User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ամանորյա գիշեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամանորյա գիշեր

    Ամանորյա գիշեր



    Դեկտեմբերի 31-ն է, ժամը 23:30: Սեղանը դատարկ է, տունը զարդարված չի: Ոչինչ չի խոսում այն մասին, որ շուտով Ամանոր է:
    Ծերունին անհանգիստ շուրջն է նայում. բոլորը նստած են մռայլ դեմքերով: Հայացքով սենյակում ինչ-որ բան է փնտրում, բայց չի գտնում: Ուզում է ինչ-որ բան ասել, բայց այնքան կամաց է խոսում, որ նրա ձայնը չի լսվում: Ծերունու կինը, տեսնելով, որ ամուսինը ինչ-որ բան է ուզում ասել, ականջը մոտեցնում է նրա շուրթերին: Ծերուկը կամաց կրկնում է.
    -Երեխեքը ու՞ր են:
    -Ուղարկել եմ քրջդ տուն, թո՛ղ մի քիչ խաղան:
    -Շու՞տ կգան:
    -Կգան, էլի՛:
    Ժամը 23:40: Ծերունին շուրջն է նայում: Սեղանը դեռ դատարկ է: Սկսում է անհանգիստ շուռումուռ գալ անկողնում: Կինը մոտենում է.
    -Ի՞նչ է եղել:
    -Էս ինչու՞ սեղան չեք գցում. Նոր տարի չի՞:
    -Կգցենք, էլի՛:
    -Քսան րոպե է մնացել, ու՞մ եք սպասում:
    Կինը հարսին գլխով հասկացնում է, որ սեղան գցի:
    Ժամը 23:55: Սեղանը պատրաստ է : Ծերունին էլի հայացքով թոռներին է փնտրում սենյակում: Կնոջը հասկացնում է, որ մոտենա.
    -Երեխեքը չեկա՞ն:
    Չէ, քրոջդ տանն են դեռ: Ձմեռ պապ է եկել, խաղում են հետը:
    -Լա՛վ, թո՛ղ ուրախանան:
    Ժամը 23:58: Սեղանը մոտեցնում են ծերունու անկողնուն: Փորձում է նստել, չի կարողանում: Որդիները մոտենում, օգնում են:
    Ժամը 23:59: Ծերունին կամաց շշնջում է.
    -Լցրե՛ք:
    -Քեզ չի՛ կարելի:
    -Հանգի՛ստ կաց, չեմ մեռնի:
    Ժամը 24:00… Ամանո՜՜ր… Ծերունին մի կերպ պարզում է լիքը գավաթը.
    -Ուրա՜խ տարի լինի…
    Ժամը 24:10: Ծերունու աչքերը կամաց փակվում են: Շուրջը հոգոց է լսվում, ոմանք հազիվ են զսպում լացը: Հանկարծ ծերունու դեմքը կենդանանում է, կայտառանում: Թվում է, թե նա չէր, որ քիչ առաջ հիվանդությունից ու ցավից կծկված՝ նույնիսկ խոսել չէր կարողանում: Զարմացած նրան են նայում: Ծերունու դեմքին միայն իրեն բնորոշ ժպիտ է ուրվագծվում. երեւի ուզում էր, որ իրեն այդպես հիշեն:
    Ժամը 24:15: Ծերունին ավանդում է հոգին:

    Կարոտել եմ քեզ ծերուկ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.12.2008), Kuk (31.12.2008), murmushka (05.01.2009), ԿԳԴ (07.02.2009), Հայկօ (23.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին ամուսնական գիշեր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 302
    Վերջինը: 04.06.2014, 18:38
  2. Բարի Գիշեր
    Հեղինակ՝ Տատ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 72
    Վերջինը: 27.10.2011, 00:03
  3. Նոր տարվա գիշեր
    Հեղինակ՝ nnaarreek, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 08.01.2009, 23:08
  4. գիշեր
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.07.2008, 13:48
  5. «Ուշ գիշեր». Armenia TV
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 25.10.2007, 23:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •