Դե ցանկացած երկրում գովազդը լավ ու վատի է բաժանվում, ուղղակի հայերի մոտ վատը մեղմ ասած շատ ավելի շատ է գերակա դիրքերում, պատճառները որի բազմաթիվ են
Ընդհանրապես լավ գովազդ ունենալու համար պիտի ցանկացած ֆիրմա ունեն իր լավ մշակված մարքեթինգային ստրատեգիան, համագործակցի լավ գովազդային հոլովակներ պատրաստող ֆիրմաների հետ և այլն: Քանի որ այս ամենը բավականին կլորիկ գումար է արժենում, ապա հայ գործարարները նախապատվությունը տալիս են էժան, բայց անորակ գովազդին(չնայած հազիվ թե նման հարցերով գործարարն անմիջապես զբաղվի , ամեն դեպքում տվյալ ոլորտի պատասխանատուն)՝ չափելով խեղճ ժողովրդի նյարդային համակարգի դիմադրողականությունը
Մի բան էլ եմ նկատել, որ շատ է պատահում, երբ իրականում գովազդի սցենարը որպես այդպիսին լավն է , բայց մի տեսակ անհամ բան է արդյունքում ստացվում, դրա պատճառն էլ գովազդային հոլովակում նկարահանվելու համար ընտրված ոչ ճիշտ մարդիկ են:
Մի դեպք պատմեմ արտերկրում կոնկրետ ապրանքատեսակի գծով գովազդային տեսահոլովակի ազդեցության մասին, որն էականորեն կապված է եղելգովազդում նկարահանվելու համար ոչ ճիշտ ընտրված կերպարի հետ: Գովազդվող ապանքը ցավազրկող մի քսուք էր, գովազդ սցենարը՝ շատ հոյակապ ու հետաքրքիր, բայց արի ու տես, որ գովազդից հետո կտրուկ ընկավ այդ ապրանքի վաճառքի ծավալը, որը մինչ այդ հաստատուն էր, իսկ ընկերությունը գովազդի միջոցով ցանկանում էր մեծացնել իր շահույթը: Փաստորեն ստացվեց հակառակ արդյունքը: Հետագայում երկարատև մոնիտորինգների ու հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ամբողջ հարցը կայանում էր նրանում, որ գովազդում նկարահանված աղջիկը շիկակարմրահեր էր (рыжая), իսկ այդ երկրում մարդիկ չէին սիրում շիկակարմրահեր աղջիկների Տեսահոլովակի դերասանուհուն փոխեցին, ընտրեցին սևահեր, նույն սցենարը մնաց, իսկ արդյունքում գրեթե կրկնակի աճեց վաճառքի ծավալը
Ճիշտ են ասում՝ ճաշակին ընկեր չկա