Եթե ասում ես, որ կապ չունիէ մարդը կույր է թե ոչ, ապա ինչպե՞ս կարող ես համոզված ասել, որ դու ինքդ չէիր սիրի կույրի։ Ասածիդ մեջ հակասություն կա։ Թե՞ դու նկատի ունես, որ միայն կույրը կարող է սիրել կույր մարդուն...Angelina-ի խոսքերից
![]()
Եվ հետո ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե այդ ինչպես պետք է երկու կույրերի համար լավ լինի։ Դու պատկերացնու՞մ ես երկու այդչափ անպաշտպան մարդկանց համակեցությունը։ Եթե ամուսիններից մեկի կուրությունը անհաջողություն է, ապա երկուսի կուրությունն արդեն դժբախտություն է երկուսի համար էլ։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե նրանցից գոնե մեկը տեսնել կարողանար, որպեսզի մյուսին էլ օգներ։
Ավելացվել է 10 րոպե անց
Կարծում եմ՝ քո արարքը գովասանքի է արժանի։dasola-ի խոսքերից
Ապրես, որ նշանակություն չես տվել այդ մարդու կուրությանը և կարողացել ես սիրել նրան՝ հակառակ իր թերության։ Ես էլ եմ համոզված, որ իսկական սերը չի կարող կանգ առնել նման բաների առաջ։ Քեզ երջանկություն ու համբերություն եմ մաղթում։
Համբերությունը հիմնականում նրա համար, որ, շրջապատում շատերը, ցավոք, կարող են քեզ չհասկանալ ու հավանություն չտալ որոշմանդ, այդ ժամանակ, հուսով եմ, որ ձեր սերը միշտ էլ այնքան ուժեղ կլինի, որ դուք միասին կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները։
![]()
Էջանիշներ