Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ միշտ հետաքրքրել է նաև մյուս կողմը. հնարավո՞ր է արդյոք «ռեաբիլիտացիայի» ենթարկել «հայրիկներին»։ Թե՞ նրանց անհրաժեշտ է վերացնել/մեկուսացնել՝ որպես հասարակությունը վտանգող տարրերի։ /խոսքս չի վերաբերում անմիջական վտանգի սպառնալիքի ժամանակ սպառնացողին վերացնելու մասին/

Հ.Գ. Այս հարցը կարող է թեմայից շեղումներ առաջացնել. եթե թեմայում պատասխանելու տեխնիկական հնարավորություն չլինի, խնդրում եմ պատասխանել նամակով, եթե դժվար չի։
Հայրիկների ռեաբիլիտացիան շատ ավելի դժվար է քանի որ նրանք սովորաբար չեն գիտակցում, որ իրենց օգնություն է պետք: Իսկ մարդուն օգնելն իր իսկ կամքին հակառակ՝ իմ պրակտիկայից դուրս է:
Ինչևէ, չկան աններելի արարքներ, պետք է միայն սթափորեն գիտակցել տեղի ունեցածն ու անկեղծ ցանկություն ունենալ ուղղել այն:
Բայց, հաշվի առնելով, որ նման բաներ տեղի են ունենում սովորաբար սոցիալապես անապահով, մեկուսացած, անկիրթ ընտանիքներում, «հայրիկը» մինչև վերջ ժխտում է իր մեղքը՝ այն աստիճանի իրականին մոտ ձևերով, որ սկսում ես աչքիդ առաջ կատարվողին չհավատալ:
Իսկ հայրիկներին պատժելն ու մեկուսացնելը նույնպես իմ պրակտիկայի հետ կապ չունի: Հայրիկներից տուժողին պաշտպանելն՝ այո: Իսկ մարդկանց դատելուց ես միշտ էլ հեռու եմ մնացել:
...
Մորֆեուս, այդքան դուրդ չեկա՞վ գրածս: Բայց դա ախր ճշմարտություն է: Ու այդ արվեստագետների ձևավորած աշխարհայացքն ընդամենը միջոց է՝ մարդուն կանխատեսելի ու կառավարելի դարձնելու: