Թեման բացելու պատճառը էսօր ինձ շոկի մեջ գցած "Որբեր" բազմասերիանոց ֆիլմի անոնսն էր
.......
Երևի էսպիսի եզր չկա, բայց մերօրյա հայկական թատրոնի-կինոյի էս մոտեցումը ես կանվանեմ "ճակատային". ի՞նչ նկատի ունեմ, ասեմ.
նկատի ունեմ "Խաթաբալադան", Կամերային թատրոնի ներկայացումները, "Մեա Կուլպան", "7 ու 1/2"-երը... ու, դեռ չեմ տեսել ֆիլմը, բայց գոնե անոնսը "Որբեր"-ի... այսինքն թատրոնի ու կինոյի էն ստեղծագործությունները, որոնք նախընտրում են դուրս գալ արվեստի պայմանականություններից ու ամեն բան թքել մարդկանց ճակատին, խնդիրը ներկայացնել իր ամբողջ կենցաղային տգեղությամբ ու գլխին տալով` փորձել համոզել, որ գիտե՞ս էս ՎԱՏ Ա, սենց մի' ապրեք... նշածս ներկայացումները հումորային բնույթի են, բայց բոլորի ասելիքն էլի նույնն է` խելքի գալ, սիրել երկիրը, նորմալ ապրել, չլինել հաստավիզ մակաբույծ ու էդպիսի բաներ... սովորաբար էս ներկայացումներն ընթանում են հանդիսատեսի`լացելու աստիճան ծիծաղի ներքո, բայց վերջում դերասաններից ամենաազդեցիկ ձայն ունեցողը կանգնում է բեմի մեջտեղում, լույսերը մթնում են, ծուխ է բարձրամում ու խորհրդավոր երաժշտության ներքո էդ դերասանը ասում է էն, ինչի համար հավաքել էին հանդիսատեսին` ամբողջ ասելիքի լրջությունը դրվում է մենակ էդ "ճակատին" ասվող ճառի մեջ: Էդպիսին է "Մեա Կուլպան", էդպիսին են Կամերային թատրոնի շատ ներկայացումներ, երեկ տեսա երկրորդ "7 ու 1/2"-ի վերջը` Հովոն ու Մկոն Մասիսի անունից հուսահատ խոսքեր էին ասում... էս շարքին չեմ դասում "Կարգին հաղորդումը", որովհետև դա հեռուստատեսային սքեթչերի շարք է, որը, ինչ նպատակ էլ հետապնդի, մնում է զուտ հումորային, ինչ ասելիք էլ ունենա` մարդիկ միայն ծիծաղում են ու անցնում: Հետաքրքիր է, որ նշված մյուս ներկայացումներն էլ ժողովրդի մեջ մնում են զուտ որպես հումորային-ժամանցային բաներ ու, իմ համեստ կարծիքով. էդ վերջում ասվող պաթետիկ ճառերը իրենց ճնշող ազդեցությունը հանդիսատեսի վրա տարածում ու պահում են մաքսիմում 1 ժամ, իսկ հետո մոռացվում են ու մնում են միայն քաղաքացիների բերանից բերան փոխանցվող հումորային մեջբերումները:
Հիմա` էս "Որբերը"... չգիտեմ, թե ինչ հուզակստիկ ֆիլմ են նկարել, բայց էս ի՞~նչ անոնս են արել... էս ու՞~ր ենք հասել, որ երեխայի որբությունը ցույց տալու համար էլ ոչ մի կինո-հնար չէր մնացել, պետք էր էրեխուն նստեցնել տեսախցիկի առաջ, աչքի տակ կաթիլ կաթացնել, մռայլ լույսերի տակ ճնշել ու ստիպել ողբերգական տոնով ասել "ես որբ եմ"էս ո՞~ր աստիճանի քաղքենիություն ա!!! (հարցս հռետորական է, որովհետև հույս չունեմ, թե Քեշիշյանն էստեղ ինձ պատասխան կգրի)...
հիմա ուզում եմ իմանալ ձեր կարծիքը.
արդյո՞ք իր հայրենասիրական նպատակներին ծառայում է էս "ճակատային" մշակույթը, արդյո՞ք մի օգուտ տալիս է... ու արդյո՞ք մեր ժողովուրդն իրոք հասել է բթացման էն աստիճանին, որ մինչև աչքը չես կոխում, բան չի հասկանում, թե՞ դա "արվեստի գործիչների" ոչ պրոֆեսիոնալիզմից է գալիս (թեև, ասենք, "Մեա Կուլպա"-ում Հրանտ Թոխատյանի խաղը հրաշալի է, "Խաթաբալադա"-ում Հրանտն ու Միքայելը շատ լավն են, բայց մեկ-մեկ մտածում ես` ինչի՞ են էսքան "տառապում բեմում"... որովհետև` ասելիք ունեն, եփվում են էդ ասելիքից, բայց ներկայացումը, մեկ ա, մնում ա ժամանցային խաղ հանդիսատեսի համար):
Էջանիշներ