Կարապետ (23.09.2009)
Qristonya: Խաղաղություն Ձեզ, Քրիստոսի անվանակիր: Չգիտեմ որ մի զգացողությանը անսալով, չեմ ուզում հավատալ, որ Ձեր 5-6 հաղորդագրությամբ «ստաժավորված» կտրիճ «նիկը» ի հայտ չի եկել այս թեմայի քննարկման ընթացքում և պատճառով: Այս ամենը հպանցիկ դիտարկմամբ…
Հատկացրեք Ձեր «ծախու առած» ժամանակից մի քանի արժեքավոր րոպեներ, մեկուսի պիտի քիչ մը խոսենք, «ով լսելու ականջ ունի, թող լսի»…
Ամենայն մանրամասնությամբ վերընթերցեք Ձեր ադրենալինաողող գրառումը,
և ունկընդրեք ասելիքիս՝Առաքելականի սուրբ Տիրոջը հայհոյող Interdenominational-ին:
Նախ
1. ես իմ գիտակցական կյանքի ընթացքում անկախ հանգամանքներից ինձ թույլ չեմ տվել ՀԱՅՀՈՅԵԼ մեկին, որին ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ,
2. Դուք ինքներդ էլ ամբողջովին ՉԵՔ ԸՄԲՌՆՈՒՄ՝ թե ու՞մ եք անվանում «առաքելականի սուրբ Տեր»
3. եթե իմ գրառման բովանդակությունը և կառուցվածքը Ձեր համար « հոգևոր վտանգի ազդանշանի» տագնապալից ազդակ է, այնուհանդերձ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ զուտ պատգամավորա-բամբասա-հայկական ոգով պարսավել Ձեր՝ աստվածային երանավետ անդորրում ննջող հոգուն անսպասելիորեն սթափություն ու իրատեսական թարմություն բերող ՌԱՑԻՈՆԱԼ ՏԵՍԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ՝ դա լինի ուղղված Քրիստոսին, Սարգսին, Օբամային կամ այլոց:
Իսկ ինչ կվերաբերի Ձեր ակնարկ-հայտարարությանը.
…ասեմ, որ շատ-շատերը ԱՊՐՈՒՄ ԵՆ մարդասիրությամբ, կողակցի ցավով ու տառապանքով, ժպտալով արցունքների միջից, սեղմելով ատամները տառապանքի ու դառնության անելանելի պահերին, ի սրտե հրճվելով դրացիների նույնիսկ փոքրիկ հաջողությամբ, ու այս ամենը ԱՌԱՆՑ Քրիստոսի լիազորագրի…պարզապես խղճի մտոք: Ու սա մենք ենք - հայերս, երբեմն փառամոլ, երբեմն ցուցամոլ, բայց հարկ եղած դեպքում՝ սեփական ընտանիքի բյուջեն առավելագույնս կրճատելով - ի բարօրություն աղերս հայցող աչքերով չքավոր ու կարոտյալ մեկ այլ ՀԱՅԻ:Իսկ ովքեր որ Քրիստոս չգիտեն, հենց իրենք են իրենց ազգի չարիքը` ամեն առիթից օգտվելով զրկում են յուրայիններին ամեն միջոցներով` գողությամբ, կաշառքով, բռնաբարությամբ, թալանով, խաբեության տարբեր միջոցներով: Եւ առիթի դեպքում էլ քողարկվում են ազգասիրակաան և հայրենասիրական լոզունգների տակ:
…իհարկե, դա մենդելեևյան երազի նախատիպն էր: Իսկ Դանիել վարժապետին, գրողը տանի, թողնելով առանց հոնորարի ու ԶԼՄ-ների ուշադրության՝ լքյալ ու ստվերում:Նրա պատճառով Մեսրոպ Մաշտոցը ազգապահպան այբուբենը ստեղծեց` բացահայտելով մինչև այդ ծածկված հայերեն հնչյուններն ու հնչյունաբանությունը
Ամենայն բարիք Ձեզ…
Վերջին խմբագրող՝ Interdenominational: 23.09.2009, 20:09:
խոսում են ազգիս համար.
-Լրիվ բնաջնջման ենթակա ժողովուրդը հույսը միայն իր հուսահատ դյուցազնական ընդվզումի վրա պետք է դնի....Եթե դուք մեծ պատերազմում,մեծ հեղափոխության մեջ զոհեիք երեք հարյուր հազար ձեր խողխողված եղբայրնորին,դուք ազատ կլինեիք,հայեր…Որևէ ժողովրդի անպատիժ սպանելն անհնար է,բացի այն դեպքից,երբ այդ ժողովուրդն ինքն է իր վիզը պահում դահիճին:Եթ գիտե և ուզում է ինքն իրեն պարշտպանել նույնիսկ եղունգներով ու ատամներով,այդ ժողովուրդը չի հաղթվի,չի նվաճվի,չի կորչի…Ձեր Աստվածը , ձեր հույսը,ձեր հավատը պետք է լինեն ձեր քաջությունը ,ձեր հանդգնությունը,ձեր ատելությունը ձեր հւսահատությունը…Որովհետև ձեր թշնամիները ոչ սեռն են խնայում ,ոչ տարիքը,հետևաբար ձեր պաշտպանության համար ոտքի եք հանելու աղջիկ թե երեխա և կռվելու եք,հաղթելու կամ մեռնելու համար,հանուն ձեր պատվի,ձեր անվտանգության…Զինված հարձակմանը պատասխանեք զինված ապստամբությամբ…Ուժին՝ուժով:
Մարդկանց համար ամեն մինջոց լավ է ու բարի իրենց դահիճների դեմ կռվելու…
Ամեն պատերազմ,որ տանում է դեպի ազատություն,արդար է և օրինավոր:Կամ կռվել հերոսի պես զենքը ձեռքին,կամ մեռնել անարգ ու վախկոտ,համակերպվող ու լալկան:Առաջին դեպքում դուք ազատ լինելու բախտից զուրկ չեք,երկրորդ դեպքում ազատության հոտն անգամ չեք առնի,ԸՆՏՐԵՑԵՔ՞......
Sandarameth (24.09.2009)
Հարգում եմ ձեր հայրենասիրությունը…
Բայց Աստված չի արգելում հայրնիքի պաշտպանությունը այլ հակառակը, չեմ խոսում քրիստոնեության մասին այլ Արյական Աստծու մասին…
Ուժը զենքի կամ քանակության մեջ չե միյայն այլ գաղափարի և գիտակցության մեջ է, չի կարելի միակողմանի մտածել և Աստծուն մեջտեղից հանել...
Հարգանքներս…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ