Հովակիմի անեծքը
Երեմ. 36.1-32-ում շարադրված անսովոր անեծքը նոր պատկերացում է տալիս Քրիստոսի՝ կույսից ծնվելու փաստի վերաբերյալ:
Անեծքը
Հովակիմն Իսրայելի թագավորն էր: Նա բարկացրել էր Աստծուն՝ այրելով Երեմիա մարգարեի գրած մագաղաթը: Աստված անիծեց Հովակիմին՝ ցույց տալով, որ նրա ժառանգներից և ոչ մեկը չի նստի Դավթի գահին /Երեմ. 36.29-31/: Եվ չնայած Երեմիան ունեցավ որդիներ, Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ նրանցից ոչ մեկը չթագավորեց այնպես, ինչպես Դավիթ արքան:
Խնդիրը
Հովսեփը, Քրիստոսի հայրը, Հովակիմի սերնդից էր /Հեքոնիայի միջոցով/: Հովսեփի զավակը չէր կարող պնդել իր իրավունքները Դավթի գահի նկատմամբ՝ այս անեծքի պատճառով: Հիսուսը, սակայն, պնդում էր իր այդ իրավունքը /Ղուկ. 1.32, Գործք 2.30, Եբր. 12.2/: Եթե Հիսուսը ծնվեր Հովսեփից, ապա անեծքը և այդ իրավունքն իրար կհակասեին:
Բացի դրանից, Աստված խոստացել էր Դավթին, որ նրա ֆիզիկական ժառանգներից մեկը կնստի իր գահին և կթագավորի հավիտյան /Բ Թագ. 7.12-13/: Ինչպես վերը նշվեց, Հովսեփը չէր կարող լինել Իսրայելի թագավորի գենետիկական հայրը: Անհնար էր միաժամանակ բավարարել անեծքի և խոստման պայմանները սովորական կերպով: Պետք է լիներ մի մարդ, որը լիներ Դավթի սերնդից՝ առանց Հովակիմի ժառանգը լինելու: Խնդիրը պահանջում էր գերբնական /աստվածային/ լուծում
Լուծումը
Աստված լուծում տվեց այս խնդրին կուսական ծննդի հրաշքի միջոցով: Չնայած նրան, որ Հովսեփը Հովակիմի սերնդից էր /Սողոմոնի միջոցով/, Մարիամը չէր: Նա Նաթանի՝ մեկ այլ որդու սերնդից էր /Ղուկ. 3.31/: Դավթին տված Աստծո խոստումը կատարվեց, քանի որ Մարիամը Հիսուսի կենսաբանական ծնողն էր: Կուսական ծնունդի միջոցով կկատարվեց նաև Հովակիմին տրված անեծքը: Հովսեփի միջոցով Հիսուսը ժառանգեց Դավթի գահի նկատմամբ օրինական իրավունքներ: Բայց նա ազատ էր Հովակիմի անեծքից, քանի որ Հովսեփը նրա գենետիկական հայրը չէր:
Այսպիսով, կուսական ծննդի հրաշքը երկու ձևով կատարեց Աստծո կամքը: Նախ, այն Հիսուսին պարգևեց Դավթի գահի նկատմամբ օրինական իրավունք: Երկրորդ, այն ապահովեց Հովակիմի համար ասված անեծքի չխախտումը: Իրոք, Հիսուսը Հովակիմի ժառանգը չէր:
շարունակելի
Էջանիշներ