Աստվածաշունչը…
Նաև այն փաստը, որ Արարատ՝ Մասիս լեռը շատ գիտնականների հետաքրքրության ու ուսումնասիրությունների պատճառ է հանդիսացել, իսկ վկաների մասին՝ Հ1 հը-ով ցուցադրված «Նոյյան տապանի որոնումները» վավ. 3 մասանոց ֆիլմում…
Բայց ըստ Ղուրանի և Խորհրդային Հայաստանի մասնագետների կա մի այլ լեռ, Հայկական լեռնաշխարհում, Կորդված լեռներում, Արարադ անունով… բայց այդ լեռան ու Մասիս լեռան նույնականացումն էլ իր բացատրությունը ունի, հիմա չեմ հիշում
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Գիտունիկ (17.11.2018)
Անշուշտ կյանքը երկորդ անգամ հայկական Լեռնաշխարհից բայց ոչ ոք չիջավ Արարատից:Դու ինքդ ասացիր որ կան բազմաթիվ վկայություններ ջրհեղեղի մասին այսպիսով Հայկական Լեռնաշխարհը վեր է ածվել Տապանի,դրա համար էլ համարում են որ կյանքը երկորդ անգամ սկսեց նորից Հայական Լեռնաշխարհից,դե ինքս այդպես եմ մտածում:
Դե դա 2-րդ անգամ, նայց ինչքան հիշում եմ, կան մարդիկ, որոնք ապացուցում էին, որ Դրախտը Հայկական լեռնաշխարհում է եղել…
Ըստ ավանդույթի, Նոյը առաջինը իջավ այդ վայրը, խաղողի որթեր տնկեց, խաղողից էլ գինի ստացավ, նաև այդտեղ էլ թաղված է Նոյի կինը ր այդ վայրը կոճվեց… ՆԱԽԻՋԵՎԱՆ. այսինքն՝ «Նախ իջավ այստեղ…»
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Գիտունիկ (17.11.2018)
Ես չէի էլ տեսել որ իմ հարցի պատվին առաձին թեմա կա բացված, ստեղ էլ պատասխանեմ
Էսքան լուրջ-լուրջ գրած ա (Ars83-ն էլ տանջվել թարգմանել է), բայց ախր էդ տեքստը ինտերնետում լցրած ա։
Սկզբում ցուցակ, տոհմածառերն ըստ օրվա հերոսների՝ Ղուկասի և Մատթեոսի։
Հիմա տարօրինակություններըԿոդ:ՂՈՒԿԱՍ ՄԱՏԹԵՈՍ 1 Յիսուս Յիսուս 2 Յովսէփի Յովսէփի 3 Յակոբի Յակոբը 4 Հեղիի Մատթանը 5 Մատաթէի Եղիազարը 6 Ղեւիի Եղիուդը 7 Մեղքիի Աքինը 8 Յաննէի Սադոկը 9 Յովսէփի Ազորը 10 Մատթէի Եղիակիմը 11 Ամոսի Աբիուդը 12 Նաւումի Զորոբաբէլը 13 Էսղիի Սաղաթիէլը 14 Նանգէի Յեքոնիան 15 Մաաթի Յոսիան 16 Մատաթէի Ամոսը 17 Սեմէիի Մանասէն 18 Յոսէքէի Եզեկիան 19 Յոդայի Աքազը 20 Յովնանէի Յովաթամը 21 Րէսայի Օզիան 22 Զորոբաբէլի Յորամը 23 Սաղաթիէլի Յոսափատը 24 Ներիի Ասափը 25 Մեղքիի Աբիան 26 Ադդէի Րոբովամը 27 Կոսամի Սողոմոնը 28 Ելմոդադի Դաւիթը 29 Երէի Յեսսէն 30 Յեսուի Օբէդը 31 Եղիազարի Բոոսը 32 Յորամի Սաղմոնը 33 Մատթէի Նաասոնը 34 Ղեւիի Ամինադաբը 35 Սիմէոնի Արամը 36 Յուդայի Եզրոնը 37 Յովսէփի Փարեսը 38 Յովնամի Յուդան 39 Եղիակիմի Յակոբը 40 Մելլէի Իսահակը 41 Մեննէի Աբրահամը 42 Մատտաթայի 43 Նաթանի 44 Դաւթի 45 Յեսսէի 46 Օբէդի 47 Բոոսի 48 Սաղմանի 49 Նաասոնի 50 Ամինադաբի 51 Արամի 52 Ադմէի 53 Առնէի 54 Եսրոնի 55 Փարէսի 56 Յուդայի 57 Յակոբի 58 Իսահակի 59 Աբրահամի
1. Ղուկասը տոհմածառը ներկայացնելիս օգտվում ա արդեն լավ բացատրված «որդի» բառից, որը ենթադրում ա նույն տոհմից, բայց կարող ա արանքում մի քանի պորտ էլ բաց թողած լինի։ Իսկ Մատթեոսը օգտագործում ա «ծնեց» բառը, որին ստեղ «որդի» բառի նման բացատրություն չի տրվում, ու ես ենթադրում եմ, որ գոնե սա ունի էն իմաստը, ինչ մեր օրերում։
Ես դեպքում ինչու է Ղուկասի մոտ Աբրահամից Հիսուս հասնում 59 պորտով, իսկ Մատթեոսի մոտ 41։ Եթե հակառակը լիներ, կասեի, դե մարդիկ «որդի» բառն օգտագործելով, մի երկու պորտի (սերնդի) վրով թռել են։ Բայց էս դեպքում թռնելով չես բացատրի։
2. Չգիտես որտեղից վերլուծաբանը որոշում է, որ Ղուկասի մոտ Հովսեփի հայրը Հողին է, սակայն երբ բացում հայկական կամ ռուսական տարբերակները, պարզ գրված է
«Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը։ Եւ, ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի ...»։
Այսինքն Մարիամի տոհմածառն այստեղ այնքան կապ ունի, ինչքան Հովսեփը՝ Հիսուսի ծնվելու գործում, այսինքն 0-ական։
3. Պատկերացրեք մի քանի մարդ նստում եմ մաթեմատիկային նվիրված գիրք գրելու։ Գրքի սկզբում գրված է 5+5=10, կարդում հասնում ես կեսերը, մյուսը գրում է 5+5 =13: Ու երբ մարդիկ զարմացած հարցնում են, «Էս ի՞նչ հաշիվ ա», վերլուծաբանները պարզում են, որ երկրորդը ոչ թե անգրագետ էր, այլ պարզապես հաշվում էր հաշվարկման 7-ական համակարգում (ինքն էդ պահին էդ էր ուսումնասիրում, իրեն այդպես էր հարմար), ո՞ւմ է հետաքրքրում, որ դա գրվում է լայն զանգվածների համար ու սկզբի հետ էլ չի բռնում։
Ճի՞շտ եք համարում նման գրքին լուրջ վերաբերվելը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այո՛:
Այս հավածը Ներսես Շնորհալու « Մատթևոսի Ավետարանի մեկնություն»ից է.
Իսկ որ նահապետների անունների առնչությամբ տարբեր են թվում Մատթեոսի և Ղուկասի [ներկայացրած] ազգաբանությունները, ապա եթե մեկն իմաստությամբ քննի, երկուսի [ներկայացրած] կարգերն էլ վայելուչ ու ճիշտ կգտնի։ Որովհետև Մովսեսը հրեաների համար օրենք էր սահմանել[57], որ երբ մեկն անորդի մեռներ, նրա եղբայրը պիտի առներ նրա կնոջը և երեխա ունենար մեռածի անունով, որպեսզի, ասվում էր, մեռածի հիշատակը չկորչեր սերունդներից, որովհետև դեռևս հարության հույսը հայտնի չէր նրանց։ Այս պատճառով էլ Իսրայելում մի որդուն երկու հոր անուն էին տալիս. մի [անունը]՝ ըստ բնության՝ նրա, ումից ծնվում էր, իսկ մյուսը՝ ըստ օրենքի՝ հոր մեռած եղբոր։ Սրանով երկու եղբայր միևնույն որդին էին ունենում՝ ողջ [եղբայրը]՝ ծնունդով, իսկ մեռածը՝ անվամբ։ Այսպիսով՝ Մատթեոսը ազգաբանության մեջ դնում է ըստ բնության որդիներին, ինչ պատճառով և յուրաքանչյուրի համար «ծնվել» բառն է գործածում, իսկ Ղուկասը՝ [ըստ բնության՝ միայն] մի քանիսին, և [այնուհետև] թվում է մեռած հայրերի՝ ըստ օրենքի որդիներին, ուստիև հիրավի Մատթեոսի պես չի գրում «ծնեց», այլ միայն անուններն է հերթով դնում։ Ինձ թվում է՝ թեև Ղուկասն ինքն էլ էր Հոգով լի, սակայն սրանցում հմտացել էր իր ուսուցիչ Պողոսի շնորհիվ, ով քաջատեղյակ էր նախնիների գիտությանը։ Ուրեմն սրանք են Մատթեոսի և Ղուկասի [ներկայացրած ազգաբանությունների] միջև տարբերությունների և նույնությունների պատճառները։
Սողոմոնն ու Նաթանը Դավթի որդիներն էին, և Մատթեոսը ծնունդները Սողոմոնից է թվում, իսկ Ղուկասը հասցնում է մինչև Նաթան և Դավիթ։ Այսպիսին է երկուսի միջև տարբերությունը։ Սողոմոնի թոռներից քսանչորսերորդը՝ Մատթան անունով, նույն ցեղից իրեն կին է առնում Ասթան անունով մեկին, ումից ըստ բնության ծնում է Հակոբ որդուն։ Մատթանը մեռնում է, և նրա կնոջն առնում է Նաթանի թոռներից ոմն Մելքի՝ երեսունյոթերորդը՝ Նաթանից հաշված։ Սա ծնում է Հեղիին, որով Հակոբն ու Հեղին դառնում են տարբեր հայրերից համամայր եղբայրներ, որովհետև Հակոբը Սողոմոնի [որդի] Մատթանի ծնունդն է, իսկ Հեղին՝ Նաթանի որդի Մելքիինը։ Հեղին կին է առնում և անորդի մեռնում։ Հակոբը, առնելով [այդ կնոջը], իր եղբայր Հեղիի համար զավակ է ունենում՝ ծնում է Հովսեփին՝ սուրբ Կույս Մարիամի խոսնայրին։ Ուստի Հովսեփը բնությամբ որդին է Սողոմոնից սերած Հակոբի, ում և հիշատակում է Մատթեոսը, և ըստ օրենքի՝ համարվում է Նաթանից սերած Հեղիի որդին, ինչը ներկայացնում է Ղուկասը։ Սրանք են երկու [ազգաբանությունների միջև եղած] կարծեցյալ անմիաբանության պատճառները։
Քրիստոսի տոհմաբանության վերաբերյալ գրել է նաև Եւսեբիոս Կեսարացին:
«Հավատքը լսելուց է, լսելն էլ Աստծու խոսքից» , ընդամենը այսքան բան:
Կարդա և սա, որ խոսք էի տվել (11րդ էջից)
http://www.shiraksec.am/general_link...akan_erker.pdf
Hովարս ջան, անիմաստ է աթեիստին ասել, թե «հավատքը լսելուց է, դա էլ աստծուց», քանի որ նրա համար ինչ հավատք, ինչ աստված, սաղ 0 են։
Հիմա բուն նյութին
1. Չգիտես ինչու դու էլ փորձում ես արդարացնել թե ինչու Հովսեփն ունի երկու հայր։ Ու դա «հիմնավորում» ես ինչ որ տոհմածառով։ Կներես, բայց դա ծիծաղելի է, որովհետև իմ կարդացած աստվածաշնչում ոչ թե Հովսեփի հայրերն են տարբեր, այլ Հակոբի։
2. Եթե անգամ փորձենք տոհմածառերի մեջ տարբերությունը բացատրել կենսաբանական ու իրավաբանական հայրերի տարբերությամբ, չեմ կարծում թե դա կտար 41/59 պորտ տարբերություն։
Խորենացու գրածը դեռ չեմ կարդացել, ֆոնտը շատ զզվելի էր, կաշխատեմ ուղղել ու ժամանակ տրամադրել։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Skeptic (22.08.2011)
Աթեիստ ջան, քեզ հետ կհամաձայնվեի, եթե չլինեին որոշ դեպքեր: Մաթեմատիկոս, գրող , հրապարակախոս և աթեիստ Իվան Բունինը նույնպես այդպես էր մտածում, մինչև, մի օր ինքն իրեն գալով որոշեց պարզել իր դիրքը, որպես անհվատ արդյոք ճի՞շտ է, և մաթեմատիկական հաշվարկներով ապացուցեց, որ Աստվածաշունչը(այն Աստածաշունչը ,որը այսօր գործում է բոլոր եկեղեցիներում) իրոք Աստծու խոսքն/շունչն է (չշարունակեմ): Նույպես աթեիստ էր և «Բեն Հուր» գրքի հեղինակը(անունը չեմ հիշուն), որը պետք է գրեր մի հակաքրիստոնեական գիրք՝ ծաղրելով Աստվածաշունչը, բայց շրջագայելով աշխարհով մեկ , որպեսզի նյութեր հավաքի իր գրքի համար, ինքն է դառնում քրիստոնյա և գրում «Բեն Հուր»ը: Այնպես որ....?
Ես չեմ փորձում արդարացնել, ես հավատում եմ որ դա այդպես է , և բացի այդ , պարզ բացատրում է Շնորհալին.1. Չգիտես ինչու դու էլ փորձում ես արդարացնել թե ինչու Հովսեփն ունի երկու հայր։ Ու դա «հիմնավորում» ես ինչ որ տոհմածառով։ Կներես, բայց դա ծիծաղելի է, որովհետև իմ կարդացած աստվածաշնչում ոչ թե Հովսեփի հայրերն են տարբեր, այլ Հակոբի։
2. Եթե անգամ փորձենք տոհմածառերի մեջ տարբերությունը բացատրել կենսաբանական ու իրավաբանական հայրերի տարբերությամբ, չեմ կարծում թե դա կտար 41/59 պորտ տարբերություն։
«Սողոմոնն ու Նաթանը Դավթի որդիներն էին, և Մատթեոսը ծնունդները Սողոմոնից է թվում, իսկ Ղուկասը հասցնում է մինչև Նաթան և Դավիթ։ Այսպիսին է երկուսի միջև տարբերությունը։ Սողոմոնի թոռներից քսանչորսերորդը՝ Մատթան անունով, նույն ցեղից իրեն կին է առնում Ասթան անունով մեկին, ումից ըստ բնության ծնում է Հակոբ որդուն։ Մատթանը մեռնում է, և նրա կնոջն առնում է Նաթանի թոռներից ոմն Մելքի՝ երեսունյոթերորդը՝ Նաթանից հաշված։ Սա ծնում է Հեղիին, որով Հակոբն ու Հեղին դառնում են տարբեր հայրերից համամայր եղբայրներ, որովհետև Հակոբը Սողոմոնի [որդի] Մատթանի ծնունդն է, իսկ Հեղին՝ Նաթանի որդի Մելքիինը։ Հեղին կին է առնում և անորդի մեռնում։ Հակոբը, առնելով [այդ կնոջը], իր եղբայր Հեղիի համար զավակ է ունենում՝ ծնում է Հովսեփին՝ սուրբ Կույս Մարիամի խոսնայրին»։
Երկրորդ հարցիդ բացատրությունը նույնպես կա, ես ուղղակի մի հատված բերեցի քեզ բացատրելու համար:
Շնորակալ եմԽորենացու գրածը դեռ չեմ կարդացել, ֆոնտը շատ զզվելի էր, կաշխատեմ ուղղել ու ժամանակ տրամադրել։
Քանի որ մյուս թեմաներում ինձ կպած համոզում են, որ առանց հումորի հարցերն ու քննարկումներն ավելի էֆեկտիվ են, շատ կուզեմ, գոնե 2 տարի հետո ստանալ առանց վիրավորանքի տված հարցիս պատասխանը։
Ցանկալի ա (խիստ ցանկալի ա), որ պատասխանը նենց տրվի, որ դրանում չլինեն արդեն իսկ հնչած «կարդա էս ինչ գիրքը, կհասկանաս» ու նման տիպի վերացական պատասխաններ։
3-րդ կետը կարաք շրջանցեք, նորմալ ա, որ ես դա սխալ համարեմ, մեկ ուրիշը ճիշտ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Jarre (09.11.2013)
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները ջնջվել են:
Եթե ինքը մաթեմատիկական հաշվարկներով նման արդյունքի ա հասել, ուրեմն ինքը նույնքան հիմար ա, ինչքան իրա արդյունքները:Մաթեմատիկոս, գրող , հրապարակախոս և աթեիստ Իվան Բունինը նույնպես այդպես էր մտածում, մինչև, մի օր ինքն իրեն գալով որոշեց պարզել իր դիրքը, որպես անհվատ արդյոք ճի՞շտ է, և մաթեմատիկական հաշվարկներով ապացուցեց, որ Աստվածաշունչը(այն Աստածաշունչը ,որը այսօր գործում է բոլոր եկեղեցիներում) իրոք Աստծու խոսքն/շունչն է (չշարունակեմ): Նույպես աթեիստ էր և «Բեն Հուր» գրքի հեղինակը(անունը չեմ հիշուն), որը պետք է գրեր մի հակաքրիստոնեական գիրք՝ ծաղրելով Աստվածաշունչը, բայց շրջագայելով աշխարհով մեկ , որպեսզի նյութեր հավաքի իր գրքի համար, ինքն է դառնում քրիստոնյա և գրում «Բեն Հուր»ը: Այնպես որ....?
Աթեիստ (12.11.2013)
Նույպես աթեիստ էր և «Բեն Հուր» գրքի հեղինակը(անունը չեմ հիշուն), որը պետք է գրեր մի հակաքրիստոնեական գիրք՝ ծաղրելով Աստվածաշունչը, բայց շրջագայելով աշխարհով մեկ , որպեսզի նյութեր հավաքի իր գրքի համար, ինքն է դառնում քրիստոնյա և գրում «Բեն Հուր»ը: Այնպես որ....?
Լավ էլի: ՈՒղն ու ծուծով քրիստոնյա էր ծնված օրվանից, Ամերիկյան քաղաքացիական պատերազմում էլ` բարձրաստիճան սպա:
http://upload.wikimedia.org/wikipedi...is_Wallace.jpg
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ