Կուկ ջան, չգիտեմ, թե քո հաշվին ինչ գումարներ են ավելացել, ես էլ նմանատիպ խնդիր ունեմ ԲիԼայնի հետ, բայց 3 տարի է՝ ես ու ընտանիքիս անդամները ՎիվաՍելլից օգտվում ենք ու դեռ ոչ մի խնդիր չենք ունեցել... բայց, ասենք, օդանավակայանում անվճար համար եմ նվեր ստացել Վիվայից՝ նվեր: Հեչ հումորով չի եկեղեցի վերանորոգելը ինչ-որ մահամերձ մեկին երեսով տալով դիվիդի նվիրելու հետ համեմատելը… Ինքը հովանավորում ա բնապահպանական ՍանՉայլդ նախագիծը, որն էլի հսկայական գործ է անում ամբողջ երկրում. այո՛, իշխանական ծրագիր է, բայց եթե կարող ես օբյեկտիվ լինել, ուրեմն ընդունիր, որ շատ լավ ծրագիր է ու որ այն չէր կայանա առանց Ռալֆի: Եթե անձնական խնդիրները մեջ քաշենք, ապա տարվա ընթացքում 2 անգամ տարբեր առիթներով դիմել եմ ՎիվաՍելլ՝ հովանավորության համար, ու երկու անգամ էլ մերժում ստացել… Բայց ով ասեց, որ նշվածներից մեկ ուրիշը կհովանավորեր ու ինչու՞... ամենաշատը՝ միայն քաղաքական գովազդի նպատակովմ էն էլ՝ չեմ հավատում… շատ գործ ա անում՝ "Օրրան" բարեգործական հիմնադրամին ա հովանավորում, "Հայ Ձմեռ Պապ" նախագծին՝ անապահով երեխաներին են օգնում Նոր Տարուն ու լի՜քը էսպիսի բաներ... ինքը ոչ խառնվում ա քաղաքական վայրիվերումներին, ոչ էլ իր դղյակում նստած փող ուտում, կարգին գործ ա անում ու ունի միր հաստատուն տեղը հայ իրականության մեջ:
Էջանիշներ