User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Քրիստոսի տոհմածառը

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քրիստոսի տոհմածառը

    Աթեիստի՝ հարակից թեմայում բարձրացրած հարցի վերաբերյալ, տեղադրում եմ http://www.lifeofchrist.com/life/genealogy/default.asp կայքում ներկայացված նյութի հայերեն թարգմանությունը:

    Հիսուս Քրիստոսի տոհմածառը
    Մատթ. 1.1-17 և Ղուկ. 3.23-28 ում ներկայացվում է Հիսուսի տոհմածառը: Մատթևոսը նկարագրել է Հովսեփի գիծը, իսկ Ղուկասը՝ Մարիամինը:

    Մեկնաբանության հիմունքները
    Հիսւոսի տոհմաբանությունը հասկանալու համար կարևոր է պատկերացում ունենալ նրա մասին, թե ինչպես էին հրեաները մեկնաբանում ժառանգական գրառումները:

    Սեփականության իրավունքը
    Հրեաները բծախնրորեն կազմում և պահպանում էին տոհմաբանական գրառումները: Դա, հիմնականում, պայմանավորված էր նրանով, որ սեփականություն իրավունքն Իսրայելում կապված էր ժառանգականության հետ:
    Երբ հրեաները բնակվեցին Իսրայելում, նրանց ցեղերին իբրև ժառանգություն հողակտորներ հասան: Հողը կարելի էր մշակել, ինչպես նաև՝ վաճառել: Յուրաքանչյուր 50 տարին մեկ, սեփականությունից զրկված ընտանիքը կարող էր իր իրավունքները պնդել այն հողատարածքի նկատմամբ, որը նրա նախնիները ստացել էին սկզբնական բաժանման ժամանակ: Անհատները, որոնք չէին կարող ներկայացնել իրենց տոհմածառը, չունեին ժառանգական իրավունքներ իսրայելական ազգում: Նրանք համարվում էին իրավազուրկ օտարականներ: Միայն այս փաստը մեծապես նպաստել է նրան, որ հրեաները կարևորեն տոհմանբանությունը:

    Մարգարեությունները
    Մարգարեությունները ևս նպաստել են հրեաների հետաքրքրության մեծացմանը տոհմաանութան նկատմամբ: Աստված մի քանի մարդու խոստացել էր, որ մեսիան կլինի նրանց ժառանգորդը: Այս ժառանգականությունը ցույց տալու համար կարևոր էր խնամքով կազմել և պահպանել տոհմաբանական գրառումները: Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս խոստումները և դրանց իրականացումը.

    Անձնավորությունը***********Խոստումը***************Կատարումը
    Ադամ*************************************Ծննդ. 3.15********************Ղուկ. 3.38
    Աբրահամ*******************************Ծննդ. 22.18******************Մատթ. 1.1-2, Ղուկ. 3.34
    Հուդա*************************************Ծննդ. 49.10******************Միքիա 5.2, Մատթ. 1.2-3, Ղուկ. 3.33
    Հեսսե**************************************Ես. 11.1, 10******************Մատթ. 1.5-6, Ղուկ. 3.33
    Դավիթ************************************Բ Թագ. 7.12-13*************Մատթ. 1.1, 6, Ղուկ. 3.31

    «Որդի» բառի կիրառումը
    Հրեաները «որդի» բառն օգտագործել են ոչ այն սահմանափակ իմաստով, որով մենք այն օգտագործում ենք ներկայում: Մատթ. 1.1-ը նշում է, որ Հիսուսը «որդին էր Դավթի, Աբրահամի որդու»: Սա, ամենայն հավանականությամբ, կհասկացվի այնպես, իբրև Դավիթը եղել էր Հիսուսի հայրը, իսկ Աբրահամը՝ նրա պապը: Սակայն հրեաները կհասկանային, որ Մատթևոսն ի նկատի չուներ, որ այս մարդկանց միջև ընդամենը մեկ սերունդ է ընկած, այլ, որ Հիսուսը եղել է Դավթի ժառանգներից, որը եղել է Աբրահամի ժառանգներից: Այս փաստը հետևում է նաև նշվածին հետևող խոսքերից /Մատթ. 1.2-17/:
    Հրեայի մտածելակերպով, «որդի» բառը կարող էր կիրառվել որևէ մեկի նկատմամբ, ով անմիջական ժառանգ չէր հանդիսանում, ինչպես ընդունված է այսօր մեկնաբանել այդ բառը: Այն կարող էր նշանակել նաև ժառանգ, որը կարող էր լինել թոռ, ծոռ, կամ ավելի հեռավոր ազգական:

    Տոհմաբանական զեղջում
    Նախնիների թվարկման ժամանակ սերունդների բաց թողնելը կարելի է կոչել տոհմաբանական զեղջում: Տոհմաբանական զեղջումն առկա է ոչ միայն Մատթ. 1.1-ում, այլև Հին կտակարանում: Համեմատելով Եզրաս 7.3-ը և Ա Մնացորդաց 6.7-10-ը, կարող ենք տեսնել, թե ինչպես է Եզրասը մտածված կերպով բաց թողնում վեց սերունդՄարէոթից մինչև Ազարիան /Հոնասի որդին/: «Որդի» բառը կարող է կիրառվել առանց «որդիության» ժառանգականություն նշելու համար: Չնայած նրան, որ Զօրաբաբելը Սաղաթիէլի եղբորորդին էր, նրան անվանում են «Սաղաթիէլի որդի» /Եզրաս 3.2, Նեեմիա 12.1, Անգէ 1.12/
    Հայիրը մեկ այլ օրինակ է այս սկզբունքի կիրառման: Նա Մանասեի հեռավոր ժառանգներից էր /Ա Մնացորդաց 2.21-23 և 7.14-15/, /աղջիկ թոռան թոռը/, սակայն անվանվում է «Մանասեի որդի» /Թվոց 32.41, Բ Օրինաց 3.14, Գ Թագավորաց 4.13/: Այսպիսով, «որդի» բառը կարող էր կիրառվել տարբեր տեսակի հարազատական կապերի նկարագրության համար:

    շարունակելի
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (04.01.2009), Աթեիստ (17.08.2011), Գիտունիկ (17.11.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Քրիստոսի տոհմածառն ըստ Մատթևոսի
    Մատթևոը գրում էր հրեաներին՝ Հիսուսին որպես հրեաների թագավոր ներկայացնելու նպատակով /Մատթ. 1.1-17/: Նա սկսում է իր գրառումը՝ Հիսուսին ներկայացնելով որպես Դավթի գահի օրինական ժառանգորդ: Այս փաստն անմիջապես շետվում է առաջին խոսքում, ըստ որը սկսվում է այսպես. «Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու»: Նրա ազգակցությունը Իսրայելի թագավոր Դավթի հետ նշվում է Իսրայելի հոր՝ Աբրահամի հետ ունեցածից առաջ: Մատթևոսի նկարագրած տոհմածառը ներկայացնում է Հովսեփի՝ Քրիստոսի օրինավոր հոր նախնիներին:

    Տոհմածառի կառուցվածքը
    Մատթևոսի ներկայացրած կառուցվածքն իջնում է հորից որդու՝ սկսելով Աբրահամից: Բացի դրանից, նա բաժանում է այն 14 սերունդներից բաղկացած երեք խմբերի, որոնք տարանջատված են կարևոր պատմական իրադարձություններով /Մատթ. 1.17/.
    ա. Աբրահամից մինչև Դավիթ թագավոր /Մատթ. 1.2-6/
    բ. Դավթի թագավորությունից մինչև բաբելոնյան գերություն /Մատթ. 1.6-11/
    գ. Բաբելոնյան լծից ազատումից մինչև Քրիստոս /Մատթ. 1.12-16/

    Յուրաքանչյուր խմբում նշված անունները բերված են ստորև:

    Աբրահամից մինչև Դավիթ.
    Աբրահամ
    Իսահակ
    Հակոբ
    Հուդա
    Փարես
    Եզրոն
    Արամ
    Ամինադաբ
    Նաասոն
    Սաղմոն
    Բոոս
    Օբէդ
    Հեսսէ
    Դավիթ

    Դավթից մինչև գերություն.
    Դավիթ
    Սողոմոն
    Րոբովամ
    Աբիա
    Ասափ
    Հոսափատ
    Հորամ
    Օզիա
    Հովաթամ
    Աքազ
    Եզեկիա
    Մանասէ
    Ամոս
    Հոսիա

    Գերությունից ազատվելուց մինչև Քրիստոս
    Հեքոնիա
    Սաղաթիէլ
    Զորոբաբէլ
    Աբիուդ
    Եղիակիմ
    Ազոր
    Սադոկ
    Աքին
    Եղիուդ
    Եղիազար
    Մատթան
    Յակոբ
    Յովսէփ
    Քրիստոս

    Զեղջումներ
    Մատթևոսը տոհմաբանական զեղջում է թույլ տվել՝ բաց թողնելով որոշ անուններ, որոնք հանդիպում են ավելի վաղ գրառումներում: Ոմանք համարում են, որ զեղջումը թույլ է տրված՝ հեշտ հիշելու համար տոհմածառը: Ինչպես նշվել է ավելի վաղ, տոհմաբանական զեղջումն ունի աստվածաշնչյան նախադեպեր:

    Անունների կրկնությունը
    Կարևոր է նշել, որ Մատթևոսը չի ասում, որ կար ընդամենը 42 սերունդ /14 անգամ 3/: Նա նշում է, որ Աբրահամաից Դավիթ, Դավթից մինչև գերություն և գերությունից ազատվելուց մինչև Քրիստոս եղել է, համապատասխանաբար, 14 սերունդ: Դավթի անունը նշվում է երկու անգամ, քանի որ նա կենդանի էր, առաջին և երկրորդ բաժանումները որոշող իրադարձույթունների սահմանագծին:

    շարունակելի
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (13.12.2010), Yellow Raven (04.01.2009), Գիտունիկ (17.11.2018)

  5. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոսի տոհմածառն ըստ Մատթևոսի
    .....
    Յովսէփ
    Քրիստոս
    .....
    Հենց սա էլ հիմք էր հանդիսացել Լեո Տաքսիլի համար` Քրիստոսի ծագումնաբանությունը կատակերգության վերածելու համար:
    Մի քանի խոստումներ` քո սերնդից կլինի, արդյունքում` Հովսեփն ընդամենը խորթ հայրն էր:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (17.11.2018)

  7. #4
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    40
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիսուս Քրիստոսի տոհմածառը
    Մատթ. 1.1-17 և Ղուկ. 3.23-28 ում ներկայացվում է Հիսուսի տոհմածառը: Մատթևոսը նկարագրել է Հովսեփի գիծը, իսկ Ղուկասը՝ Մարիամինը:
    Ես էլ գիտեյի սրա մասին, բայց քանի լավ չէի կարող բացատրել այդ, ուղղակի չնշեցի այդ մասին…Մերսի հետաքրքիր գրառման համար
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  8. #5
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    40
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց սա էլ հիմք էր հանդիսացել Լեո Տաքսիլի համար` Քրիստոսի ծագումնաբանությունը կատակերգության վերածելու համար:
    Մի քանի խոստումներ` քո սերնդից կլինի, արդյունքում` Հովսեփն ընդամենը խորթ հայրն էր:
    Դրա համար էլ Ղուկասը նկարագրում է Մարիամի տոհմածառն նաև…
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մատթ. 1.1-17 և Ղուկ. 3.23-28 ում ներկայացվում է Հիսուսի տոհմածառը: Մատթևոսը նկարագրել է Հովսեփի գիծը, իսկ Ղուկասը՝ Մարիամինը:
    Պաաաա՜հ, էս իմ սիրած թեմաներից ա… Մի ժամանակ էնքան էինք տարվել սրանով, որ ուզում էինք ամբողջ Աստվածաշունչը քրքրել, հատ-հատ գտնել բոլոր անունները ու մե՜ծ տոհմածառ սարքել: Հարց. բայց ախր Ղուկասի ավետարանում նշված չէ, որ Մարիամի տոհմածառն է: Ո՞նց իմանանք, որ իրոք այդպես է:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.08.2011)

  11. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Կանայք Քրիստոսի տոհմածառում
    Մատթևոսը հինգ կնոջ անուն է նշում իր ներկայացրած տոհմածառում: Սա հատկանշական փաստ է, քանի որ հրեաները չունեին կանանց անուններն իրենց գրառումներում նշելու: Նույնիսկ ավելի ուշագրավ է այն փաստը, որ Մատթևոսն ընդգրկել է որոշ վատահամբավ կանանց: Տոհմածառում ընդգրկված հինգ կանայք են՝ Թամարը, Ռաքաբը, Հռութը, Բերսաբէէն և Մարիամը:

    Թամար. Ծննդոց 38.6-30
    Թամարը Հուդայի հարսն էր: Նա անզավակ այրի էր, որին ամուսնու մահից հետո կնության էր առել տագրը: Այս ամուսնությամբ նրա զավակը պետք է պահպաներ հանգուցյալի անունը և ժառանգությունը: Նման միությունը կոչվում էր «լեվիրատային ամուսնություն» /Բ Օրինաց 25.5-6, http://ru.wikipedia.org/wiki/Левират/:
    Ցավոք, Թամարի տագրը հրաժարվեց նրա հետ նորմալ սեռական հարաբերություններից, ինչի համար արժանացավ մահվան՝ Աստծո կողմից: Դրանից հետո Հուդան Թամարին չէր թուլատրում ամուսնանալ իր որևէ որդու հետ: Ուստի, Թամարը, քողարկելով իրեն որպես մարմնավաճառ՝ գայթակղում է Հուդային: Դրա շնորհիվ նա դառնում է Փերեսի մայրը:

    Ռաքաբ. Հեսու 2.1-24
    Ռաքաբը մարմնավաճառ էր, որն ապրում էր Երիքովում: Նա թաքցրեց Հեսուի լրտեսներին: Դրա համար իսրայելացիները խնայեցին նրա կյանքը, երբ գրավեցին Երիքովը: Հետագայում նա դարձավ Սաղմոնի կինը և Բոոսի մայրը: Ռաքաբի հավատքը հետագայում արժանանում է գովեստի /Եբր. 11.30-31/

    Հռութ. Հռութ 1.1-4.22
    Հռութը օտարական էր Մովաբի երկրից: Նա հրեայի այրի էր: Նրա սկեսուրը, Նեեմին, ևս ապրում էր Մովաբում: Նեեմին վերադարձավ Իսրայել, երբ իր ընտանիքը մահացավ: Հռութը շատ նվիրված էր սկեսրոջը: Նա թողեց իր երկիրը՝ նրան հետևելու համար: Իսրայելում նա ամուսնացավ Նեեմիի ազգականներից մեկի, Բոոսի հետ: Հռութը դարձավ Օբեդի՝ Դավիթ արքայի պապի մայրը:

    Բերսաբէէ. Բ Թագավորաց 11.1-27
    Բերսաբէէն խեթացի Ուրիայի կինն էր, որը զինվոր էր Դավիթ արքայի բանակում: Բերսաբէէն և Դավիթը շնություն գործեցին: Երբ Դավիթը հայտնաբերեց, որ Բերսաբէէն հղի է, նա փորձեց քողարկել այդ փաստը՝ Ուրիային պատերազմից տուն կանչելով՝ հույս ունենալով, որ Ուրիան սեռական հարաբերություններ կունենա իր կնոջ հետ: Ուրիան հետ եկավ Երուսաղեմ, սակայն հրաժարվեց իր կնոջ հետ քնելուց՝ քանի դեռ իսրայելական բանակը պատերազմում էր: Ուստի, Դավիթը Ուրիային ետ ուղարկեց պատերազմելու՝ հրամայելով, որ Ուրիային ճակատը նետեն թեժ կռվի ժամանակ: Երբ Ուրիան այս կերպ սպանվեց, Դավիթը կնության առավ Բերսաբէէին: Աստված պատժեց նրանց՝ զրկելով նրանց անդրանիկ զավակից: Բերսաբէէն հետագայում դարձավ Սողոմոնի մայրը:

    Մարիամ. Մատթ. 1.18-25, Ղուկ. 1.26-56
    /դիտողություն. Աստվածամորը վերաբերող որոշ անհիմն բողոքական տեսակետներ դուրս են մնացել թարգմանությունից: Այսպես թե այնպես, հիմնական թեմայի հետ դրանք չեն առնչվում:/
    Մարիամը եղել է Հիսուսի մայրը և Հովսեփի կինը: Նա կույս էր, երբ կրեց Հիսուսին՝ հղանալով Սուրբ Հոգուց:
    Հովսեփը նշանված էր Մարիամի հետ, երբ հայտնաբերեց, որ նա հղի է: Նա ցանկանում էր հեռացնել նրան իրենից, քանի որ սա ամոթալի էր համարում: Սակայն հրեշտակը պատմեց Հովսեփին, թե ինչ է տեղի ունեցել: Ուստի, Հովսեփը կնության առավ Մարիամին և ոչ մի սեռական հարաբերություն չունեցավ նրա հետ՝ մինչև Հիսուսի ծնվելը:
    Մարիամն այրի էր Հիսուսի մահանալու պահին: Խաչի վրա Հիսուսը նրան հանձնում է իր առաքյալ Հովհաննեսի խնամքին /Հովհ. 19.25-27/:

    շարունակելի

    Հ.Գ. Հարգելի զրուցակիցներ, թեմայի քննարկմանը կանցնեմ նյութն ամբողջությամբ թարգմանելուց և տեղադրելուց հետո;
    Վերջին խմբագրող՝ ars83: 04.01.2009, 01:53:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (04.01.2009), Գիտունիկ (17.11.2018), ՆանՍ (18.08.2011)

  13. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Հիսուսի տոհմաբանությունն ըստ Ղուկասի
    Ղուկասը ներկայացնում է տոհմաբանությունը Ղուկ. 3.23-38-ում: Ղուկասը եղել է բժիշկ: Նա մանրամասնորեն ուսումնասիրել է Քրիստոսի կյանքը և գրել իր Ավետարանը և «Գործք առաքելոցը»: /Կողոս. 4.14, Ղուկ. 1.1-4, Գործք 1.1/

    Ղուկասի լսարանը
    Ղուկասի աշխտությունների առաջին կարդացողները հույն քրիստոնյաներն էին: Մինչդեռ Մաթևոսն իր գրվածքն ուղղել է հրեաներին, Ղուկասը գրել է հույներին: Մատթևոսը, տոհմաբանությունը ներկայացնելիս, շեշտը դրել է Դավթի գահի նկատմամբ Հիսուսի օրինական իրավունքների վրա: Քանի որ Ղուկասի լսարանին ավելի քիչ էր հետաքրքրում հրեական մարգարեությունների իրականացումը, տոհմածառի ներկայացման ժամանակ նա կենտրոնանում է Հիսուսի՝ Աստծո որդի լինելու վրա: Շեշտը դրված չէ Դավթի ժառանգ լինելու վրա:

    Տարբերությունների պատճառը
    Մատթևոսի և Ղուկասի ներկայացրած տոհմաբանությունների միջև եղած տարբերությունները կարելի է բացատրել նրանով, որ Մատթևոսը ներկայացրել է Հովսեփի նախնիներին, իսկ Ղուկասը՝ Մարիամի:

    Տոհմածառի նկարագրության յուրահատուկ զետեղումը
    Ղուկասը զետեղում է տոհմածառի նկարագրությունը Քրիստոսի մկրտությունից հետո:
    Երբ Հիսուսը մկրտվեց, Աստված ասաց. «Սա է իմ սիրելի Որդին»: Անմիջապես այս իրադարձության նկարագրումից հետո, կարծես Աստծո հայտարարությունն ապացուցելու համար, Ղուկասը զետեղում է իր Ավետարանում Քրիստոսի տոհմածառի նկարագրությունը:

    Հույն քրիստոնյաների քաջալերումը
    /դիտողություն. «հույն» բառը գործածվում է Նոր կտակարանում նաև որպես «ոչ հրեայի» համարժեք/
    Տոհմածառն իր գագաթնակետին է հասնում՝ Քրիստոսին ներկայացնելով որպես «որդի... Ադամի, որ է որդի Աստուծոյ» /Ղուկ 3.38/: Սրանով ընդգծվում է Քրիստոսի մարդեղությունը և բոլոր քրիստոնյաների հավասարությունը՝ անկախ նրանց ծագումից: Հրեական ծագում ունեցող հրեաները սկզբնական շրջանում այլազգի քրիստոնյաներին համարում էին իրենց նկատմամբ ստորադաս /Գործք 15.1-31, Գաղ. 2.11-16/: Ղուկասի ներկայացրած տոհմածառն ընգծում է այն փաստո, որ Հիսուսն Աստծո Որդի էր: Քանի որ բոլոր մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով /Ծննդ. 1.26-27/, սա կարող էր լինել ոչ հույն քրիստոնյաների համար քաջալերվելու աղբյուր:

    շարունակելի
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (04.01.2009), Գիտունիկ (17.11.2018)

  15. #9
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ Ղուկասը նկարագրում է Մարիամի տոհմածառն նաև…
    Մարիամը Դավթի դուստրը չէր, որքան ես տեղյակ եմ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  16. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Հովսեփը՝ Քրիստոսի տոհմածառում
    Մատթևոը և Ղուկասը ցույց են տալիս, որ Հովսեփը Քրիստոսի օրինական հայրն էր, բայց ոչ գենետիկականը: Հիսուսը գերբնական կերպով հղացել էր Աստվածամոր մեջ՝ Սուրբ Հոգուց: Մարիամի ամուսինը լինելով, Հովսեփը համարվում է Քրիստոսի հայրը: Հիսուսը ծնվեց Հովսեփի ընտանիքում. նա օրինական ժառանգ էր: Հովսեփի միջոցով նա օրինական իրավունք ստացավ Դավթի գահի նկատմամբ: Չնայած նրան, որ Հիսուսն Հովսեփի օրինական ժառանգն էր, նա նրա ֆիզիկական ժառանգը չէր: Ղուկասն անմիջականորեն անդրադառնում է այս հարցին՝ տոհմածառը ներկայացնելիս, ասելով որ «Հիսուս... ինչպես կարծում էին որդին էր Հովսեփի» /Ղուկ. 3.23/ Պարզ է, որ մարդիկ կարծում էին, որ Հովսեփը Հիսուսի կենսաբանական հայրն էր, մինչդեռ դա այդպես չէր /Մատթ. 13.55/

    Ո՞վ էր Հովսեփի հայրը
    Առաջին հայացքից թվում է, որ Մատթևոսը և Ղուկասը հակասության մեջ են մտնում այն հարցում, թե ով է Հովսեփի հայրը: Մատթևոսը նշում է, որ նա Հակոբի որդին է, մինչդեռ Ղուկասը նշում է, որ նա Հեղիի որդին է: Բարեբախտաբար, անսովոր մի աղբյուր օգնել է ուսումնասիրողներին պարզել այս հարցը:
    Երուսաղեմյան Թալմուդը նշում է, որ Մարիամը Հեղիի դուստրն էր /Haggigah, գիրք 77-րդ, 4/: Այսպիսով, Հովսեփը Հեղիի փեսան էր:
    /դիտողություն. ներկայացված տեսակետը տարբերվում է ուղղափառ քրիստոնեական Եկեղեցու ավանդույթից, ինչքանով տեղյակ եմ, կփորձեմ պարզել հետագայում/: Ղուկասը հանգիստ կարող էր Հովսեփին կոչել «Հեղիի որդի», քանի որ դա չէր հակասում «որդի» բառի՝ այդ ժամանակվա գործածությանը: Ավելին, փեսային որդի կոչելն ուներ նախադեպեր Աստվածաշնչում:

    շարունակելի
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (04.01.2009), Գիտունիկ (17.11.2018)

  18. #11
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    40
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարիամը Դավթի դուստրը չէր, որքան ես տեղյակ եմ
    բայց ես չեմ էլ ասում, որ դուստրն է, այլ նրա սերնդից էր, այսինքն նա էլ էր սերում Դավթի տոոհմից
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  19. #12
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ես չեմ էլ ասում, որ դուստրն է, այլ նրա սերնդից էր, այսինքն նա էլ էր սերում Դավթի տոոհմից
    Եղբայր.. Սենց դժվար ա շփվելը Պարզ բան ա, որ Դավթին ու Մարիամին դարեր էին իրարից բաժանում: Դավթի դուստր ասելով` հենց նկատի ունեի սերնդից: Լուրջ դժվար ա` ամեն զույգ գրառման մեջ մեկնաբանել, թե ինչ նկատի ունեի կենտում Անցած լինի
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  20. #13
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    40
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր.. Սենց դժվար ա շփվելը Պարզ բան ա, որ Դավթին ու Մարիամին դարեր էին իրարից բաժանում: Դավթի դուստր ասելով` հենց նկատի ունեի սերնդից: Լուրջ դժվար ա` ամեն զույգ գրառման մեջ մեկնաբանել, թե ինչ նկատի ունեի կենտում Անցած լինի
    Դե կարելի էր ուղղակի նշել դուստրի տեղը սերընդակիցը… բայց Ղուկասը նույնպես հիշատակում է Դավիթին, տոհմածառը գրելով…

    ՀԳ. սկսբում ես էլ զարմացա, բայց հետո հասկացա, բայց արդեն ուշ էր
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

  21. #14
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե կարելի էր ուղղակի նշել դուստրի տեղը սերընդակիցը… բայց Ղուկասը նույնպես հիշատակում է Դավիթին, տոհմածառը գրելով…

    ՀԳ. սկսբում ես էլ զարմացա, բայց հետո հասկացա, բայց արդեն ուշ էր
    Հիսուսին կոչում էին նաև Դավթի որդի որդի բառի ասոցիացիան նաև սերունդն ա էս պարագայում: Ինչ վերաբերվում ա Ղուկասին, չեմ հիշում հիշատակումը, բայց չեմ վիճում, կնայեմ: Իմ հիշելով` չկար, բայց կարող ա և դավաճանում ա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  22. #15
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    40
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոսի տոհմածառը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիսուսին կոչում էին նաև Դավթի որդի որդի բառի ասոցիացիան նաև սերունդն ա էս պարագայում: Ինչ վերաբերվում ա Ղուկասին, չեմ հիշում հիշատակումը, բայց չեմ վիճում, կնայեմ: Իմ հիշելով` չկար, բայց կարող ա և դավաճանում ա
    Կասեմ, իզուր տեղը նեություն մի քաշիր…
    Մաթևոս 1:6 « Հեսսեն ծնավ Դավիթ թագավոր…»
    Ղուկաս 3:31 «…որ Նաթանի, որ Դավթի…»

    ՀԳ. իսկ ավելի պարզ՝ ARS83-ի գրածից մի մեջբերում.
    Ղուկասի աշխտությունների առաջին կարդացողները հույն քրիստոնյաներն էին: Մինչդեռ Մաթևոսն իր գրվածքն ուղղել է հրեաներին, Ղուկասը գրել է հույներին: Մատթևոսը, տոհմաբանությունը ներկայացնելիս, շեշտը դրել է Դավթի գահի նկատմամբ Հիսուսի օրինական իրավունքների վրա: Քանի որ Ղուկասի լսարանին ավելի քիչ էր հետաքրքրում հրեական մարգարեությունների իրականացումը, տոհմածառի ներկայացման ժամանակ նա կենտրոնանում է Հիսուսի՝ Աստծո որդի լինելու վրա: Շեշտը դրված չէ Դավթի ժառանգ լինելու վրա:
    Վերջին խմբագրող՝ Terminator: 04.01.2009, 03:50: Պատճառ: Ավելացում
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •