Ես չէի էլ տեսել որ իմ հարցի պատվին առաձին թեմա կա բացված, ստեղ էլ պատասխանեմ
Էսքան լուրջ-լուրջ գրած ա (Ars83-ն էլ տանջվել թարգմանել է), բայց ախր էդ տեքստը ինտերնետում լցրած ա։
Սկզբում ցուցակ, տոհմածառերն ըստ օրվա հերոսների՝ Ղուկասի և Մատթեոսի։
Կոդ:
ՂՈՒԿԱՍ ՄԱՏԹԵՈՍ
1 Յիսուս Յիսուս
2 Յովսէփի Յովսէփի
3 Յակոբի Յակոբը
4 Հեղիի Մատթանը
5 Մատաթէի Եղիազարը
6 Ղեւիի Եղիուդը
7 Մեղքիի Աքինը
8 Յաննէի Սադոկը
9 Յովսէփի Ազորը
10 Մատթէի Եղիակիմը
11 Ամոսի Աբիուդը
12 Նաւումի Զորոբաբէլը
13 Էսղիի Սաղաթիէլը
14 Նանգէի Յեքոնիան
15 Մաաթի Յոսիան
16 Մատաթէի Ամոսը
17 Սեմէիի Մանասէն
18 Յոսէքէի Եզեկիան
19 Յոդայի Աքազը
20 Յովնանէի Յովաթամը
21 Րէսայի Օզիան
22 Զորոբաբէլի Յորամը
23 Սաղաթիէլի Յոսափատը
24 Ներիի Ասափը
25 Մեղքիի Աբիան
26 Ադդէի Րոբովամը
27 Կոսամի Սողոմոնը
28 Ելմոդադի Դաւիթը
29 Երէի Յեսսէն
30 Յեսուի Օբէդը
31 Եղիազարի Բոոսը
32 Յորամի Սաղմոնը
33 Մատթէի Նաասոնը
34 Ղեւիի Ամինադաբը
35 Սիմէոնի Արամը
36 Յուդայի Եզրոնը
37 Յովսէփի Փարեսը
38 Յովնամի Յուդան
39 Եղիակիմի Յակոբը
40 Մելլէի Իսահակը
41 Մեննէի Աբրահամը
42 Մատտաթայի
43 Նաթանի
44 Դաւթի
45 Յեսսէի
46 Օբէդի
47 Բոոսի
48 Սաղմանի
49 Նաասոնի
50 Ամինադաբի
51 Արամի
52 Ադմէի
53 Առնէի
54 Եսրոնի
55 Փարէսի
56 Յուդայի
57 Յակոբի
58 Իսահակի
59 Աբրահամի
Հիմա տարօրինակությունները
1. Ղուկասը տոհմածառը ներկայացնելիս օգտվում ա արդեն լավ բացատրված «որդի» բառից, որը ենթադրում ա նույն տոհմից, բայց կարող ա արանքում մի քանի պորտ էլ բաց թողած լինի։ Իսկ Մատթեոսը օգտագործում ա «ծնեց» բառը, որին ստեղ «որդի» բառի նման բացատրություն չի տրվում, ու ես ենթադրում եմ, որ գոնե սա ունի էն իմաստը, ինչ մեր օրերում։
Ես դեպքում ինչու է Ղուկասի մոտ Աբրահամից Հիսուս հասնում 59 պորտով, իսկ Մատթեոսի մոտ 41։ Եթե հակառակը լիներ, կասեի, դե մարդիկ «որդի» բառն օգտագործելով, մի երկու պորտի (սերնդի) վրով թռել են։ Բայց էս դեպքում թռնելով չես բացատրի։
2.
ars83-ի խոսքերից
Առաջին հայացքից թվում է, որ Մատթևոսը և Ղուկասը հակասության մեջ են մտնում այն հարցում, թե ով է Հովսեփի հայրը: Մատթևոսը նշում է, որ նա Հակոբի որդին է, մինչդեռ Ղուկասը նշում է, որ նա Հեղիի որդին է: Բարեբախտաբար, անսովոր մի աղբյուր օգնել է ուսումնասիրողներին պարզել այս հարցը:
Չգիտես որտեղից վերլուծաբանը որոշում է, որ Ղուկասի մոտ Հովսեփի հայրը Հողին է, սակայն երբ բացում հայկական կամ ռուսական տարբերակները, պարզ գրված է
«Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը։ Եւ, ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի ...»։
Այսինքն Մարիամի տոհմածառն այստեղ այնքան կապ ունի, ինչքան Հովսեփը՝ Հիսուսի ծնվելու գործում, այսինքն 0-ական։
3. Պատկերացրեք մի քանի մարդ նստում եմ մաթեմատիկային նվիրված գիրք գրելու։ Գրքի սկզբում գրված է 5+5=10, կարդում հասնում ես կեսերը, մյուսը գրում է 5+5 =13: Ու երբ մարդիկ զարմացած հարցնում են, «Էս ի՞նչ հաշիվ ա», վերլուծաբանները պարզում են, որ երկրորդը ոչ թե անգրագետ էր, այլ պարզապես հաշվում էր հաշվարկման 7-ական համակարգում (ինքն էդ պահին էդ էր ուսումնասիրում, իրեն այդպես էր հարմար), ո՞ւմ է հետաքրքրում, որ դա գրվում է լայն զանգվածների համար ու սկզբի հետ էլ չի բռնում։
Ճի՞շտ եք համարում նման գրքին լուրջ վերաբերվելը։
Էջանիշներ