Microsoft-ը հայտարարել է Windows 7 օպերացիոն համակարգը ինտերնետին միացնելու իր որոշման մասին։ Այսպիսով օպերացիոն համակարգի մշակողները փորձելու են առանց բրոուզերների օգնության ինտերնետային ծառայություններից օգտվելու հնարավորություն ստեղծել։ Windows Live Essentials համակարգը, ըստ Microsoft-ի, հարմար պայմաններ է ստեղծելու պոպուլյար վիդեո և ֆոտո հոստինգներից (YouTube, Flickr), սոց. ծառայություններից (Facebook, MySpace) և էլ. փոստերից (Hotmail, GMail, Yahoo! Mail) օգտվելու համար։ Այն ավտոմատ միանալու է նշված ծառայություններին և թույլ է տալու անմիջապես Windows-ի ինտերֆեյսից օգտվել դրանցից։ Դա, ըստ մշակողների, կօգնի ոչ միայն ավելի արագ ղեկավարել օն-լայն աշխատանքները, այլ նաև խուսափել ինտերնետային հարձակումներից և անցանկալի գովազդից, որոնցից ապահովագրված չեն բրոուզերները։ Windows Live ծրագրային փաթեթն արդեն վաղուց հասանելի է օգտվողին։ Հին օպերացիոն համակարգերից օգտվողներն այն կարող են բեռնել Esentials-ի պաշտոնական կայքից, դե իսկ Windows 7-ում ծառայությունները ներդրված կլինեն արդեն այս ամառվանից։
Էջանիշներ