User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Ավետարան ըստ Աբրահամի

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ավետարան ըստ Աբրահամի

    Բանն էր ի սկզբանե:
    Ստվերը մոտեցավ ժայռի եզրին: Ներքևում տեսածն անհասկանալի էր ու սարսափելի:
    - Որտե՞ղ ենք մենք,- հարցրեց նա:
    - Ի՞նչ ես տեսնում:
    - Անապատ ու խավար:
    Տիրեց լռություն, ու ստվերին թվաց՝ լռությունը լի է մտածմունքով:
    - Դու ունես բանալին, ու ես չէ՝ որ այն տվել եմ քեզ:
    - Մենք շտապու՞մ ենք:
    - Շտապու՞մ: Նույնիսկ հիմա դու ընդամենը մարդ ես, քո մարդկային պատկերացումներով: Այստեղ ժամանակ չկա: Այստեղ ոչ ոք չի շտապում:
    - Որտե՞ղ ենք մենք:
    - Դու առաջինն ես քո արյունից, ով գալիս է այստեղ: Ի՞նչ ես տեսնում:
    Ստվերը զգաց, որ իր մի մասը պոկվեց ու ընկավ խավարի միջով: Հիշողության մեջ արթնացավ ինչ-որ քաղցր ու հյութեղ համ, որ զգացել էր ժամանակին՝ բայց ե՞րբ:
    Էլի երկու էության միջով ընկնելուց հետո նա տեսավ բլուրը, որի շուրջբոլորը հավաքվել էին իր բոլոր զավակները՝ հիմա նա հիշեց:
    - Դու ստում էիր, երբ ասացիր, թե ես առաջինն եմ իմ արյունից, ով գալիս է այստեղ: Ես այստեղ եմ ծնվել, այդպես չէ՞:
    - Ուզում էի տեսնել, թե որքանը կհիշես: Սա էլ բավական է: Հիմա կպատասխանե՞ս ինքդ քո հարցին: Որտե՞ղ ես դու:
    - Իմ ժողովուրդը սա անվանում է Կեթեր:
    - Ճիշտ ես: Նայի՛ր ներքև: Ահա Մալխուտը, որ ես խոստացա քեզ ու քո զավակներին: Հիշու՞մ ես:
    - Վերադարձրու՛ ինձ իմ անունը:
    - Հիշի՛ր:
    - Դու պահանջեցիր, որ ես իմ միակ որդուն զոհաբերեմ քեզ, ու ես հնազանդվեցի:
    - Կարո՞ղ ես բացատրել, ինչու՞ են իմ արարքներն ու մղումները ընդամենը քո էության մռայլ ստվերը:
    - Դա բարձր է իմ ընկալումից: Իսկ հիմա՝ վերադարձրու՛ ինձ իմ անունը:
    - Փորձեմ բացատրել: Ես միշտ կարծել եմ, թե դու ես լցված իմ էությամբ ու լույսով: Իսկ այժմ հասկանում եմ, որ երբ եկա՝ դատարկ էի, ինչպես իմ եղբայրը: Ես կճեպն էի, իսկ դու լցրեցիր ինձ քո լույսով ու էությամբ: Եթե մարդ լինեի, կվախենայի: Բայց իմ բնույթով ես կընդունեմ ամեն ինչ այնպես, ինչպես կա:
    - Վերադարձրու՛ ինձ իմ անունը:
    - Երբեք: Իսկ հիմա եկել է խոստումները կատարելու ժամանակը: Ես քեզ ու քո զավակներին կտամ մի զենք, որի միջոցով նրանք ծնկի կբերեն աշխարհն ու կբարձրանան բոլոր ազգերի վրա: Ու քո զավակները կլինեն ավելի շատ, քան երկնքի աստղերը: Ու բոլոր ժողովուրդները կգան աշխարհի բոլոր ծայրերից քո տունը՝ քեզ ու քո որդիներին երկրպագելու: Նայի՛ր: Հիշու՞մ ես, ես պահանջեցի քեզանից, որ քո միակ որդուն զոհաբերես ինձ: Այժմ ես կկատարեմ իմ խոստումը: Ես իմ միակ որդուն կզոհաբերեմ քեզ ու քո Օրենքին: Ու իմ խոստումը կկատարվի:
    - Դու խելագար ես:
    - Խելագարը մարդկանց համար է: Մի մոռացիր, մենք հիմա մեկ ենք, ու շուտով մեզ ոչինչ չի բաժանի: Մենք խելագար չենք, նախկին մարդ, ում անվանում էին Աբրահամ: Մենք հետևում ենք մեր էությանը: Քո արյան մեջ իսկ գրված էր, որ այսպես պետք է լինի: Հիշիր, երկուսիս էլ միշտ Հայր են անվանել: Իսկ հիմա երկուսը մեկ են:
    Ստվերին շրջապատող աչքերը թարթեցին, ու շուրջբոլորը լցվեց խավարով:

    «Եվ շուրջ վեցերորդ ժամն էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև իններորդ ժամը. արեգակը խավարեց: Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց: Եվ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց.
    - Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին:
    Երբ սա ասաց, հոգին տվեց»:

    Ղուկաս ԻԳ 44-46
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Շարունակեմ վերջերս ձևավորած բացասական գրելու ավանդույթս
    Դատարկ ասոցացիա, ոչինչ, ոչ մի հույզ (ոչ դրական, ոչ բացասական):
    Ստեղծագործության մեջ զգում եմ կոնկրետ խոսք ասելու ցանկություն, որն ըստ էության համարում եմ չհաջողված:

    Շարադրանքը լավն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Դատարկ ասոցացիա, ոչինչ, ոչ մի հույզ (ոչ դրական, ոչ բացասական):
    Չուկ, եթե ինչ-որ մեկն իմ գրածի մեջ հույզ տեսներ, ես կասեի, որ երևակայությանը զոռ է տալիս:
    Իսկ ասելիքները շատ են, տարբեր մակարդակների վրա: Անհրաժեշտ է միայն ապակոդավորել:
    Մի քանի բանալիներ տամ՝ անապատ ու խավար՝ խոսքը Դա'աթի մասին է, այսպես կոչված «արգելված պտուղը», գիտելիքի սեֆերը: Այն անմիջապես Կեթերի տակ է: Կճեպ՝ Կլիֆոտ (հոգնակի թիվ է), լույսով լցված՝ Սեֆիրոտ (նույնպես հոգնակի թիվ է):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #4
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Չալարեցի, մի քանի անգամ կարդացի, որպեսզի իմաստը հասկանամ: Հասկացա:
    Չուկի հետ համաձայն չեմ, որ ասելիքը եւ դրա ներկայացումը չհաջողված են: Ուղղակի մի քիչ բարդ ա գրված: Ապրես

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.10.2009)

  6. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Շնորհակալություն սպասենք, մի փոքր ավելի շատ մարդիկ կարդան, հետո կքննարկենք, լա՞վ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #6
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Անեկծ ասած, ես էլ չհասկացա, երևի սա այն թեման է, որն իմ համար մնում է դեռ խավար: Ըստ ինձ հոգևոր թեման կամ պետք է կուրորեն ընդունել, կամ էլ լրիվ բացահայտել, որ դառնա հասկանալի, ես այդ կուրության սահմանն անցել եմ, իսկ գիտակցականի համար սա անհասկանալի էր:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  8. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, եթե ինչ-որ մեկն իմ գրածի մեջ հույզ տեսներ, ես կասեի, որ երևակայությանը զոռ է տալիս:
    Իսկ ասելիքները շատ են, տարբեր մակարդակների վրա: Անհրաժեշտ է միայն ապակոդավորել:
    Մի քանի բանալիներ տամ՝ անապատ ու խավար՝ խոսքը Դա'աթի մասին է, այսպես կոչված «արգելված պտուղը», գիտելիքի սեֆերը: Այն անմիջապես Կեթերի տակ է: Կճեպ՝ Կլիֆոտ (հոգնակի թիվ է), լույսով լցված՝ Սեֆիրոտ (նույնպես հոգնակի թիվ է):
    Ինձ բանալիներ պետք չեն, շնորհակալություն
    Չեմ ուզում անդրադառնալ ու ասել թե հեղինակիդ ասել ուզածներից որոնք եմ նկատել, իսկ որոնք չէ: Ուղղակի ուզում եմ ուշադրությունդ հրավիրել նրա վրա, որ ես ասացի. «Ստեղծագործության մեջ զգում եմ կոնկրետ խոսք ասելու ցանկություն, որն ըստ էության համարում եմ չհաջողված», ինչը նշանակում է, որ ես առնվազն իմ գիտակցության ու ընկալման աստիճանով հասկացել եմ, թե ինչ ես ուզում ասել, ու այսուհանդերձ համարում եմ չհաջողված փորձ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Չգիտեմ: Չի կպնում:

  10. #9
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Իսկ ես հասկացա իմաստը. գրվածքի նպատակը ընդամենը Աստվածաշունչը ծաղրելն էր
    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանն էր ի սկզբանե:

    - Երբեք: Իսկ հիմա եկել է խոստումները կատարելու ժամանակը: Ես քեզ ու քո զավակներին կտամ մի զենք, որի միջոցով նրանք ծնկի կբերեն աշխարհն ու կբարձրանան բոլոր ազգերի վրա: Ու քո զավակները կլինեն ավելի շատ, քան երկնքի աստղերը: Ու բոլոր ժողովուրդները կգան աշխարհի բոլոր ծայրերից քո տունը՝ քեզ ու քո որդիներին երկրպագելու:
    պլյուս անտիսեմիտիզմ
    Love has an enemy, but it is already defeated!

  11. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես հասկացա իմաստը. գրվածքի նպատակը ընդամենը Աստվածաշունչը ծաղրելն էր
    պլյուս անտիսեմիտիզմ
    Իրականում ինձ անտիսեմիտիզմի մեջ մեղադրելը նույնն է, ինչ լրջորեն պնդելը, որ Նու Պագաձին հայ է:
    Գրածիս մեջ ծաղր էլ չկար: Ընդամենը ենթադրություն էր, որ եղել են երկու Կլիֆոտ, որոնցից մեկը լցվել է Աբրահամի լույսով: Իսկ անտիսեմիտիզմ թվացած պահն ակնարկ էր Դավթի Տան ու Վանական Ասպետների Օրդենի վերաբերյալ, բայց առանձնապես էական մաս չէր:
    Ես ցույց էի տալիս, որ աստվածային ու ամենազոր Էությունն անգամ կարող է Մարդու ստվերը լինել, ու ամբողջական դառնալ միայն մարդուն կլանելով: Չեմ բացառում նաև, որ Մարդն է փորձել բարձրանալ մինչև Կեթեր, բայց իր Էությամբ ավելի փոքր լինելով՝ կլանվել է նրա կողմից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի


    Ահա Կենաց Ծառը՝ Սեֆիրոտը:
    ԻՆչպես տեսնում եք՝ ամենագագաթին Կեթերն է (Թագ), անմիջապես նրա տակը՝ Դաաթը (Գիտելիք): Դրանցից ներքև են՝ Տիֆերետը (Գեղեցկություն) ու Եսոդը ( Հիմք): Ամենաներքևում Մալխուտն է (Արքայություն)` ձեր աշխարհը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (21.09.2013)

  14. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավետարան ըստ Աբրահամի

    Այստեղ էլ դու խեղկատակ ես,
    Ու այստեղ էլ ճշմարտության վարձն ես ստանում՝
    Ապտակներն ու քացիները թագավորի:
    Դորիան

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարականոն Տիբեթյան Ավետարան
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.05.2018, 19:26
  2. Նոր ավետարան
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Կրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.05.2016, 14:24
  3. Պարականոն Ավետարան Հուդայի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2014, 09:33
  4. Պարականոն Ավետարան Թովմասի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.02.2014, 21:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •