Մորֆեուս ջան, կներես, որ հա շարունակում եմ, ուղղակի չեմ ուզում կարծես, թե աչքիցս վրիպել են բազմակի նշված միևնույն էր-ները, անտարբեր էր-ները, ոչինչ չէր զգում-ները: Բավականին ուշադիր եմ կարդացել: Սակայն, իմ ասածն էլ հենց դա էր, որ միայն քո նշածները բավական չէին, որ լրիվ պատկերացնեինք աղջկա հոգում կատարվողը: Այն, որ իր համար միևնույն էր, կարելի էր արտահայտել տարբեր հետաքրքիր ձևերով: Կարելի էր նրա անտարբերությունը համեմատել ինչ-որ բանի հետ, օգտագործել բառեր կամ նախադասություններ, որոնցում ոչ մի անգամ էլ չնշեիր, որ նրա համար միևնույն էր, բայց ասենք. Ողջ ընթացքում նա անթարթ աչքերով նայում էր առաստաղին, անգամ արդեն չէր էլ ատում ականջի տակ ծանր շնչող տղամարդուն... և այլն և այլն...