User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Քրիստոսի տոհմածառը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քրիստոսի տոհմածառը

    Աթեիստի՝ հարակից թեմայում բարձրացրած հարցի վերաբերյալ, տեղադրում եմ http://www.lifeofchrist.com/life/genealogy/default.asp կայքում ներկայացված նյութի հայերեն թարգմանությունը:

    Հիսուս Քրիստոսի տոհմածառը
    Մատթ. 1.1-17 և Ղուկ. 3.23-28 ում ներկայացվում է Հիսուսի տոհմածառը: Մատթևոսը նկարագրել է Հովսեփի գիծը, իսկ Ղուկասը՝ Մարիամինը:

    Մեկնաբանության հիմունքները
    Հիսւոսի տոհմաբանությունը հասկանալու համար կարևոր է պատկերացում ունենալ նրա մասին, թե ինչպես էին հրեաները մեկնաբանում ժառանգական գրառումները:

    Սեփականության իրավունքը
    Հրեաները բծախնրորեն կազմում և պահպանում էին տոհմաբանական գրառումները: Դա, հիմնականում, պայմանավորված էր նրանով, որ սեփականություն իրավունքն Իսրայելում կապված էր ժառանգականության հետ:
    Երբ հրեաները բնակվեցին Իսրայելում, նրանց ցեղերին իբրև ժառանգություն հողակտորներ հասան: Հողը կարելի էր մշակել, ինչպես նաև՝ վաճառել: Յուրաքանչյուր 50 տարին մեկ, սեփականությունից զրկված ընտանիքը կարող էր իր իրավունքները պնդել այն հողատարածքի նկատմամբ, որը նրա նախնիները ստացել էին սկզբնական բաժանման ժամանակ: Անհատները, որոնք չէին կարող ներկայացնել իրենց տոհմածառը, չունեին ժառանգական իրավունքներ իսրայելական ազգում: Նրանք համարվում էին իրավազուրկ օտարականներ: Միայն այս փաստը մեծապես նպաստել է նրան, որ հրեաները կարևորեն տոհմանբանությունը:

    Մարգարեությունները
    Մարգարեությունները ևս նպաստել են հրեաների հետաքրքրության մեծացմանը տոհմաանութան նկատմամբ: Աստված մի քանի մարդու խոստացել էր, որ մեսիան կլինի նրանց ժառանգորդը: Այս ժառանգականությունը ցույց տալու համար կարևոր էր խնամքով կազմել և պահպանել տոհմաբանական գրառումները: Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս խոստումները և դրանց իրականացումը.

    Անձնավորությունը***********Խոստումը***************Կատարումը
    Ադամ*************************************Ծննդ. 3.15********************Ղուկ. 3.38
    Աբրահամ*******************************Ծննդ. 22.18******************Մատթ. 1.1-2, Ղուկ. 3.34
    Հուդա*************************************Ծննդ. 49.10******************Միքիա 5.2, Մատթ. 1.2-3, Ղուկ. 3.33
    Հեսսե**************************************Ես. 11.1, 10******************Մատթ. 1.5-6, Ղուկ. 3.33
    Դավիթ************************************Բ Թագ. 7.12-13*************Մատթ. 1.1, 6, Ղուկ. 3.31

    «Որդի» բառի կիրառումը
    Հրեաները «որդի» բառն օգտագործել են ոչ այն սահմանափակ իմաստով, որով մենք այն օգտագործում ենք ներկայում: Մատթ. 1.1-ը նշում է, որ Հիսուսը «որդին էր Դավթի, Աբրահամի որդու»: Սա, ամենայն հավանականությամբ, կհասկացվի այնպես, իբրև Դավիթը եղել էր Հիսուսի հայրը, իսկ Աբրահամը՝ նրա պապը: Սակայն հրեաները կհասկանային, որ Մատթևոսն ի նկատի չուներ, որ այս մարդկանց միջև ընդամենը մեկ սերունդ է ընկած, այլ, որ Հիսուսը եղել է Դավթի ժառանգներից, որը եղել է Աբրահամի ժառանգներից: Այս փաստը հետևում է նաև նշվածին հետևող խոսքերից /Մատթ. 1.2-17/:
    Հրեայի մտածելակերպով, «որդի» բառը կարող էր կիրառվել որևէ մեկի նկատմամբ, ով անմիջական ժառանգ չէր հանդիսանում, ինչպես ընդունված է այսօր մեկնաբանել այդ բառը: Այն կարող էր նշանակել նաև ժառանգ, որը կարող էր լինել թոռ, ծոռ, կամ ավելի հեռավոր ազգական:

    Տոհմաբանական զեղջում
    Նախնիների թվարկման ժամանակ սերունդների բաց թողնելը կարելի է կոչել տոհմաբանական զեղջում: Տոհմաբանական զեղջումն առկա է ոչ միայն Մատթ. 1.1-ում, այլև Հին կտակարանում: Համեմատելով Եզրաս 7.3-ը և Ա Մնացորդաց 6.7-10-ը, կարող ենք տեսնել, թե ինչպես է Եզրասը մտածված կերպով բաց թողնում վեց սերունդՄարէոթից մինչև Ազարիան /Հոնասի որդին/: «Որդի» բառը կարող է կիրառվել առանց «որդիության» ժառանգականություն նշելու համար: Չնայած նրան, որ Զօրաբաբելը Սաղաթիէլի եղբորորդին էր, նրան անվանում են «Սաղաթիէլի որդի» /Եզրաս 3.2, Նեեմիա 12.1, Անգէ 1.12/
    Հայիրը մեկ այլ օրինակ է այս սկզբունքի կիրառման: Նա Մանասեի հեռավոր ժառանգներից էր /Ա Մնացորդաց 2.21-23 և 7.14-15/, /աղջիկ թոռան թոռը/, սակայն անվանվում է «Մանասեի որդի» /Թվոց 32.41, Բ Օրինաց 3.14, Գ Թագավորաց 4.13/: Այսպիսով, «որդի» բառը կարող էր կիրառվել տարբեր տեսակի հարազատական կապերի նկարագրության համար:

    շարունակելի
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (04.01.2009), Աթեիստ (17.08.2011), Գիտունիկ (17.11.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •