Իսկ գուցե հակառակն է. Աստված չկա, եթե դու չես ուզում դա ընդունես, չի նշանակում, որ նա կա։ Մեկ է, դու էլ հոգու խորքում գիտես, որ չկա, բայց ինչ–ինչ պատճառներով ՈՒԶՈՒՄ ես հավատալ ու հույս ունես որ նա կա։
Մեզնից ոչ ոք չի դատապարտում քեզ հավատալու համար, դա ավելին քան նորմալ եւ գեղեցիկ երևույթ է հավատը, բայց իրականությունն առայժմ այլ բան է ասում եւ ինչքան էլ փորձես ռեալ նայող ու օբյեկտիվ իմացությունը աշխարհի մասին հակադրել իռացիոնալ գիտելիքի, դրանից ոչինչ չի փոխվի... Եթե ես հավատամ, որ Երկրի վրա մի տեղ կա, ուր վարդագույն միեղջյուրներ են ապրում, դրանից նրանք այնտեղ չեն հայտնվի...
Եթե մի օր Աստծո գոյությունը հիմնավորվի, միայն սրտանց ուրախ կլինեմ ձեզ համար։
Էջանիշներ