User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Թեման բացելու պատճառը էսօր ինձ շոկի մեջ գցած "Որբեր" բազմասերիանոց ֆիլմի անոնսն էր

    .......

    Երևի էսպիսի եզր չկա, բայց մերօրյա հայկական թատրոնի-կինոյի էս մոտեցումը ես կանվանեմ "ճակատային". ի՞նչ նկատի ունեմ, ասեմ.
    նկատի ունեմ "Խաթաբալադան", Կամերային թատրոնի ներկայացումները, "Մեա Կուլպան", "7 ու 1/2"-երը... ու, դեռ չեմ տեսել ֆիլմը, բայց գոնե անոնսը "Որբեր"-ի... այսինքն թատրոնի ու կինոյի էն ստեղծագործությունները, որոնք նախընտրում են դուրս գալ արվեստի պայմանականություններից ու ամեն բան թքել մարդկանց ճակատին, խնդիրը ներկայացնել իր ամբողջ կենցաղային տգեղությամբ ու գլխին տալով` փորձել համոզել, որ գիտե՞ս էս ՎԱՏ Ա, սենց մի' ապրեք... նշածս ներկայացումները հումորային բնույթի են, բայց բոլորի ասելիքն էլի նույնն է` խելքի գալ, սիրել երկիրը, նորմալ ապրել, չլինել հաստավիզ մակաբույծ ու էդպիսի բաներ... սովորաբար էս ներկայացումներն ընթանում են հանդիսատեսի`լացելու աստիճան ծիծաղի ներքո, բայց վերջում դերասաններից ամենաազդեցիկ ձայն ունեցողը կանգնում է բեմի մեջտեղում, լույսերը մթնում են, ծուխ է բարձրամում ու խորհրդավոր երաժշտության ներքո էդ դերասանը ասում է էն, ինչի համար հավաքել էին հանդիսատեսին` ամբողջ ասելիքի լրջությունը դրվում է մենակ էդ "ճակատին" ասվող ճառի մեջ: Էդպիսին է "Մեա Կուլպան", էդպիսին են Կամերային թատրոնի շատ ներկայացումներ, երեկ տեսա երկրորդ "7 ու 1/2"-ի վերջը` Հովոն ու Մկոն Մասիսի անունից հուսահատ խոսքեր էին ասում... էս շարքին չեմ դասում "Կարգին հաղորդումը", որովհետև դա հեռուստատեսային սքեթչերի շարք է, որը, ինչ նպատակ էլ հետապնդի, մնում է զուտ հումորային, ինչ ասելիք էլ ունենա` մարդիկ միայն ծիծաղում են ու անցնում: Հետաքրքիր է, որ նշված մյուս ներկայացումներն էլ ժողովրդի մեջ մնում են զուտ որպես հումորային-ժամանցային բաներ ու, իմ համեստ կարծիքով. էդ վերջում ասվող պաթետիկ ճառերը իրենց ճնշող ազդեցությունը հանդիսատեսի վրա տարածում ու պահում են մաքսիմում 1 ժամ, իսկ հետո մոռացվում են ու մնում են միայն քաղաքացիների բերանից բերան փոխանցվող հումորային մեջբերումները:
    Հիմա` էս "Որբերը"... չգիտեմ, թե ինչ հուզակստիկ ֆիլմ են նկարել, բայց էս ի՞~նչ անոնս են արել... էս ու՞~ր ենք հասել, որ երեխայի որբությունը ցույց տալու համար էլ ոչ մի կինո-հնար չէր մնացել, պետք էր էրեխուն նստեցնել տեսախցիկի առաջ, աչքի տակ կաթիլ կաթացնել, մռայլ լույսերի տակ ճնշել ու ստիպել ողբերգական տոնով ասել "ես որբ եմ" էս ո՞~ր աստիճանի քաղքենիություն ա!!! (հարցս հռետորական է, որովհետև հույս չունեմ, թե Քեշիշյանն էստեղ ինձ պատասխան կգրի)...

    հիմա ուզում եմ իմանալ ձեր կարծիքը.
    արդյո՞ք իր հայրենասիրական նպատակներին ծառայում է էս "ճակատային" մշակույթը, արդյո՞ք մի օգուտ տալիս է... ու արդյո՞ք մեր ժողովուրդն իրոք հասել է բթացման էն աստիճանին, որ մինչև աչքը չես կոխում, բան չի հասկանում, թե՞ դա "արվեստի գործիչների" ոչ պրոֆեսիոնալիզմից է գալիս (թեև, ասենք, "Մեա Կուլպա"-ում Հրանտ Թոխատյանի խաղը հրաշալի է, "Խաթաբալադա"-ում Հրանտն ու Միքայելը շատ լավն են, բայց մեկ-մեկ մտածում ես` ինչի՞ են էսքան "տառապում բեմում"... որովհետև` ասելիք ունեն, եփվում են էդ ասելիքից, բայց ներկայացումը, մեկ ա, մնում ա ժամանցային խաղ հանդիսատեսի համար):
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 02.01.2009, 18:17:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.01.2009), Lion (17.12.2009), Tig (09.12.2009), Լեռնցի (04.12.2009), Լուսաբեր (02.12.2009), Հայկօ (02.01.2009), Ռուֆուս (02.01.2009), Վարպետ (02.01.2009), Ֆրեյա (02.01.2009)

  3. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Հոյակապ թեմա է, շնորհակալություն բացելու համար, ես վաղուց ուզում էի, բայց ուժ չէի հավաքում ասելիքս ձևակերպելու: Հիմա էլ ուժ չունեմ, բայց ամանորյա գինարբուքների ավարտից հետո կվերադառնամ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Դժվար է, իհարկե, ասել՝ քաղքենիություն է, թե գեղցիություն, բայց որ աննորմալ է՝ հաստատ: Չնայած՝ պահանջարկն է ծնում առաջարկ: Կամ էսպես. դաժան ժամանակներ, դաժան միջոցներ: Անկախ ամեն ինչից՝ այդ արտադրանքը նայվում է: Էֆեմիզմներն այսօր, ավաղ, չեն հասկացվում. մարդիկ կոշտացել են:

    Նաև՝ նման «ճակատային» բան բստրելը շա՜տ ավելի հեշտ է, քան ինչ-որ լուրջ, արտհաուզոտ ֆիլմ կամ ներկայացում: Մի երկու «բոց» էստեղ, մի երկու «ղժժ» էնտեղ, հումոր-կատակ, հանդիսատեսի տրամադրությունը լա՜վ բարձրացնում ես, որ հետո՝ վերջում, գցելիս, ավելի ցավոտ ընկնի: Ու հանդիսատեսը զգա՛: Մտրակի ու գաթայի քաղաքականություն:

    «Ճակատայինը» հնարավոր բազմաթիվ սցենարներից միայն մեկն է (ի դեպ՝ շատ լավ ես առանձնացրել-զատել էդ տեսակը), բայց՝ արդեն փորձված ու «ռասկռուտկա» արած սցենար: Ու հիմա ոչ ոք ռիսկ չի անում նորություն նկարելու. բոլորը հերթով հեծանիվներ ու ամերիկաներ են հայտնագործում:

    «Ճակատայինների» ցանկում ավելացնեմ Վարդան Պետրոսյանի անունը:

  5. #4
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Երբ նայեցի Ֆիլմի անոնսը, երեխաներին իրոք խղճացի և տհաճություն ապրեցի, որ ստիպված են մի երկու` իմ կարծիքով, ոչ պրոֆեսիոնալ ռեժիսորի պարտադրանքով ողբերգական տեսք ընդունել, և արհեստական արցունք թափել: Բոլորս էլ գիտենք, որ երկրի վիճակը ծանր է` թե' նյութապես և թե' հոգեպես, բայց միթե՞ կարելի է անընդհատ նույն սյուժեով արդեն ծեծված թեմաներով ֆիլմեր նկարահանել` էլ հայկական կիսագողական և ողբերգական սերիալներից չեմ խոսում: Իմ կարծիքով արվեստագետի հզորությունը գեղեցիկը ստեղծելու և հանդիսատեսին ճիշտ մատուցելու վարպետության մեջ է, իսկ գեղեցիկի գաղափարը մեր հայ սցենարիստները, ռեժիսորները դեռ չեն կարողանում հասկանալ և մատուցել, հակառակը մեր ունեցած լավն էլ ջուրն են գցում:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  6. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    ...գեղեցիկի գաղափարը մեր հայ սցենարիստները, ռեժիսորները դեռ չեն կարողանում հասկանալ և մատուցել, հակառակը մեր ունեցած լավն էլ ջուրն են գցում:
    Գործող ռեժիսյորների մեծամասնությունը :

  7. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած՝ պահանջարկն է ծնում առաջարկ:
    չէ'-չէ'-չէ'... էս արտահայտությունը ստեղծվել է նրանց կողմից, ովքեր օգտվում են փոփ "մշակույթի" շահութաբերությունից, որովհետև, շատ ճիշտ նկատեցիր.

    նման «ճակատային» բան բստրելը շա՜տ ավելի հեշտ է, քան ինչ-որ լուրջ, արտհաուզոտ ֆիլմ կամ ներկայացում: Մի երկու «բոց» էստեղ, մի երկու «ղժժ» էնտեղ, հումոր-կատակ, հանդիսատեսի տրամադրությունը լա՜վ բարձրացնում ես, որ հետո՝ վերջում, գցելիս, ավելի ցավոտ ընկնի
    Բոլոր երկրներում, իհարկե, կա էս երևույթը, բայց, ախր, նորմալ մշակույթ ունեցող երկրներում դրան զուգահեռ կա մյուսը` ճիշտը, մաքուրը, բարձրը... իսկ մեզ մոտ սա դարձել է թատրոնի-կինոյի զարգացման հիմնական ուղղությունը, հենց դա է ցավալի... Նայիր МУЗ-ТВ, վայելիր ռուսական գեղցիությունը, հետո փոխիր Культура ու տես, թե ինչքան լավ երիտասարդ արվեստագետներ ունեն... իսկ մեզ մոտ ուր ուզում ես նայիր, էկրանին, բեմում, ամեն տեղ... "Արարատ"-ի եթերում էլ օրական հազիվ 1-2 տոկոսն է ժամանակակից արտադրություն, մնացածը պատմությունից եկող տեսանյութեր են... է դեպի ու՞ր...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ'-չէ'-չէ'... էս արտահայտությունը ստեղծվել է նրանց կողմից, ովքեր օգտվում են փոփ "մշակույթի" շահութաբերությունից
    Միշտ էլ կան մարդիկ, ովքեր գնում են նման ներկայացումների տոմսերը: Միշտ էլ կան մարդիկ, ում համար կարևորը սկզբի ծիծաղն է, ոչ թե վերջի լացը: Ու ցավոք՝ հիմա նման մարդիկ Հայաստանում մեծամասնություն են, այսինքն՝ փոփ մշակույթի՝ փող հավաքելու համար պարարտ հող: Եթե «7.5»-ը առաջին անգամ լեփ-լեցուն դահլիճներ չհավաքեր, երկրորդ անգամ գլուխ չէին բարձրացնի, ուր մնաց թե՝ քառանիշ գներով տոմսեր ծախեին:

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր երկրներում, իհարկե, կա էս երևույթը, բայց, ախր, նորմալ մշակույթ ունեցող երկրներում դրան զուգահեռ կա մյուսը` ճիշտը, մաքուրը, բարձրը... իսկ մեզ մոտ սա դարձել է թատրոնի-կինոյի զարգացման հիմնական ուղղությունը, հենց դա է ցավալի... Նայիր МУЗ-ТВ, վայելիր ռուսական գեղցիությունը, հետո փոխիր Культура ու տես, թե ինչքան լավ երիտասարդ արվեստագետներ ունեն... իսկ մեզ մոտ ուր ուզում ես նայիր, էկրանին, բեմում, ամեն տեղ... "Արարատ"-ի եթերում էլ օրական հազիվ 1-2 տոկոսն է ժամանակակից արտադրություն, մնացածը պատմությունից եկող տեսանյութեր են... է դեպի ու՞ր...
    Դա մեր փոքր երկրի դժբախտությունն է: Ամեն տեղ էլ նման՝ ամբոխից տարբերվող մարդիկ 1-2 տոկոս են, սակայն 120 միլիոնանոց Ռուսաստանում երկու տոկոսն այնքան է, ինչքան այսօր Հայաստանի ամբողջ բնակչությունը: Իսկ մեր բացառությունները չնչին թիվ են կազմում՝ մի քանի հազար: Սա՝ կոպիտ, պրագմատիկ տրամաբանությամբ: Իսկ ընդհանրապես՝ պետք չէ հայ հանդիսատեսին գերագնահատել: Մենք այն ենք, ինչ կանք: Ու ֆիլմի գնահատականը որոշվում է ոչ թե ըստ գեղարվեստական արժեքի, նորարարական ուժի, ռեժիսյորական հնարքների, դերասանական խաղի, այլ ըստ այն, թե ինչքան ամպագոռգոռ է անոնսը հայտարարում. «Առաջինի՛ եթերում» կամ «կինո Մոսկվայում»:

    Քանի՞ հոգի է այսօր մոնոներկայացումներ դիտում: Իսկ «Մեա Կուլպա՞ն»: «Հայֆեստի» մասնակիցներն էի՞ն ավելի սիրված, թե՞ Ռաֆոն ու Հովոն: Ալ Ջերոն շատ հանդիսատես հավաքե՞ց, թե՞ Թաթան:

  9. #8
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Համատարած միջակություն է տիրում հեռուստաընկերություններում, իսկ միջակությունը դա արդեն անմակարդակություն է: Մշակույթը, կինոն վեր են ածվել անորակ շոու բիզնեսի, որից միայն ժողովուրդն է տուժում: Անիմաստ Ֆիլմեր, տեսահոլովակներ, արժեք չունեցող հաղորդումներ իսկ եթե նույնիսկ մեջները տաղանդավոր արվեստագետներ, դերասաններ, սցենարիստներ գտնվեն, ապա կկորչեն միջակությունների մեջ:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  10. #9
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    բայց ախր ոչ հեռավոր անցյալ ու բոլորի կողմից նզովված Սովետում հո՞ արվեստ ունեինք, հո՞ կինո ու թատրոն ունեինք, հո՞ Խորիկի ու Մհեր Մկրտչյանի բեմադրությունները իրադարձություն էին Երևանում` լեփ-լեցուն դահլիճներով, Փարաջանովն ու Փելեշյանը մեծեր էին ամբողջ ազգի համար... էսօր էլ մեծ մասը չեն հասկանում Փարաջանովին, բայց պատմել են, թե ոնց կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճը մի մարդով անգամ չի պակասել "Նռան գույնի" դիտման ժամանակ, թեկուզ չեն հասկացել, բայց արվեստի մեջ են եղել... չե'մ հավատում, թե 10-20 տարում էս ազգն էդքան մաղվեց ու մնաց գեղը, չէ'... տաշի-տուշին ազգի մեջ կա, խորովածը ազգային ուտեստ ա, բայց էդ ամենը դարձավ կյանքի նպատակ, երբ դադարեցին ուրիշ բան մատուցել! էսօր մաքրի'ր եթերը աղբից, մաքրի'ր համերգները անորակությունից, մաքրի'ր երաժշտության վաճառքի կետերը կլկլոցից, տես թե ինչ լավ էլ կսիրեն... կան մարդիկ, ում ճաշակն է կլկլոցը` բնածին, ինքը Թուրքիայից կբերի, կլսի, բայց դու' մի մատուցիր, ու նրանք, ովքեր ընդունում էին էն, ինչ կա, էլ չեն հասնի Թուրքիա դրա հետևից, կընդունեն նորը, կադապտացվեն, կվերաադապտացվեն, ես հավատու'մ եմ դրան...

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի՞ հոգի է այսօր մոնոներկայացումներ դիտում: Իսկ «Մեա Կուլպա՞ն»: «Հայֆեստի» մասնակիցներն էի՞ն ավելի սիրված, թե՞ Ռաֆոն ու Հովոն: Ալ Ջերոն շատ հանդիսատես հավաքե՞ց, թե՞ Թաթան:
    Նշածդ լավերն էսօր Երևանում ունեն իրենց հանդիսատեսը` մարդկանց կայուն խումբ, ովքեր երևի էնքան քիչ են, որ դեմքով գիտեն իրար... բայց խնդիրն էն ա, որ ժողովրդի մեծ մասի ուղեղները խցանված են` կամայականորեն, պիտակավորված են պետականորեն... իմ կարծիքով իրականում կա պետական լուրջ վերաբերմունքի ու գաղափարախոսության խնդիր, քննադատության խնդիր... մինչև մատուցողը չշտկվի "հաճախորդը միշտ էլ իրավացի կլինի"...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (09.12.2009), Ուլուանա (02.01.2009)

  12. #10
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Շատ տխուր թեմա է, շատ ցավալի ինձ համար Չեմ սիրում այդ կենցաղային մակարդակի, անիմաստ, տափակ, կլոունությունները
    Բայց գործիք իրոք չկա դրա դեմ պայքարելու: Քանի դեռ մարդիկ նայում են, ոչ ոք ոչինչ չի կարող անել:
    Միակ բանը ինչ կարելի է անել, փորձել ազդել հասարակական կարծիքի վրա, փորձել որքան հնարավոր է շատ մարդկանց համոզել չնայել այդ տափակությունը
    Ամենազավեշտալին այն է, որ ներկայացումների ժամանակ, երբ դերասանը ծաղրում է որոշակի խավի ներկայացուցիչներին /օրինակ, ռաբիզներին, գողականներին, հաստավիզներին և այլն/ դրանք դահլիճում նստած ամենաբարձրն են ծիծաղում, չեն ասում, որ իրենց մասին է, իրենք պետք է լացեին
    Հենց այսօր նմանատիպ խոսակցության մասնակից էի, ինձ հայտարարեցին որ նայում են բոլոր սերիալները՝ Դժբախտ երջանկությունից սկսած Երջանիկ դժբախտությամբ ավարտած /եւ նմանատիպ դեբիլ էլի մի շարք անուններ նշեցին/ վերջում էլ հայտարարեցին, թե շատ էլ լավ սերիալներ են, "Հլա գնացեք էն բրազիլիականները նայեք, ավելի լավ է հայկականը նայենք"
    Եւ ցավալին այն է, որ այդ սերիալները որոշ չափով ազդում է ազգի դաստիարակության, աշխարհայացքի ձևավորման վրա…
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 02.01.2009, 21:44:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #11
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ճակատայինների» ցանկում ավելացնեմ Վարդան Պետրոսյանի անունը:
    այ էս մարդը... չգիտեմ, իրականում բոլոր չափանիշներով համապատասխանում է "ճակատային"-ին, բայց ախր ինքն էլ` շատ խելացի, հետաքրքիր, տաղանդավոր մարդ է... մի տեսակ մի պու~ճուր բարձր է թվում, քան մնացածը... երևի էդ էֆեկտն իր աշխատասիրությունն է ստեղծում` ամեն բան ինքն է անում` սցենար, բեմադրություն, երգ-պար, շոու, ասելիք... բայց, ըստ էության, նույն բանն է անում, ինչ մյուսները:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  14. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    այ էս մարդը... չգիտեմ, իրականում բոլոր չափանիշներով համապատասխանում է "ճակատային"-ին, բայց ախր ինքն էլ` շատ խելացի, հետաքրքիր, տաղանդավոր մարդ է... մի տեսակ մի պու~ճուր բարձր է թվում, քան մնացածը... երևի էդ էֆեկտն իր աշխատասիրությունն է ստեղծում` ամեն բան ինքն է անում` սցենար, բեմադրություն, երգ-պար, շոու, ասելիք... բայց, ըստ էության, նույն բանն է անում, ինչ մյուսները:
    + Հումորներից շատերը շա՜տ ավելի ինտելեկտուալ են, քան յոթուկեսատիպ բլթերը
    + Շատ տաղանդավոր դերասան ա
    + Սուր թեմաներ ա բարձրացնում

    - Նույն բանն ա անում, ինչ մյուսները...
    - Կասկածելիորեն ձգտում ա շուշանանունեացման

  15. #13
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    + Հումորներից շատերը շա՜տ ավելի ինտելեկտուալ են, քան յոթուկեսատիպ բլթերը
    + Շատ տաղանդավոր դերասան ա
    + Սուր թեմաներ ա բարձրացնում

    - Նույն բանն ա անում, ինչ մյուսները...
    - Կասկածելիորեն ձգտում ա շուշանանունեացման
    + չէ, ամեն դեպքում, ինքն արվեստագետ է: Ինքը գիտի Արվեստը...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  16. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    + չէ, ամեն դեպքում, ինքն արվեստագետ է: Ինքը գիտի Արվեստը...
    Լրիվ համաձայն եմ :
    DIXI
    carpe noctem

  17. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ժամանակակից "ճակատային" մշակույթ

    ՄՇԱԿՈ՞ՒՅԹ

    Հայաստան: 21-րդ դար: Քրիստոսի խաչելությունից հետո: Մշակույթ: Արվեստ: Արհեստ: Շոու-բիզնես: Մշակութային գործիչներ: Արվեստագ...ետներ: Մշակութային գործիչներ: Տաղանդ: Շնորհք: Հանճար: Կարողություն: Ներուժ: Ասելիք: Արհեստի հմտություն: Վարպետություն: Հանճար: Արվեստի, Խոսքի, Ասելիքի ներուժ ու մատուցման ձեւի վարպետություն: Մեղեդի: Ռաբիզ: Շոու բիզնես: Կոմիտաս: Սպիտակցի Հայկո: Տիգրան Մանսուրյան: Արա Գեւորգյան: Սեբաստիան Բախ: Հակոբ Հակոբյան: Վերնիսաժի Մասիս սար: Մինաս: Վերնիսաժի Մասիս սար: Սարյան: Վերնիսաժի... Չարենց: 32 ատամ: Թումանյան: Վահրամ Սահակյան:Չարենց: Երկիր Նաիրի:

    Կներեք, որ անկապ այս բառաշարով ծանրաբեռնեցի ձեզ: 21-րդ դարի 2010-ին մեկ ամիս է մնում, հոգսերը գլխներումդ եւ ուսներիդ ծանրացած, հոգսերը փողոցում կիտած` ես եկել անուններ եմ տալիս: Բայց...Բայց հիմա նորից եմ խնդրելու` մի աչքով աչքի անցկացնեք, տեսնենք ինչի ՄԱՍԻՆ Է...

    Երեկ չէ, նախորդ օրը. Սովետական բիրտ բարքերի Կայսրությունը, որ միջազգային դավերի ու դավադրության միջոցով` Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխությամբ ստեղծվեց, մի պահ իր նախորդ ձեւից պոկված այս երկիրը` երբեմնի ՄԵԾ ՀԱՅՔԻ մի թիզ կտորը, դավի միջոցով ու նենգաբար իրենով արեց նորից` այնքան նենգաբար ու այնպես դավադիր` որ իվերջո, ՓԱՍՏԸ արձանագրելով, տարիներ անց ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ մեծ բանաստեղծը պիտի չստեր, ՉՍՏԵՐ ու ԱՍԵՐ` թե Հոկտեմբերյան դրոշի փայլից չշիկներ կատարն Արագածի...

    Պատմության, քաղաքականության, պատերազմի ու դիվանագիտության փորձությունների առաջ մենք ԻՎԵՐՋՈ ԲՈԲԻԿ ու ԳԱՎԱՌԱՄԻՏ էինք ու ՊԱՐՏՎԱԾ: ՄԵԶ իվերջո գերտերություններով ՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆ, ՕԳՏՎԵՑԻՆ նաեւ մեզանից: Հատկապես հաջող օգտվեց Ռուսիան-Ռուսաստանը, նրանից ետ չմնացին թուրքերը, մնացածի մասին` հետո: Հետաքրքիր է, որ ԵՂԵՌՆԸ կազմակերպած ու իրականացրած Թուրքիան էլ, կայսերական հավակնություններով մեզ որպես խաղաքարտ թուրքի եղեռնին մղած Ռուսաստանն էլ այդ` 1-ին համաշխարհային պատերազմից ջախջախված ելան... Բայց մեզ օգտագործած, մեր հաշվին ինքնահաստատված` ԻՎԵՐՋՈ ԲՈԲԻԿ ու ԳԱՎԱՌԱՄԻՏ էինք: Այո՛, առաջին հանրապետությունը, այո, Նժդեհը, այո, Անդրանիկը, այո, Դրոն ու Բեկ-Փիրումյանները, ապա, այո՛, Մյասնիկյանը, բայց դա հուսահատությունից էր, հուսալքումից էր ու կատաղության պոռթկում էր:

    Մենք մեզ պիտի. մշակույթին տայինք: Ոտքի բարձրացող «նոր» կայսրությունը` Սովետը` գաղափարախոսական, մամլող, սպանիչ, ռեպրեսիվ` մեր ոսկե հունդը, մեր քաջ ու իմաստուն, սիրուն ու զգայուն սրտով տղերքին պիտի ոչնչացներ` բայց սերունդը, թեկուզ պռատ, իր խոսքն ասել էր ու թողել` Թոթովենց, Բակունց, Մահարի, ու Չարենց, Չարենց, Չարենց: Բայց պիտի գեղանկար լիներ` Կալենց ու Սարյան: Բայց Սպենդիարովից հետո Խաչատրյան պիտի լիներ...

    Երեկ. Հենց որ համաշխարհային արյունոտ մեծ խառնակությունից շունչ քաշեց, կես շունչ քաշեց էս ժողովորդն ու մտավ հաջորդ արյունոտ սպանդի` երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, հենց որ դա էլ անցավ ու Ստալինին էլ թաղեց ու էլի մի քիչ շունչ քաշեց` մեծ ու այլանդակ, բայց հսկա ու արձակ, 200 միլիոն բնակիչ ունեցող այդ կայսրության` ՍՈՎԵՏԻ զորեղ ուժով շնչեց մեր ՄՇԱԿՈՒՅԹԸ ու տվեց վաթսունականների մեր կերպարվեստը, կինոն, երաժշտությունն ու գրականությունը` անուն առ անուն, հատ-հատ անհատներ` տաղանդավոր կամ հանճարեղ, ինչպես եւ բարեխիղճ արհեստավորներ` մշակներ մշակույթի, որ գրագետ ու գեղագետ դաշտն էր ձեւավորելու:

    Հիմա. Անկախությունից, Ղարաբաղի հաղթական պատերազմից, տնտեսական անդադար ճգնաժամից` պետականության ու ժողովրդի առջեւ դրված ՌԵԱԼ մարտահրավերների հաղթահարումից հետո, մենք լծվեցինք.... ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԷԼ ՉԼԾՎԵՑԻՆՔ: Մենք գոյություն ենք գլորում, ամեն օր ինքներս մեզ ու աշխարհին ապացուցելով մեր գավառականությունն ու ապիկարությունը: Վերեւում թվարկած շարքում կողք-կողքի են անուններ ու երեւույթներ, բարձր բաներ ու աղբ: Առանց պրոբլեմի: Վերեւում թվարկվածը այսօրվա «արժեքային համակարգի» մի մասն է, «մշակութային» չափորոշիչների միագիծ, միաբջջիջ մեր սանդղակը:

    Որովհետեւ արհամարհանքն է, քամահրանքն է իրական վերաբերմունքը նույն այդ Սարյանին, Խաչատրյանին, Չարենցին: ԻՐԱԿԱՆ: ԱՌԱՅԺՄ` ԹԱՔՈՒՆ: Ես լյումպենից, տգետից ավելին չեմ ակնկալում: Ես լյումպենին իր տեղում կարող եմ հարգանքով էլ վերաբերվել: Բայց լյումպենը, երբ իր տեղում է, «իր աջը քաշած» իր բանին է մնում: Հայաստանում լյումպե՛նն իր տեղում չէ` երկիր է կառավարում, քաղ-տնտեսական գործիչ է դարձել` օլիգարխ ու կուսակցական: Եվ նրա համար մշակույթ ստեղծողը Արա Գեւորգյանն է ու Սպիտակցի Հայկոն, իսկ Հակոբ Հակոբյանն ու Տիգրան Մանսուրյանն` առայժմ, թող լինեն, քանի որ իներցիայով եկել են, մասնագետներն ու եվրոպացիք էլ ընդունում են դրանց:

    Կլուբի մեյմունի ստատուսով էստեղից-էնտեղից, մշակույթի գործիչ» «արվեստագետներ» են հավաքում, բիրիկով միջոցառման քշում` մի կտոր հացի տեր դարձնում: Սա է սրանց մշակույթը: Ըստ այդ մշակույթի էլ` սա է սրանց երկիրը:

    Մ.Մ.
    Չի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (09.12.2009), Լեռնցի (04.12.2009), Լուսաբեր (02.12.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.08.2014, 13:00
  2. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ժամանակակից" քարոզչության մեթոդներ
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.05.2009, 10:11
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •