Life (22.11.2011)
Ապահովության համար (որ սիրդտ հանգիստ լինի) 32բիտանոցով HDD-ն անջատի (սնուցման լարը, կամ տվյալների լարը) ու 64 բիտանոցը տեղադրի մյուս վինչեստրի վրա: Հաստատ ոչ մի բան էլ չի ջնջվի, ոչ մի զագրուզչիկ էլ նույն դիսկի վրա չի լինի: Տեղադրելուց հետո կարող ես միացնել նախկին HDD-ն ու նրա ֆայլերը նորից հասանելի կլինեն: Միայն պիտի չմոռանաս BIOS-ից քո ուզած բեռնավորման հաջորդականությունը նշել:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Life (22.11.2011)
Քցեցի 64-բիթը,մի հատ Program Files(x86) պապկայա առաջացել,ու ուզում ա որ ծրագրերը դեֆոլտով իրա մեջ գցեմ…Հարց ինչի ա տենց պապկա սարքել,բոլորի մոտ կա տենց բան?
Uninstall Tool-ն էլ ծրագրերի կողքը (x86) ա գրում
![]()
Վերևի հարցը հանված ա![]()
Life (22.11.2011)
Չէ, կոնֆլիկտ չի առաջանա, մանավանդ առանձին վինչեստրների վրա: Նույնիսկ նույն ՕՀ-ից կարող ես մի քանի հատ տեղադրել համակարգչի վրա: Անձամբ ես ունեցել եմ նույն համակարգչի վրա տեղադրված 3 տարբեր ՕՀ-ներ:
Խնդիրը կայանում է միայն նրանում, որ համակարգիչը ունի սարքերից բեռնավորվելու հաջորդականություն, որը սահմանվում է BIOS-ից: Այն բեռնավորվում է բեռնավորման սարքերի ցանկում հանդիպած առաջին իսկ բեռնավորման սեկտոր ունեցող սարքից:
Միայն նույն վինչեստրի վրա մի քանի ՕՀ տեղադրելու դեպքում է, որ բեռնավորվելուց հետո համակարգիչը առաջարկում է բեռնավորման ենթակա ՕՀ-ների ցանկ: Եթե որոշ ժամանակում չես ընտրում, ավտոմատ բեռնավորվում է ցանկում առաջինը:
Եթե 2 տարբեր HDD-ների վրա ՕՀ-ներ ես տեղադրում, ապա ժամանակավորապես կաորղ ես որպես բեռնավորման առաջնային կոշտ սկավառակ ընտրել 64բիտանոց ՕՀ-ի սկավառակը: Բացի դրանից ներկայիս համակարգիչները բեռնավորման համար հնարավորություն են տալիս ընտրել նաև այն կրիչը, որը BIOS-ում նշված չէ որպես առաջնային կամ նշված չէ բեռնավորման ցանկում: Դա կատարվում է Boot Menu միջոցով, որի բացվելու համար համակարգիչը միացնելուց անմիջապես հետո պետք է սեղմել որևէ ստեղն` կախված մայրական սալիկի մոդելից:
Ամեն դեպքում դու տեղադրի առանձին վինչեստրի վրա, փորձարկի: Եթե դուրդ չգա BIOS-ից կփոխես բեռնավորման առաջնային կրիչը` կդնես 32բիտանոցինը: Ու արդեն Windows-ի տակից 64բիտանոցը ֆորմատ կանես:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Life (22.11.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ