Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ լավ, թողնենք աճպարարության թեման: Հատկապես,որ կոնկրետ անձի մասին չէի խոսում:
Բայց նկարի պահով էլի համառություն եմ անելու: Երբ ասում ես, նկարը երևակելուց հետո, Հիսուսի պատկերն է հայտնվել: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես են իմացել ի՞նչ կերպարանք է ունեցել Հիսուսը՝ նկարի մարդուն նմանացնելու համար: Հիսուսի ո՞ր նկարն է հանդիսանում նրա իրական պատկերը: Այնպես ինչպես տեսել են Հիսուսի ժամանակակիցները: Եվ, եթե չկա կոնկրետ պատասխան, ինչո՞ւ է ասվում, այսինչն ու այնինչը նման են Հիսուսին: Ինչպես կարելի է նմանացնել ինչ որ մեկին, որին տեսնողներն արդեն կենդանի չեն, անձնագրի նկար չի պահպանվել, իսկ մեր ժամանակակիցներից ոչ ոք այդ մարդուն չի տեսել: Սա հարց է ոչ միայն քեզ, այլ նաև ինձ ու մնացած կարդացողներին:
Juzeppe Balzammo ջան, եթե այդ նույն համառությամբ փորձես գտնել տեղեկություն այս հարցի շուրջ, հաստատ կիմանաս՝ ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, ինչպես պատկերացնում էս: