Պարտադիր չի, որ 3.25 լինի:
32 բիտանոց օպերացիոն համակարգերում տեսական-հաշվարկային հիշողության հասցեների տիրույթը 4ԳԲ է, սակայն կախված նրանից, թե մայրական սալիկի վրա տեղաբաշխված սարքավորումները այդ հասցեների տիրույթի որ մասն են օգտագործում, տեղադրված 4ԳԲ հիշողությունից ՕՀ աշխատանքի համար հասանելի է դառնում տարբեր քանակի հիշողություն: Տվյալ պարագայում 2.95-ը հնարավոր է, որ ներկառուցված տեսաքարտի պատճառով է ցույց տալիս:
Որոշակի մայրական ասլիկների վրա հասանելի է նույնիսկ 3,5 ԳԲ (Երևանում դրանցից շատ կա): Բացի այդ որոշ մայրական սալիկների BIOS-ներում կա համապատասխան կարգբերում` 32 բիտ ՕՀ-ների համար հիշողության սահմանափակում կոնկրետ թվով: Սա էլ հենց քո ասած remap-ն է (որոշ BIOS-ներում overlap), որի միևնույն է 4ԳԲ-ն ՕՀ-ին հասանելի չի դարձնում:
Էջանիշներ