Համար 1. Ուզում եմ ներես ինձ, որ շատ ուշ հասկացա, որ ինչ էլ անում ես, ինձ շատ սիրելով ես անում… ու ուզում եմ, որ վստահ լինես, որ ամեն վայրկյանի կարող ես գալ, ու ես անպայման կօգնեմ քեզ. դու լավ ընկեր ես…

Համար 2. Ներում եմ քեզ… շատ-շատ բաների համար, ու ուզում եմ իմանաս, որ վատով չեմ հիշի, ամեն վատը 2008-ին եմ թողնում… ու երբ անցյալը թակի դուռս, ես արդեն տանը չեմ լինի… ուզում եմ երջանիկ լինես

Համար 3. Խոստովանեմ. սկզբից անօգնական զգացի ու ուզում էի փախչել, բայց ոտքերս չէին տանում… հետո փախա, ու էլի քեզ մոտ բերեցին… ու երբ ասացիր` ասում էի չէ՞, որ հերիք ա չպաշտպանեմ ինձանից, կմնաս լռիվ անօգնական… ու ժպտացիր տեսածս ամենաբարի ժպիտով, ու զգացի, որ էլի պաշտպանում ես…
կներես, որ չէի հավատում… հիմա հավատում եմ ու չեմ գնա…

...........
Նոր Տարիս նոր հավատով եմ սկսում, ու ժպտում եմ բոլոր-բոլոր նրանց համար, որ երբևէ փորձել են ու շարունակում են պաշտպանել ու սիրել ինձ…