Ramshtein ջան, լավ էլ տարբերություն կա: Երբ որ սովորական անջատում ես, միևնույն է մայրական սալիկն ու սնուցման բլոկը դեռևս լարման տակ են գտնվում: Իսկ հոսանքից անջատելու դեպքում լիովին լիցքաթափվում են:
Ինձ հանդիպել է նման խնդիր և ոչ մի անգամ: Բայց պատճառները տարբեր են եղել`
1. Պրո ցեսորի տաքացում
2. Չիփսեթի տաքացում
3. Սնուցման բլոկի կոնդենսատորների խնդիր
4. Մայրական սալիկի սնուցման համակարգի խնդիր
5. Պրոբլեմատիկ սկավառակակիր
Քո նկարագրած պարագայում ամենաքիչ հավանականն եմ համարում ՕՀ-ի խնդիրը, առավել հավանական եմ համարում 3 և 4 տարբերակները:
Փորձարկի համակարգիչն առանց հավելյալ սնուցվող սարքերի` քեյսի հովացուցիչներ, սկավառակակիրներ, մոդեմ, ցանցային քարտ, տեսաքարտ և այլն: Թող մենակ պրոց-բորտ-վինչ մինիլամ պահանջվողը ու տես թե իրեն ոնց է պահում:
Անկեղծ ասած կարծում եմ, որ քո կոմպի մոտ լարումների խնդիր է, բայց բորտի թե սնուցման բլոկի կողմում` ստւեղից չի երևում

Էջանիշներ