Հարազատ ընկերներին սիրուն–սիրուն մաղթանքներ ասելը հաճախ դժվար է, ինչքան էլ որ ցանկությունը մեծ լինի։ Չէ, նույնիսկ ավելին. ինչքան մեծ է լինում ցանկությունը, էնքան դժվար է բառերով արտահայտելը... Համ էլ, վերջիվերջո, էսքան գովասանք լսելուց մարդ կարող է չդիմանալ ու փչանալ, չէ՞։
Արտ, գիտես, որ ինձ համար էն հազվագյուտ մարդկանցից ես, ում հանգիստ կարող եմ ԸՆԿԵՐ համարել ու չմտածել, թե էդ ընկերությունը ամեն պահի կարող է խարխլվել, քանի որ, փառք Աստծո, էն խախուտ հիացական պատկերացումների վտանգավոր փուլը մենք արդեն վաղուց անցել ենք։
Քեզ նախ և առաջ ամուր առողջություն եմ մաղթում, հետո՝ մեծ ու փոխադարձ սեր, մեկ էլ օգտակար մտահղացումներդ իրականացնելու եռանդ ու համբերություն։ Ապրես, որ ծնվել ես, ու որ իմ ընկերն ես։ Ծնունդդ շնորհավոր։ Կարոտել եմ։