Մեջբերում Terminator-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց այդքան շատ՝ 300 մարգարեւոթյուն ոչ մեկի մասին չի արվել ու Հիսուսի մասին ասվում է, որ Նա պետք է ծնվի Բեթղեհեմում, Մարիամ անունով մի կույսից…կաղերը պետք է քայլեն, կույրերը տեսնեն… մատնվի 30 արծաթով, այդ արծաթով գնվի բրուտի ագարակ, խաչվի և 3-րդ օրն էլ հարություն առնվի…
Այս բոլորը եղավ միայն Հիսուսի ժամանակ
Ասածներիդ ապացույցն էլ ի՞նչն ա: Մեր ծամած-մաշած Նոր Կտակարանը: Ուրի՞շ: Ոչ մի փաստ չկա, որ Քրիստոս Աստված է եղել: Ես, միևնույն ա, հարգում եմ նրան, որպես մեծագույն մարդկանցից մեկը:
Բեթղեհեմում շնից շատ մարդ ա ծնվել, շնից շատ մարդ էլ կրել ա Մարիամ անունը, բայց մարդու բազմացման բնականոն ընթացքը խախտելու մասին հայտարարություն անելու հանդգնություն մեկն ա ունեցել... Քայլող կաղերի ու տեսնող կույրերի հետ հարցազրույցները չեմ կարդացել, չեմ կարա ասեմ եղել են, թե չէ: 30 արծաթն էլ սովորական բան ա: Որ Աստվածաշնչում գրած լիներ 1000 դրամով պիտի կաշառվեն, ի՞նչ ա միանգամից մտածեմ, թե էդ մեր ԺԵԿ-ի Անոյի մասին ա (անունը գաղտնիությունը պահպանելու նպատակով փոխված ա): Կամ էլ էդ պատմություններն էլ ա հետո հորինվել, Հիսուսի կյանքն ավելի ծաղկացնելու համար: