Մարդ սիրում է սրտով, ոչ թե աչքերով: Ոչ ոք ապահովված չէ, որ օրերից մի օր նա էլ իր կենսական անհրաժեշտ օրգաններից թեկուզ ժամանակավոր կզրկվի (իհարկե, աստված մի արասցե): Կարծում եմ, որ նման պարագայում սիրո ծնունդի առկայության դեպքում այդ սեր կոչվածն ավելի ամուր կլինի լոկ այն պատճառով, որ տեսնող սիրահարը աչք կդառնա կույրի համար, որ տեսնող սիրահարը ամեն կերպ կաշխատի սատար կանգնել ու հենարան, թև ու թիկունք դառնալ կույրին:
Ֆորումում թեմա կա "Սերը ինտերնետում", իսկ դա ինչո՞վ է տարբերվում կույր մարդու զգացած սիրուն: Չէ որ այս դեպքում էլ ոչ թե սիրող անձն է կույր այլ հենց սերը: