Ոչ մի տեղ գրված չէ դրա մասին , համենայն դեպս ես չեմ կարդացել կամ լսել դրա մասին
սակայն մենք կարող ենք տրամաբանական վերլուծում տալ այդ հարցին , եթե ՄԻ ՀՈԳԻ
քարզում է մի նոր դավանանք ապա պարզ է , որ ԻՆՔԸ չի կարող ունենալ մեկ ուրիշը ,
հետևաբար ՆԱ ունեցել է նույն դավանանքը ինչը որ քարոզել է :
Բոլոր դեպքերում ես շատ ուրախ եմ , որ իմ գրառումը քեզ մոտ հարց է առաջացրել ,
թեկուզ և պռովակատիվ , հուսով եմ չես ջանացել ինձ փթած կրոնամոլի պիտակ կպցնել :
[email protected]
Վերջին խմբագրող՝ Hayazn: 31.03.2010, 10:33:
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Լավ, ինքը ու՞մ որդին ա: Հրեաների աստծու՞:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
VisTolog (31.03.2010)
Հայկ ջան, այն որ Աստված նույնն է հուդայականների, քրիստոնեաների և մուսուլմանների մոտ, դեռ չի նշանակում, որ այդ կրոնները կախված են մեկը մյուսից: Ասածս հիմնավորելու համար հղում կատարեմ Ղուրանին, որովհետև կամ հարցիդ պատասխանը Ղուրանում ավելի հստակ է արտահայտված, կամ պարզապես ես Ղուրանին ավելի եմ ծանոթ, քան Աստվածաշնչին: Ղուրանում հրեաները և քրիստոնյաները համարվում են Գրի մարդիկ, այսինքն մարդիկ, որոնց հայտնի է Աստծո խոսքը, պարզապես միակ Աստծո մասին ճշմարտությունը հրեներն ու քրիստոնյաները ավելի շուտ են իմացել իրենց մարգարեների կամ ըստ Նոր Կտակարանի` Աստծո որդու շնորհիվ, իսկ մուսուլմանները շատ ավելի ուշ` Մուհամմադ մարգարեի շնորհիվ: Նշանակու՞մ է դա, որ իսլամը հուդայականությունից կամ քրիստոնեությունից կախյալ կրոն է: -Ամենևին: Աստված մեկն է ըստ բոլոր միաստվածային կրոնների, ու այդ կրոնների միջև գլխավոր տարբերությունն այն է, թե ում միջոցով մենք իմացանք միակ Աստծո մասին Ճշմարտությունը, հրեաներին Մովսեսը փրկեց Եգիպտոսում գերությունից ու հասցրեց նրանց Աստծո տասը պատվիրանները, աշխարհի բազմաթիվ այլ ժողովուրդների համար հարկ եղավ, որ Աստված իր միակ որդուն զոհաբերի, որպեսզի նրանք տեսնեն Ճշմարտությունը, իսկ շատ այլ ժողովուրդների դա էլ բավարար չէր, և նրանք հավատացին Աստծո միակության գաղափարին միայն Մուհամմադ մարգարեի հայտնություններից հետո:Իսկ շատերին դա էլ բավարար չէ: Գուցե մի օր մի նոր մարգարե կհայտնվի, որի հետևորդները կրոնական նոր խմբավորում կկազմեն, կհակառակվեն հուդայականությանը, քրիստոնեությանը, իսլամին, ինչպես վերջիններս են հակառակվում միմյանց՝ վերջին հաշվով հավատալով միևնույն, միակ, Ամենակարող, Ամենաբարձրյալ, Ամենա… Ամենա… Ամենա… Աստծուն
Անվանենք այդ Աստծուն Էլոհիմ, Եհովա, Ալլահ, Խիղճ, Ճշմարտություն, Ինչ որ մի բան, շատերն ասում են չէ՞` Աստծուն չեմ հավատում, բայց Ինչ որ մի բան կա
, թե Ինչ որ լրիվ մի ուրիշ բան, մենք փոխում ենք անվանումները, իսկ Էությունը նույնն է
![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 31.03.2010, 21:32:
EgoBrain (28.05.2010), Rammstein (31.03.2010), Դատարկություն (26.05.2010)
Իսկ ինչի՞ց որոշեցիր, որ միակը հուդայականությունն ա, մեզ մոտ էլ Աստվածային Էությունը մեկն է՝ արտահայտված լինի Հոր, Որդու, թե Սուրբ Հոգու մեջ, իսկ իսլամում ընդհանրապես երրորդության կամ բացի միակ Աստծուց Աստվածային բնույթի այլ կրողներ չկան, ու նրանք հրեաներին ու քրիստոնյաներին Աստծո որդու գաղափարը ունենալու համար հավասարապես են մեղադրում:
Տարբերությունն այն է, որ ինչպես ասացի Աստծո Խոսքը տվյալ ժողովուրդներին են հասցրել տարբեր մարգարեներ, տարբերությունը երկրպագության ձևերի ու ծեսերի մեջ է, տարբերությունն այն է, որ հրեաները աղոթում են սինագոգում, մենք՝ եկեղեցում, մուսուլմանները՝ մզկիթում, այսինքն, տարբերությունները ձևական բնույթ ունեն, իսկ ամենակարևորը՝ Էությունը նույնն է:9-րդ սուրահ
29-րդ բանատող
Մարտնչեք նրանց հետ, ով չի դավանում Ալլահին և վերջին օրվան, չի արգելում այն, ինչ արգելել են Ալլահը և առաքյալը Նրա, և չի հնազանդվում ճշմարտության կրոնին, նրանցից, ում հայտնվել է գիրքը (իմա` հրեաները և քրիստոնյաները Վ. Տ.), քանի դեռ նրանք չեն տա փրկագին իրենց ձեռքով` նվաստացված լինելով;
30-րդ բանատող
Եվ ասացին հրեաները. "Ուզայրն Ալլահի որդին է": Եվ ասացին քրիստոնյաները. "Մեսսիան Ալլահի որդին է": Այս խոսքերը նրանց շուրթերին նման են նրանց խոսքերին, ովքեր չէին հավատում առաջ (իմա` հեթանոսների Վ. Տ.): Թող շանթահարի նրանց Ալլահը, և որքան նրանք զզվելի են:![]()
Հայկ ջան, մարդուն հավատալու համար Անճանաչելին, ճանաչելի ատրիբուտներ են պետք, որը և նա ստեղծել է, ի վերջո, բոլոր ծեսերը գալիս են արմատներով դեռ այն ժամանակներից, երբ մարդկային հասրակությունը հոտերով էր ապրում, ծեսը, արարողակարգը, արհետսականությունը մարդու բնական պահանջներից է, ինչպես շնչելը, ուտելը, խմելը, առանց դրա չէին առաջանա արվեստները, գրականությունը, թատրոնը, կինոն և իհարկե կրոնները… Իհարկե, այն ամենը ինչ ստեղծվել է մարդու կողմից, այդ թվում՝ կրոնը, արհեստական է, բայց արի՝ փորձենք վերադառնալ բնականին, ինչպե՞ս ես դա պատկերացնում… Խնդիրը քոնն է, թե ինչի կհավատաս, նույնիսկ, եթե հավատում ես, որ Ոչինչ էլ չկա, դու հավատում ես Ոչնչին, որ նույն Աստվածը կլինի քո համար, չհավատալ պարզապես չես կարող, հիմա տարբերությունը ո՞րն է. այդ Աստվածը արտահայտված լինի Աստծո որդի Հիսուս Քրիստոսի մարդու համար ընկալելի, ճանաչելի գծերով, թե՞ լինի անճանաչելի, անհասկանալի Ոչինչ: Այդ բոլոր արհեստականությունները հեշտացնում են Աստծո ընկալումը:
Դու մաթեմատիկա ես ուսումնասիրում, չէ՞: Թվերն ինքնին գոյություն ունե՞ն, թե դրանք արհեստական նշաններ են, որոնք ինչ-որ իրականություններ են խորհրդանշում, որոնց օգնությամբ մենք շատ բան կարողանում ենք ընկալել, ինչը առանց դրանց երբեք չէինք կարող: Միգուցե թվերի օրինակը անհաջող ստացվեց, նույն մաթեմատիկայում որքան հաճախ ենք օգտագործում «դիցուք» բառը, ահա դիցուք Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին որդին է, Սուրբ Երրորդության դրսևորումներից մեկը, մարդկային կերպարանք առած Աստված… Իսկ եթե դու քո հավատքի համար կարիք չունես Աստծուն օժտելու մարդկային գծերով, համենայն դեպս եթե այդ երևույթը եղել է, ուրեմն դրա կարիքը եղել է, եթե այդ երևույթը շարունակվում է, ուրեմն դրա կարիքը դեռ կաՄիլիարդավոր մարդկանց հավատալու համար պահանջվել է, որ Աստծո որդին ծնվի մարդկային մարմնից, ապրի երկրի վրա, զոհաբերվի, հարություն առնի ու համբարձվի և դա կատարվել է, որովհետև չէր կարող չկատարվել, որովհետև մարդը չէր կարող ապրել առանց հավատալու մեր թվարկության սկզբին, և չի կարող ապրել ապրել առանց հավատալու այսօր, այսօր քեզ չի բավարարում Հիսուսի ծնունդը, զոհաբերումը, հարությունն ու համբարձումը, բայց հավատքի պահանջ ունես ու փնտրում ես. վստահաբար կգտնես
![]()
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ