Հայկօ՛ ջան, այստեղ ամեն մեկս արտահայտում ենք մեր տպավորությունները ստեղծագործության մասին ու դու կամ մեկ ուրիշը չես, որ պետք է ասի, թե մենք նրանից ինչ ակնկալիք ունենանք: Եթե քեզ բավարարել է, դա դեռ չի նշանակում, որ մեզ էլ պետք է բավարարի: Եթե մեզ չի բավարարել, դա դեռ չի նշանակում որ սա թույլ ստեղծագործություն է: Ամեն ինչին ավելի թեթև նայիր ու մի կենտրոնացիր ստեղծագործության մասին ուրիշի վերաբերմունքի վրա՝ դա ուրիշի իրավունքն է: Դու ընդամենը շարադրիր ստեղծագործության վերաբերյալ քո պատկերացումները, քո ընկալածը, քո գնահատականը: Ուրիշի գնահատականը իր անձնական խնդիրն է:
Ստեղծագործության մասին. հաշվի առնելով ծավալված քննարկումը, հակասական կարծիքները, արձագանքների քանակը, կարելի է փաստել, որ այնուամենայնիվ հաջողված ստեղծագործություն է, թեկուզ և անձամբ ինձ չի բավարարել:
Էջանիշներ