Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
Երբ մարդն ինքն է լրիվ անիմաստ տեղը գլուխը դնում առյուծի բերանը, ապա նրա բողոքին իմ պատասխանը միշտ էլ սարկազմն է լինելու: Այդպիսի մարդը երբեք օգնություն չի խնդրի՝ իր վերքը բժշկելու հարցում: Նա ինձանից կպահանջի իր հետ միասին վրեժ լուծել առյուծից: Կբողոքի, թե առյուծը վատն է, վայրենի:
Իսկ ես կծիծաղեմ:
Ինչևէ, մենք հեռանում ենք թեմայից, այդպես չե՞ս կարծում:
Կարծում եմ, որ դու վաղուց ես հեռացել ու շատ անկոռեկտ ձևով:
Գալով թեմային կտեսնենք, որ իրականում քո բերած, ապա իմ ասած օրինակը նույնն ա: Ինչպես դու ես մեղադրում ոմանց այս պատմության նկատմամբ անտարբեր լինել, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ճիշտ նույն կերպ քեզ անտարբեր անվանել ու անգամ քարկոծել մարտիմեկյան զոհերի նկատմամբ ցինիկ վերաբերմունքի համար: Բայց սա թողնենք:

Ինչ վերաբերվում ա խնդրին լուծում տալուդ տեսությանը, ապա այն սարսափելի աբսուրդ ա: Գրողը, արվեստաբանը, որը նաև սերունդ կրթող ա, ինքը ինչ-որ բանով տարբերվում է «հասարակ» մարդուց, այո՛, նաև պիտի իր լուծումը թելադրի, բացի նրանից, որ խնդրի մասին բարձրաձայնի: Նույն այս խնդիրը մարդկությանը վաղուց հայտնի խնդիր ա: Նորություն չկա: Ընդամենը դրա շարադրանքը, ինչ-որ տեղ, ոչինչ չանել է:

Միաժամանակ ես չեմ նվազեցնում լուծում չտվող ստեղծագործությունների (նաև հենց սրա) որակը, ասելիքի կարևորությունը, դրանց հոյակապ կամ չգիտեմ ինչ լինելը: Պարզապես ամեն մեկն իր տեղն ունի: