  16. #59
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    80 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից գալիս, հագնում ենք այն տխուր թեմային, որ Հայաստանում օբյեկտիվ տեղեկատվություն չկա… Ինչ վերաբերում է դեկանին, դա պարզապես լսված պատմություն չի. ես այդ ամենը իմացել եմ դեռ մինչև էս վերջին դեպքերը: Ուղղակի դու կարող ես ժխտել, ասել, թե հորինում եմ, թե այդ ամենը հորինվել է էս վերջին բաներն արդարացնելու համար: Դու էդ իրավունքն ունես, բայց ես էլ վիրավորվելու իրավունք ունեմ: Լավ, հասարակ բան. ինչու՞ էր մեր ֆակուլտետի անունը սխալ գրված: Ախր եթե տեղեկատվությունն այդքան ստուգում են, մի հասարակ ֆակուլտետի անունն էլ դժվար չէ ճշտել… Ինչու՞ դեկանին չեն դիմել: Օբյեկտիվ լրատվությունը դա է պահանջում:
    Բյուր, մի խառնիր ամեն ինչը: Մասնավորապես իմ ունեցած տեղեկատվությունը օբյեկտիվ է, թե ոչ ուրիշ հարց է, բայց այն միայն մամուլից ստացված տեղեկատվություն չէ: Էնպես որ անցնենք առաջ: Ինչ վերաբերվում է դեկանին, ապա ես ոչ մի տեղ չեմ գրել որ չեմ հավատում, այլ գրել որ այդ մասին կարծիք կազմել չեմ կարող ու հազար ներողություն, բայց քո օդում ասածները չեն կարող բավարար լինել քեզ հավատալու համար: Վիրավորվելը քո իրավունքն է, որից ինքը չի դադարում սխալ լինել: Վիրավորվել նշանակում է, որ դու կարծում ես, որ քո բոլոր ասածները ես պիտի հալած յուղի տեղ ընդունեմ, իսկ կներես, ես սեփական վերլուծելու, տրամաբանելու ունակությունն ունեմ ու չեմ պատրաստվում իմ պատկերացումները պայմանավորել քո խոսքերով: Ու եթե դու սա վիրավորական ես համարում, ապա ի՞նչ ասեմ, վիրավորվիր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #60
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,242
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Ինչ վերաբերվում է դեկանին, ապա ես ոչ մի տեղ չեմ գրել որ չեմ հավատում, այլ գրել որ այդ մասին կարծիք կազմել չեմ կարող ու հազար ներողություն, բայց քո օդում ասածները չեն կարող բավարար լինել քեզ հավատալու համար: Վիրավորվելը քո իրավունքն է, որից ինքը չի դադարում սխալ լինել: Վիրավորվել նշանակում է, որ դու կարծում ես, որ քո բոլոր ասածները ես պիտի հալած յուղի տեղ ընդունեմ, իսկ կներես, ես սեփական վերլուծելու, տրամաբանելու ունակությունն ունեմ ու չեմ պատրաստվում իմ պատկերացումները պայմանավորել քո խոսքերով: Ու եթե դու սա վիրավորական ես համարում, ապա ի՞նչ ասեմ, վիրավորվիր:
    Ա՛րտ, ես չեմ ասել, թե այստեղ գրածներս պետք է հալած յուղի տեղ ընդունես: Վերջիվերջո, ես էստեղ մինչև վերջ չեմ ասել: Ասում եմ՝ ֆորումում գրելու բան չէ, քեզ առանձին կպատմեմ մի օր: Ինձ համար վիրավորականը ոչ թե վերլուծելու ընդունակությունն է, այլ բերանս փակելու համար սուտ ես ասում-ը շպրտելը: Ուղղակի սա ասում եմ, որովհետև դեպքեր եղել են, թեև ոչ քո կողմից:

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43
  2. Քննարկումներ Աստվածաշնչից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 10.07.2011, 23:14
  3. Կինոռեվյու. քննարկումներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 10:36
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •