Այստեղ մի հետաքրիր դեպք հիշատակեմ: Սիրիայում, էն վետերանների նման ա ստացվում, որ ասում ա՝ հիշում եմ, պատերազմի ժամանակ

, ինչևէ, Սիրիայում ես ու ընկերս սովորություն ունեինք գրպանի Աստվածաշունչ ձեռքներիս պահելու, մի անգամ մի մոլի հավատացյալ արաբ, դավանանքով՝ մուսուլման ալավի, խնդրեց Աստվածաշունչը, որ նայի, փոխանցեցի, վերցրեց, համբուրեց կազմը, բացեց ու սկսեց ուսումնասիրել… Ես ու ընկերս զգացված էինք մինչև հոգու խորքը, մենք նվիրյալ հավատացյալ չէինք, Աստվածաշունչը մեզ մոտ պահելը երևի մեր կողմից մուսուլմանական երկրում ենթագիտակցորեն պաշտպանական ռեակցիա էր, ընդամենը, մենք չէինք սպասում, որ մուսուլմանը համբուրի մեր Սուրբ Գիրքը, սակայն սեփական արժեքների հանդեպ օտարի հարգալից վերաբերմունքը իհարկե չէր կարող չշոյել մեր զգացմունքները: Դրանից հետո մզկիթ այցելելիս առանձին սիրով ու հարգանքով էինք կատարում մզկիթ մտնելիս կոշիկները հանելու ու լվացվելու ծեսերը: Դիմացինի արժեքները հարգելը նրբանկատության հարց է նախ և առաջ, Հիսուս Քրիստոսի մասին, ոչ երբեք ՀՔ-ի, հարգալից պետք է խոսել ոչ թե նրա համար, որ հանկարծ Աստված չպատժի, այլ նրա համար,
որ Հիսուս Քրիստոսը միլիարդավոր մարդկանց համար բարձրագույն արժեք է, սրբություն անկախ նրանից՝ մոլորված են այդ մարդիկ, թե ճշմարիտ ուղու վրա են: Սա իմ կարծիքն է: Իմ լավ բարեկամ Սառհ Սալման ալ-Հոմսիի ականջն էլ կանչի:
Էջանիշներ