Ես իմ մեղքերը սովորաբար Աստծուն եմ խոստովանում, կներեք տենց պիտի գրեմ...
Տեր ջան ինձ ներիր, էս օր... ես ախր մեղավոր չէի, սաղ էտ էր...
Ես իրան էտքան ասում էի, չեր հասկանում...
Լավ սկսեմ ամփոփել... Սովորական աշնանային օր էր: Ես նստած էի Կենսաբանության լաբարատորիայում, ու դաս էի անում, Տիկին Անահիտի հետ: Դասը անցավ բավականին լավ ի տարբերություն նախօրեյի... Դասամիջոցին ինձ էր մոտենում մեր դասարանի Շիրինը (որին բոլորը սովորաբար Շիրիմ են ասում, վերջինիս էլ տղեն նեղվում էր ու ես սկսել էի էլ նրան չնեղացնել, համենայնդեպս իրանից էլ եմ ներեղություն խնդրում) ինքը ինձ դիսկ էր խոստացել, բերել էր...
Մինչ նա դիսկը կհասցներ ինձ մեր դասարանի Սաքոն նրան ասեց.
-Հլը նայեմ, էտ ինչ դիսկա?

-Չէ,

էս Ռազի համար եմ բերել, քեզ չեմ տալու...
Ու ինքը էտ ասեց բավականին ուրախ, ու ես էլ ժպտացի...
-Լավ չես արա...

Ասի մի հատ նայեմ տամ...
Ու ստեղ բրդումա Շիրինին, ինքը ընկնումա, ու իրա հետ լավ բաներ չեն լինում...
Ես եմ գալիս առաջ...
-Ինչ ես անում արա, խի բրդեցիր?
Ինքը ստեղ սկսումա անկապ գոռգռալ ու ես նրան հրավիրում եմ զրույցի...
Ինքը շարունակումա միչև մենք կհասնենք դասարան, ես.
-Սաքո ջան, ինչ ա էղել քեզ էսօր, առյուծի կաթ ես խմել?
-Հեսա կիՇնենք դուրս կասեմ քեզ:
-Let's go. (մոդա էր, ձեռ առնելու համար շատ էր օգտագործվում)
-Դե արի...
Ու ստեղ ավելիա ոգեվորվում... Սկսումա ավելի բարձր գոռալ սկսումա քայլերը արագացնել, ու էտ ամենը անումա մենակ նրա համար որ ուշադրություն գրավի...
Ես էլ իմ համար հանգիստ իրա հետևից գնում եմ, կողքի դասարանից, մյուս դասարանից, ընկերներ են հավաքվում ու ինքը շրջվում տեսնումա արդեն մի քիչ շատ ենք:
Վազումա, էլիա գոռում-գոչում բոլորը նրան են նայում...
Տեղ մեր դասարանի բոյլուխ Հայկոն (իրան բոյլուխ ենք ասում որովհետև բոլորիցս շատ բոյով էր, տարբերությունը ակնհայտ էր, ու ինքը դրանից չէր նեղվում, ավելին ուրախանում էր որ ինքը բոյովա...) տեսնումա Սաքոյին (արդեն 2-րդ հարկում, ես ընկերներիս հետ 3-րդ հարկում եմ).
-Սաքո ջան? Էս խիս ես լացում ապեր, հլը արի տենամ, ինչա եղել? Ստեղ մեր հերոսը շատ ահարկու կերպով գոռումա .
-Ռադ էղի, այ երկերեսանի... Ասեմ որ Հայկոն այդ ժամանակ անտեղյակ էր վերևի կատարվելիքից, ու ինքը Սաքոյի հետ էտքան մոտիկ չեր ինչքան որ իմ...
-Քո հետ ամեն ինչ լավա?
Ստեղ Սաքոն իրան դնումա իրա երզած կինոյի մեջի տղու տեղը ու հարձակվումա Հայկոյի վրա որ ծեծի... Հայկոս Սաքոյին լոմումա... Ըստ իրա, ինքնա ասել...
Էտ ժամանակ ես արդեն Ֆիզիկայի լաբարատորիայում էի, դասը սկսված էր, Հայկոն մի քիչ ուշացած եկավ ու այդ ժամանակ պատմեց դասամիջոցի եղածը... (Loming-ը


Դասից հետո բարձրացանք վերև, ու Սաքոյի մաման ինձ կանչեց ուսուցչանոց որտեղ իմ դասղեկն էր ու Սաքոն իր հավատարիմ ընկերոջ հետ...
-Էս քաղմաս եք կանչել?

-Հա, ես եմ տեսուչը... Պատասխանեց Սաքոյի մաման, Էտ կինը ընդանրապես լավ, հումորով ու կարևորը լավատես մարդ է:
Մինչ ես կմտնեմ Սաքոն թե`
-Մենք հլը իրար կտենանք...
-Գրկաբաց սպասում եմ...
Ստեղ սկսումա գոռ-գռալ, Դասղեկս է բարկանում... Գնում ենք դասարան, բոլորը ինձ են մեղադրում, դասղեկս ինձ "ոչ մի դեպքում" չի լսում... և այսպես էս ամենինչը շարունակվեց այնքան ժամանակ, միչև ես էլ փորձփցի ինձ ակերով զգալ, դասարանի դուռը բնականաբար քացով բացեցի... Բոլորը ապշած ինձ են նայում, գնում հասնում եմ իմ տեղը` առաջին շարք, ու ելույթ ունենում.
-Վերջ ձեր երազանքը իրականացավ, ես դպրոցից դուրս եմ եկել... Տեղ ահագին թիթիզ բառեր ավելացրի արդյունքում մի նոր հետաքրքիր ֆրազի հեղինակ էլ դարձա...
Վերջացավ այսպես` Սաքոյի մաման գտավ իրա տղայի սխալը, բոլորը իմ հանդեպ թարսվեցին, (մասնավորապես աղջիկները) հետո ես ծնողական ժողով եղավ...
Դրվեց իմ հեռացման հարցը, ընկերներիս մայրիկները ինձ պաշտպանեցին, (իմ մայրիկը չեր եկել, աշխատանքի էր) Ու որոշեցին գնալ Էքսկուրսիա, ու ինձ չտանել...
Պադումըյեշ....

Ես դե իհարկե ձևացնում էի որ չեմ էլ ուզում գամ... Բայց ուրիշներին էի խափում հո ինձ չէի կարող խափել...
Այդ օրը շատ տխուր անցկացրի, ադնակլասնիկում թափառեցի մինչև երեկո, ու դաս էլ չարեցի... Ուղիղ 20:09-ին ինձ զանգեց ռեժիսորս, թե վաղը գնում ենք նկարահանման, իմ վիճակը պատկերացնում եք?

Տան մեջ վազում էի ու բարձր գոռում էի ԱՅՈ՜...

Որովհետև նկարահանման գնալու էինք Դիլիջան, և դասարանի Էքսկուրսիան իջևանում էր թե Դիլիջանում չեմ հիշում...
Նկարահանումը շատ լավ անցավ, բավականին հաջող, Դիլիջանի Ապագա մարզադպրոցի բացումն էր. Չմոռանամ ասել որ ես վարում եմ Հայրենիք հետուստաընկերության Օլիմպիկ հաղորդաշարը...
Չնայած ես Դիլիջանով շատ-շատ համով բաներ կերա...

Բայց դա չեր փոխարինի այն էքսկուրսիային որտեղ իմ ընկերների հետ էի լինելու, ու 2 օր ուրախ ժամանկ էինք անցկացնելու: Հետո բարիշեցինք ու ամեն ինչ անցավ գնաց բայց ես մեկ է մինչև հիմա իմ մեղքը չեմ հասկանում...
Մեկ է Աստված ջան, ես խնդրում եմ որ ինձ ներես այն ամենի համար որ ես արել եմ, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից ում որ նեղացրել եմ, կամ որևէ վատություն եմ արել... Թող գալիք տարին բոլորի համար շատ ուրախ անցնի, ու ես հանկարծ նման սխալներ չանեմ,
Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ
Էջանիշներ