User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Լռել Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Գոյության սկզբից ի վեր հայերը ձգտել են յուրահատկության և ինքնուրույնության։ Պատճառները հայոց պատմության ընթացքում բազմաթիվ են եղել և ըստ իս հաճախ բացասական երևույթները բազմաթիվ դրական հետևանքներ են ունեցել հայ ժողովրդի ազգային, մշակութային դեմքի ու ժառանգության վրա։ Չէ որ, հենց ճգնաժամային ու վտանգված հայրենիքը փրկելու համար են ստեղծվել բազմաթիվ գրական, երաժշտական, ճարտարապետական և այլ ազգային ինքնագիտակցությունը ուժեղացնող ու բարձրացնող կոթողներ, որոնք մնացել են ոչ միայն հայոց, այլ համաշխարհային պատմության մեջ։ Այդ ամենը միայն հպարտություն կարող է առաջացնել մեր մեջ։
    Ներկայիս Հայաստանում նույնպես գրեթե ամեն ինչ տարբերվում է աշխարհից, սակայն, ցավոք, ի տարբերություն անցյալի, այսօր տարբերությունները իրենց մեջ ներառում են բոլոր բացասական ու անհեթեթ երևույթները։ Բացառություն չէ նաև գովազդը։
    Հայկական գովազդի մասին խոսելիս առաջին երկու բառը, որ միանգամից հիշում ես «էլիտարն» ու «Շտապեքն» են։

    Էլիտար

    Հայկական գովազդում էլիտար է ամեն ինչ, սկսած հասարակ հանքային ջրից, վերջացրած լվացքի փոշիով ու կողքի շենքում կոշկակար Էդո դյադդյայի կողմից կարված կալոշներով։ Էլիտար ջուր, էլիտար շենք, էլիտար լողավազան, էլիտար սնունդ, էլիտար տուրիստական գործակալություն, էլիտար մահճակալ, էլիտար հիվանդանոց, էլիտար դագաղ... Կամ առավել աբսուրդային «էլիտար ձվերը»։ Ինչևեցիե, մեղավոր է սպառողն ու նրա հոգեբանությունը։ Հայը ձգտում է ունենալ ամենաճոխն ու փայլուն փաթեթավորմամբ ապրանքը, հաճախ անտեսելեով պարունակությունը։ Առնում են «էլիտար» (կարդա թանկարժեք) ձեռախոս նույնիսկ այն դեպքում, երբ ձեռախոսը նրանց պետք էլ չի։

    Շտապեք…

    Այս բառի հետ կապված երկար բարակ չեմ գրի, չեմ ուզում գովազդել որոշ ախմախ ընկերությունների արտադրանքը, ուզում եմ միայն նշել նոր "MyDollarStore" խանութների ցանցի գովազդը, որտեղ չգիտես ինչու նույնպես գրել են այս բառը։ Ինչո՞ւ շտապել, երբ այդ խանութում ամեն ինչ միշտ մեկ դոլար արժե, պարզ չէ... Հայկական գովազդի առանձնահատկություն, ուրիշ ոչինչ:

    Մենք հայերս...

    Հայկական գովազդի ևս մեկ և ինձ համար նույնիսկ ամենացավալի տեսակ... Այս տեսակի գովազդներում հիշատակվում է հայոց պատմության բոլոր գլխավոր պահերը, որևէ քոսոտ ծխախոտի կամ օղու գովազդման համար... Ինչը կատարյալ հիմարություն է և չի տեղավորվում և ոչ մի տրամաբանության մեջ։

    Վերջում նշեմ ևս երկու գովազդային արտահայտություն։ Առաջինը սխալ թարգմանության պատճառով բավականին երկար նյարդաինացրեց. «Իսկական տղամարդկանց ընկերություն» գովազդն է (պիտի լինի «Տղամարդկանց իսկական ընկերություն» հիմա արդեն փոխել են): Եվ երկրորդը «Դուք արժանի եք նրան»: Էական չէ ինչ ապրանք է գովազդվում, այն պիտի լինի արժանի իմ ուշադրությանը, այլ ոչ ես նրան:

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    -Ամենաձանձրալի ու նյարդայնացնող գովազդները- տարբեր տեսակ լոտոների գովազդները:
    - Ամենակեխտոտ ու վտանգավոր գովազդները (ուղղված են հիմնականում դեռահասներին գրավելուն)- օղիների գովազդները:
    - Հայողված գովազդ- Սուպեր սպրինտի գովազդը(Էս պահին էդ եմ հիշում):

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Լավ գովազդ չկա։ Գովազդի լավը ո՞րն ա։
    Համենայնդեպս ինձ ոչ մի գովազդ չի մղում գնամ ու այդ ապրանքը առնեմ։

    Հ.Գ. Ամենաիրական գովազդները լինում են «ականջից ականջ» մեթոդով։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kitty (02.04.2011)

  5. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Համաձայն չեմ, կան բավականին լիքը լավ գովազդներ։ Ընդ որում լավը կարող է լինել, թե՛ հետաքրքիր, թե՛ զվարճալի, թե՛ լուրջ գովազդը։
    Ես օրինակ հայկական գովազդներից շատ եմ հավանում Ջերմուկի գովազդը, էն որ վերջում ասում ա «...Մի կում թարմ հանքային ջրից»։ Միակ անհամ պահը, վերջում շշից ջուր խմելու պահնա։

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    TV պրակտիկորեն չեմ նայում, բայց աչքովս ընկել ա ու հավանել եմ Արայ՛ի գովազդը, որտեղ ձմեռպապիները հայկական են նվանգում ու իհայտե է գալիս օտարամոլ ձմեռպապաին...

    1. օրիգինալ և հումորով է
    2. շեշտվում է, որ օգտագործենք և պահպանենք սեփական արժեքները

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    - Հայողված գովազդ- Սուպեր սպրինտի գովազդը(Էս պահին էդ եմ հիշում):
    Հա՛, էդ մեկը ես էլ եմ սիրում: Մեջը Վահիկն է

  8. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    "ճանճի փետ"-ի ռեկլամն եմ շատ սիրում:
    Ասեմ, որ գովազդ երևույթը ընդհանրապես չեմ սիրում, մանավանդ, որ "Հանրային"-ով կինո էս նայում, 15 րոպե կինո էն ցույց տալի, 20 րոպե` ռեկլամ:
    Լոտոների, օղիների, ծխախոտի ռեկլամները վրես ազդում են,
    Չեմ սիրում բանկերի ռեկլամները,
    Բայց ամենաշատը ատում եմ "Գրանդ Քենդիի" ռեկլամները, մանավանդ են, որտեղ աղջիկը խեղճ հորը մունաթով ասում ա.
    -Էդ գլոբուսից չէ:
    Մի քիչ տանելի են Հայկոյի ու Մկոյի ռեկլամները ու վերջ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #8
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Բայց ամենաշատը ատում եմ "Գրանդ Քենդիի" ռեկլամները, մանավանդ են, որտեղ աղջիկը խեղճ հորը մունաթով ասում ա.
    -Էդ գլոբուսից չէ:
    Ես էլ եմ ատում:
    Ես միայն սիրով նայում եմ Johnsons Baby-ի գովազդը: Մեկ էլ Հայկո Մկոյի Գովազդն եմ հաճույքով նայում, բայց միայն առաջին անգամ:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  10. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    «Իսկական տղամարդկանց ընկերություն» գովազդն է (պիտի լինի «Տղամարդկանց իսկական ընկերություն» հիմա արդեն փոխել են):
    Նման մի սխալ էլ այսօր լսեցի։ Կարմիր խաչի աղիների լվացման կենտորն էր ոնց որ։ Կարճ ասած, գովազդում ասում ա. «Աղիների նոր լվացման կենտրոն»։ Ենթադրում եմ, որ պիտի լինի. «Աղիների լվացման նոր կենտրոն»։

  11. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Հայկական գովազդին բնորոշ աբսուրդներից մեկն էլ էն է, որ գրեթե բոլոր գովազդներում պարտադիր է դարձել «և որ ա՛մենակարևորն է» արտահայտությունը։ Ընդ որում սխալ շեշտադրությամբ։ Ու շատ հաճախ «և որ ա՛մենակարևորն է» ասելուց հետո նշում են մի շատ չնչին կարևորություն ունեցող արժանիք։
    Լրիվ կորցրել են այդ արտահայտության իմաստը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #11
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Միակ անհամ պահը, վերջում շշից ջուր խմելու պահնա։
    Հա էտ պահը ես ել եմ նկատել , ու մտածում էի , իրանք էտ հատուկ են արել, այսինքն ընդգծվում է հենց ջերմուկ խմելը, բայց կարաին բաժակի վրա իրանց էմբլեման դնեին ու ֆսօ
    հայկականներից լավն են Նոյան հյութի ու մի քանի ամիս առաջ արմավիայի գովազդները:
    արտասահմանյաններից մի հատ կետչուպի գովազդ կա , բայց անունը չեմ հիշում, հավես էլ չունեմ պատմելու:

  13. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Ներվերիս վրա ազդում են "Հայ կոլայի" տափակ ռեկլամները:
    -Որն է համար եկու հյութը հայաստանում…
    մեկ էլ.
    - Տատի՛կ, իսկ ի՞նչ նոր տարի առանց "Հայ կոլա"…

  14. #13
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    TV պրակտիկորեն չեմ նայում, բայց աչքովս ընկել ա ու հավանել եմ Արայ՛ի գովազդը, որտեղ ձմեռպապիները հայկական են նվանգում ու իհայտե է գալիս օտարամոլ ձմեռպապաին...

    1. օրիգինալ և հումորով է
    2. շեշտվում է, որ օգտագործենք և պահպանենք սեփական արժեքները
    Այս գովազդը ինձ էլ է դուր եկել:

    Իսկ չսիրածս գովազդը սնիկերսի գովազդն է. «Մի հապաղի՛ր, սնիկերսի՛ր»: Իմաստ չեմ տեսնում: Թերևս ինչ որ իմաստ կա` հանգերը համընկնում են:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 21.12.2006, 17:06:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  15. #14
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Շատ եմ սիրում Հայկոյի ու Մկոյի գովազդները ու վերջ. Մնացածը տափակություններ են

  16. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական գովազդ: Լավ ու վատ գովազդ։

    Ցանկանում եմ մեջբերել մի տող գովազդից՝ ոչ հեռուստատեսությամբ ու ռադիոյով հեռարձակվող գովազդ, այլ գովազդային պաստառից... Դուրս շատ է եկել այն ու ամեն անգամ կողքվ անցնելուց միշտ անպայման ուշադրություն եմ դարձնում դրա վրա... խոսքս ռադիոալիքի գովազդի մասին է, որ պաստառի տեսքով կախված է Բաղրամյան պողոտայի միջնամասում… «Ի՞ՆՉ ԵՔ ՆԱՅՈՒՄ, ԼՍԵԼ Է ՊԵՏՔ»

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գովազդ
    Հեղինակ՝ S.L.V., բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.06.2016, 16:52
  2. Գնում ենք գովազդ հայկական կայքերում
    Հեղինակ՝ panion, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.12.2009, 02:25
  3. Գրառումներ: 16
    Վերջինը: 03.08.2009, 09:42
  4. Վեբ գովազդ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.07.2009, 20:32
  5. Գովազդ դիտո՞ւմ եք
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 53
    Վերջինը: 22.10.2008, 15:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •